Դանիայի թագուհու ամուսինը չի ցանկանում հուղարկավորվել կնոջ կողքին
Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդի ամուսինը՝ արքայազն Հենրիկը, խախտել է դարերի ավանդույթը, հայտարարելով, որ չի ուզում իրեն հուղարկավորեն կնոջ կողքին, գրում է BBC լրատվամիջոցը:
83-ամյա արքայազն Հենրիկը, ով ազգությամբ ֆրանսիացի է, բազմիցս խոսել է իր հիասթափության մասին առ այն, որ կնոջ կողքին միշտ երկրորդ պլանում է հայտնվել:
Հենրիկը հատկապես սկսել է բողոքել այն բանից հետո, երբ կնոջ թագադրումից հետո ինքը չի արժանացել թագավորի տիտղոսի:
Այժմ ծերունին հայտարարել է, որ եթե կենդանի ժամանակ հավասար չի համարվել իր կնոջը, ապա մահից հետո արդեն առավել ևս չի ցանկանում հավասարվել։ Սակայն միևնույն ժամանակ արքայազնը նշել է, որ իր աճյունն անպայման Դանիայում պետք է հանգչի։










