Վայոց ձորում հրդեհվող տարածքը մեկուսացվել է, հայտնաբերվել է անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը

11:18 • 12.08.17

Վայոց ձորում Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ, որպեսզի հրդեհը չտարածվի:

«Մարման աշխատանքները դեռևս շարունակվում են, հրդեհվող տարածքը չի մեծացել՝ 400-ից 500 հեկտարի վրա է հրդեհը տեղի ունենում: Փրկարարները խրամուղիներ են փորել, որպեսզի տարածքը մեկուսացվի, լոկալիզացվի և հրդեհը այդ սահմաններից դուրս չգա, չտարածվի մյուս անտառների վրա»,- ասաց Նանա Գնդոյանը:

Նա նաև հայտնեց, որ ԱԻ նախարարն այսօր ուղղաթիռով շրջայց է կատարելու տարածքով՝ վերևից հասկանալու համար իրավիճակն ու մարման հետագա քաղաքականությունը մշակելու նպատակով:

Նանա Գնդոյանը փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ, դիտարկվում է նաև այն հնարավորությունը, որ հրդեհը մարդածին գործոնի հետևանք կարող է լինել:

Tert.am-ն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը։
 

 

 

 

Վայոց ձորում հրդեհվող տարածքը մեկուսացվել է, հայտնաբերվել է անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը