Մեծ Բրիտանիայի բնակչուհին իր սելֆիի մեջ պատահաբար հայտնաբերել է երկրի նախկին վարչապետին (լուսանկար)

04:19 • 08.08.17

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Վանեսա Փրայսը՝ դիտելով ամուսնու հետ իր արած նկարները WILDERNESS երաժշտական փառատոնի ժամանակ, պատահաբար նկատել է, որ ետին ֆոնին երևում է նաև երկրի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:


Պահպանողականների նախկին առաջնորդը կնոջ հետ այցելել է Օքսֆորդշիրում անցկացվող փառատոնը, որտեղ պարզապես «ձուլվել է» ամբոխին և մյուսների հետ հավասար վայելել երաժշտությունը:

«Մենք սելֆի արեցինք, որից հետո ամուսինս նայեց նկարին և բացականչեց՝  չի կարող պատահի, սա կարծես թե Քեմերոնն է», - պատմել է Վանեսա Փրայսը: