Հայտնի են լավագույն երկրները կանանց համար

06:14 • 01.08.17

Ամերիկացի գիտնականները անվանել են այն երկրները, որոնք համեմատաբար ավելի բարեկեցիկ են կանանց ապրելու համար:


Ինչպես գրում է Euromag-ը, հարցումը կատարվել է 80-ից ավել երկրներում ապրող շուրջ 9000 կանանց շրջանում: 


Պարզվել է, որ կանանց համար ամենաբարենպաստ երկիրը Շվեդիան է, որին հաջորդում է Դանիան, ապա Նորվեգիան:

Ամենաբարենպաստ երկրների տասնյակում են ընդգրկվել նաև Ֆինլանդիան, Ավստրիան, Կանադան, ինչպես նաև Նոր Զելանդիան և Ավստրալիան:

Ուշագրավ է, որ միևնույն ժամանակ կանանց համար ամենաանբարենպաստ երկրներն են համարվել Իրաքը, Թունիսը, Պակիստանն ու Բոլիվիան:


Հարցման մասնակիցներն արել են իրենց ընտրությունը՝ ելնելով մի քանի չափանիշներից. կյանքի մակարդակը երկրում, բժշկության մակարդակն ու աշխատավարձը, որոնց վրա կանայք կարող են հույս դնել: