Ռուս հաղորդավարն ամուսնության առաջարկություն է արել ուղիղ եթերում (տեսանյութ)

21:37 • 11.08.17

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի լրատվական հաղորդման մեկնաբան Դենիս Կոչանովը «Օրվա լուրերի» թողարկման ավարտին ուղիղ եթերում անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն:

«Հուսով եմ հանդիսատեսը կաջակցի ինձ: Այսօր ուղիղ եթերով ողջ երկրի աչքի առաջ ցանկանում եմ առաջարկություն անել ընկերուհուս, գիտեմ, որ նա դիտում է ինձ: Ստեփանովա Մարգարիտա, կամուսնանա՞ս ինձ հետ», -հաղորդավարի խոսքը փոխանցում է Lenta.ru-ն: Լրատվական մեկնաբանն այս խոսքերն ասել է տեսախցիկի առաջ ծնկի իջած և մատանու տուփը ձեռքին:

Եթերի այդ հատվածը հրապարակվել է հեռուստաալիքի թվիթերյան էջում: