Տավուշում զինծառայող է վիրավորվել, նրան տեղափոխում են կենտրոնական հոսպիտալ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նա տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն։
Գեղարքունիքի մարզի Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանը Tert.am-ին հայտնեց, որ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը Արմեն Նազլուխանյանն է՝ նույն մարզի Դպրաբակ գյուղից:
Նա նաև տեղեկացրեց, որ զինծառայող զինծառայողի վիճակը նորմալ է. «Գիտակցությունը տեղն է, ամեն ինչը նորմալ է: Դեմքի շրջանում է վիրավորում ստացել, բայց ոսկորներին վնաս չի եղել»,- ասաց նա:
Նրա տեղեկացմամբ՝ զինծառայողին Իջևանի ԲԿ-ից այժմ տեղափոխում են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ։










