Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են աղբանոցում ողջ-ողջ թաղված նորածնին

21:14 • 13.08.17

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Հանտար գյուղում փրկել են հսկայական  աղբամանում լքված նորածնին:

Ինչպես հայտնում են Life.ru-ն, ծնողները փոքրիկին ողջ-ողջ թաղել էին աղբանոցում: Երեխային հայտնաբերելուց հետո նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:


Երեխային հայտնաբերել են տեղի բնակիչները, որոնք ապշել էին աղբանոցից դուրս բերելով մերկ երեխային: Նրանց խոսքով՝ փոքրիկի գլխի վրա կտրվածք է եղել, իսկ նրա կողքին հայտնաբերվել են ընկերքի մնացորդներ:

 Ոստիկանները դեպքի վայր ժամանելով խուզարկել են մոտակա տունը, որը դատարկ է եղել: Այժմ նրանք փորձում են պարզել՝ արդյոք որևէ կապ ունե՞ն տան սեփականատերերը երեխայի հետ, թե ոչ: