Շամիրամ գյուղում սգո սրահում կրակահերթից տուժածների թվում են նաև «Աշխարհի եզդիների միության» նախագահի ազգականները

15:30 • 01.08.17

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հոգեհացի ժամանակ ներկաների վրա կրակելու հրազենային վնասվածք ստացած անձանց թվում են նաև Եզդիների միության նախագահ, «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի ազգականները ՝ վերջինիս քեռու որդիները: 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Ազիզ Թամոյանն ինքը, ով շտապում էր «Արմենիա» բժշկական կենտրոն՝ տեսակցելու ազգականներին:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել: 4 անձ զոհվել է։ 



 

Շամիրամ գյուղում սգո սրահում կրակահերթից տուժածների թվում են նաև «Աշխարհի եզդիների միության» նախագահի ազգականները