Սաուդյան Արաբիայում մահացել է 26-ամյա արքայազնը

14:42 • 08.08.17

Սաուդյան Արաբիայի թագավորական պալատը հայտնել է 26-ամյա արքայազն Սալման բեն Աբդալլահ բեն Թուրքի ալ Սաուդի մահվան մասին:

«Արքայազն Սալման բեն Աբդալլահ բեն Թուրքի ալ Սաուդը հանդերձյալ աշխարհ է ուղևորվել»,-նշվում է պաշտոնական հայտարարությունում:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, արքայազնի մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել: Սակայն քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա մոտ սրտի նոպա է եղել: