ԼՐԱՀՈՍ
-
Տնտեսություն   23:57 • 13.08.17 Volkswagen-ը «երկհարկանի տուն» է ներկայացրել անիվների վրա (լուսանկարներ) Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն կոնցեպտն ստացել է California XXL անվանումը և Multivan-ի հիման վրա կառուցված սովորական California մոդելի համեմատ ավելի է մոտեցել «տուն անիվների վրա» հասկացությանը:
-
  Իրադարձային   23:48 • 13.08.17 Բրիտանացին 10 օրգանի վիրահատությունից հետո հաղթահարել է քաղցկեղը Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, բժիշկները քաղցկեղի հազվագյուտ տեսակ են հայտնաբերել 54-ամյա տղամարդու մոտ և ընդամենը 18 ամիս ժամանակ են տվել ուռուցքը հաղթահարելու համար:
-
  23:38 • 13.08.17 Վանկուվերում զբոսաշրջային ավտոբուսը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ (լուսանկարներ, տեսանյութ) Ինչպես հաղորդում է տեղի CTV հեռուստաալիքի լրագրողներից մեկն իր թվիթերյան էջում, միջադեպի հետևանքով առնվազն 3 մարդ է տուժել: Նախնական տվյալներով՝ տուժածներից երկուսը՝ մի կին և մի տղամարդ մնացել են ավտոբուսի և կայանված մեքենայի արանքում: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
-
  Իրադարձային   23:29 • 13.08.17 Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսության հնարավոր փակման մասին լուրերը Վաշինգտոնն ինքն է հրաժարվել 4-րդ հյուպատոսությունը բացել ՌԴ-ում, այդ իսկ պատճառով կարիք չկա իբրև թե դիվանագիտական հավասարակշռությունը վերականգնելու համար ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսություններից մեկի փակման մասին շահարկումների համար:
-
Իրադարձային   Սպորտ   23:15 • 13.08.17 Բեյլը 500 000 ֆունտ կծախսի բանտից դուրս եկած աներոջ անվտանգությունն ապահովելու համար Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը 500 000 ֆունտ ստերլինգ կծախսի հայրենիքում իր տան անվտանգության ապահովման համար, որպեսզի պաշտպանի իր հարսնացուի՝ Էմմա Ռայս-Ջոնսի հորը, որը նոր է դուրս եկել բերդից:
-
  23:02 • 13.08.17 Երևանում անհայտ համարանիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը հիվանդանոցում մահացել է. Shamshyan. com Այսօր՝ օգոստոսի 13-ին, Ժամը 22։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում՝ «բանկի կռուգի» հարևանությամբ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
-
  Իրադարձային   22:45 • 13.08.17 Իվանկա Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել և վերջ դնել ռասիզմին «Հասարակության մեջ չպետք է տեղ լինի ռասիզմի, սպիտակամորթների գերակայության և նեոնացիստների համար: Մենք պետք է միավորվենք որպես ամերիկացիներ և լինենք մեկ միասնական երկիր», - Twitter-ում գրառել է Իվանկան՝ նախօրեին ամերիկյան Շարլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած բախումների ֆոնին:
-
  21:42 • 13.08.17 Հրվ. Կովկասի երկրներն Իրանի հետ շփումներում չունեն անկախություն, նրանց որոշ ուժերի թույլտվությունն է պետք. Հայաստանի դեպքում բացարձակ այլ է. իրանագետ Վերջերս տեղի ունեցավ Իրանի վերընտրված նախագահի երդմնակալությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երդմնակալության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, ԱՄՆ-Իրան ...
-
  21:29 • 13.08.17 ԶԼՄ-ները հայտնում են Էլիզաբեթ II-ի՝ գահից հրաժարվելու մտադրության մասին Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրը, թագուհին գահից կհրաժարվի 4 տարի հետո, երբ կլրանա իր 95-ամյակը: Նշվում է, որ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման ընթացակարգն արդեն մեկնարկել է:
-
Իրադարձային   21:14 • 13.08.17 Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են աղբանոցում ողջ-ողջ թաղված նորածնին Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Հանտար գյուղում փրկել են հսկայական աղբամանում լքված նորածնին:Ինչպես հայտնում են Life.ru-ն, ծնողները փոքրիկին ողջ-ողջ թաղել էին աղբանոցում: Երեխային հայտնաբերելուց հետո նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:
-
  Իրադարձային   21:05 • 13.08.17 Հնդկաստանում կիսաքանդ կառավարական շենքի աշխատակիցները սաղավարտներ են կրում աշխատավայրում Հոգնելով մշտապես վախի մթնալորտում աշխատելուց՝ Հնդկաստանի Բիհար նահանգի կառավարական կիսաքանդ շենքում աշխատողները մոտոցիկլավարի սաղավարտներով են նստում գրասենյակում, որպեսզի խուսափեն քանդվող տանիքից ընկնող աղյուսի հարվածներից:
-
Սպորտ   20:55 • 13.08.17 ՄՅՈւ-ն շատ վստահ հաղթանակով մեկնարկեց. Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ) 88-րդ րոպեին Մխիթարյանի լավ փոխանցումից հետո Մարսիալը 3-րդ գնդակն է ուղարկել Ջո Հարթի դարպասը: Հայաստանի հավաքականի ավագը 89-րդ րոպեին փոխարինվել է:Հանդիպման վերջին րոպեին էլ Պոլ Պոգբան ձևակերպել է վերջնարդյունքը՝ 4:0: ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե...
-
Իրադարձային   20:24 • 13.08.17 Միջազգային մարդասիրական խմբերը դադարեցնում են ներգաղթյալներին փրկելու գործողությունները Միջերկրական ծովում Միջազգային մարդասիրական կազմակերպությունները սկսում են դադարեցնել ներգաղթյալների փրկությանն ուղղված գործողությունները Միջերկրական ծովում, քանի որ սպառնալիքներ են ստացել Լիբիայի առափնյա ծառայության փրկարարներից:
-
  20:07 • 13.08.17 «Աստղիկ» ԲԿ-ի սրճարանում աշխատանքի ընդունված քաղաքացին դրամարկղից 260 հազար դրամ է գողացել. գործը դատարանում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրճարանում աշխատանքի ընդունված քաղաքացին 260 հզր ՀՀ դրամ է հափշտակել:Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան:
-
  19:56 • 13.08.17 Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել զերծ մնալ գուշակներին դիմելուց Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել զերծ մնալ գուշակներին դիմելուց և աստղագուշակի օգնությամբ գուշակություններ անելուց: Այս մասին ասվում է Catholic News Agency պարբերականի կիրակնօրյա հրապարակման մեջ:
-
  19:08 • 13.08.17 Դատավորը պետք է բավարարվի իր աշխատավարձով, իսկ եթե չի ուզում, թող արհեստավոր աշխատի. նախկին դատավոր Արդարադատության համակարգում կաշառակերության մակարդակը չի փոխվել և չի փոխվելու, քանի դեռ երկրում կոռումպացված համակարգ է գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով...
-
Իրադարձային   18:51 • 13.08.17 Ռուս զբոսաշրջուհին կոմայի մեջ է ընկել Թուրքիայում հանգստանալիս Կնոջ խոսքով՝ իրենք Թուրքիա էին ժամանել օգոստոսի 7-ին, և առաջին իսկ օրը Կրիստինայի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել: Այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները կյանքին աջակցող բուժական թերապիա են անցկացնում:
-
  18:33 • 13.08.17 Լոնդոնն անցումային շրջանը չի օգտագործի ԵՄ կազմում ավելի երկար մնալու համար Մեծ Բրիտանիան «անցումային շրջանը» չի օգտագործի որպես ԵՄ-ում մնալու հնարավորություն մինչև Եվրամիության կազմից վերջնականապես դուրս գալը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին բրիտանական թերթին են հայտնել...