Պենտագոնը Հյուսիսային Կորեայի մոտ 20 օբյեկտներ ռմբակոծելու ծրագիր է մշակել. աղբյուր

06:03 • 10.08.17

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մշակել է ծրագիր, որի համաձայն B-1B Lancer ռմբակոծիչներով հարվածելու է Հյուսիսային Կորեայի մոտ երկու տասնյակ ռազմական օբյեկտների: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:


Մայիսի վերջից վերոնշյալ ռմբակոծիչները ներգրավված էին 11 ուսումնական թռիչքներում, որոնցից վերջինը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին:


Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Պենտագոնում կարծում են, որ եթե ԱՄՆ-ը իսկապես փորձի հարձակվել ԿԺԴՀ վրա, այդ գործողության ժամանակ կկիրառվեն արբանյակներ, հետախուզական ինքնաթիռներ, անօդաչու սարքեր և այլն: Գերակա թիրախը կլինեն մոտ երկու տասնյակ հրթիռակայաններ և նմանատիպ օժանդակ շինություններ:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի լրագրողներին հայտնել էր, որ Փհենյանը  չպետք է սպառնալիքներ տեղա Վաշինգտոնին ուղղված, այլապես իրենք կարձագանքեն այնպիսի «կրակով և կատաղությամբ, որն աշխարհը երբեք չի տեսել:


Իրավիճակը Կորեական թերակղզում մնում է խիստ լարված՝ Փհենյանի հրթիռային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին Հյուսիսային Կորեան փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ, որոնք կտրուկ արձագանքի են արժանացել Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: