Հայաստանում պակասում է 25-55 տարիքային խումբը, իսկ առկա բնակչությունն ի վիճակի չէ կրել երկրում ավելացող սոցիալական բեռը. Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի համար առանցքային ժողովրդագրական խնդրին՝ ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացումների հետազոտությունների լույսի ներքո, ըստ որի՝ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում 2025-ը Հայաստանը կդիմավորի նվազած և ծերացող բնակչությամբ, իսկ 2050- ին ՀՀ բնակչությունը ընդամենը մոտ 2 միլիոն կլինի:
-Տիկի՛ն Խառատյան, փորձագիտական մակարդակով պարբերաբար և հետևողականորեն ահազանգվում է ՀՀ-ում ժողովրդագրական միտումների չափազանց մտահոգիչ լինելու մասին, մինչդեռ անկախությունից ի վեր քաղաքական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքից հարցը ընթացիկ կեղծ օրակարգերի թելադրանքով երկրորդական պլան է մղվում: Ըստ Ձեզ, որքանո՞վ է Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի առջև կանգնած։
- Տեղական փորձագետները վաղուց են ահազանգում այս մասին՝ թվերով և որակական վերլուծություններով ցույց տալով դրա ընթացքը, ներկան և հետևանքները: Եթե նույնիսկ համարենք, որ նրանք սուբյեկտիվ են, ապա արժե հիշել, որ ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացումների հետազոտությունները դեռևս 2004-ին էին կանխատեսում, որ եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն, 2025-ը Հայաստանը կդիմավորի նվազած և ծերացող բնակչությամբ, իսկ 2050-ին ՀՀ բնակչությունը ընդամենը մոտ երկու միլիոն կլինի: Ինչպես տեսնում ենք՝ ամեն ինչ տանում է դրան: Ավելին՝ ես կասեի, որ ավելացել են Հայաստանի ժողովրդագրության բացասական միտումների պատճառները, և դրանց մեջ ամենաակնհայտը՝ Հայաստանի, մասնավորապես, Արարատյան դաշտի անապատացման արագացած ընթացքը: Սա իրական աղետ է, որից ժողովրդագրականն ամենամեծը չէ: Ընդ որում՝ այս աղետը հենց մենք ենք ստեղծում՝ հանդուրժելով, որ մի քանի մարդու ձկնարդյունաբերական բիզնես ծրագրերի և հարստացման համար վերանա մեր երկրի գլխավոր երկրագործական շտեմարանը: Դա իրականացվում է երկիրը կառավարող ՀՀԿ կուսակցության իմացությամբ և օժանդակությամբ:
-Ի՞նչ եք կարծում, ժողովրդագրական այս ճգնաժամն ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել:
-Հետևանքների մասին բազմիցս խոսվել է: Ծերացող հասարակություն, որում գնալով մեծանում է սոցիալական բեռի ծավալը, ամեն տարի ավելանում է մեկ աշխատանքային տարիքի մարդուն բաժին հասնող սոցիալական բեռը՝ ի դեմս տարիքավոր և անաշխատունակ մարդկանց քանակի, երկրում նվազում է կամքը, խիզախումը, նվազում է նախաձեռնողականությունը, ֆիզիկական և բարոյական պաշտպանունակությունը, մեծ ծրագրերի սնուցումը, կրթության և գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը, մեծանում կախվածությունը, սոցիալական հոգնածությունը, հնազանդությունը: Տարիքային խմբերի անհամամասնությունը նվազեցնում է գիտելիքի և փորձի ժառանգորդման հնարավորությունները:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառման մեջ գտնվող բնակչության մասին պաշտոնական վիճակագրության տվյալներից ակնհայտ երևում է, որ բնակչության գործնական նվազումն սկսվում է 30 տարեկանների խմբից, ընդ որում՝ եթե 30-39 տարեկանների խումբը քաղաքային բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 7-8 %-ով, ապա 40-49 տարեկանների խումբը քաղաքային բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 36-37%-ով, իսկ 30-39 տարիքային խմբի բնակչությունից պակաս է 26-27%-ով: 50-59 տարեկանների տարիքային խմբում այս մեծ տարբերությունը որոշ չափով նահանջում է: 20-29 տարեկանների խմբից այստեղ պակասը կազմում է 13-14%, 30-39 տարիքային խմբի բնակչությունից պակաս է 4-5%, իսկ ահա 40-49 տարեկանների տարիքային խմբից նույնիսկ ավել է 29%: Մոտավորապես նույնն է դինամիկան նաև գյուղական բնակչության դեպքում՝ այն տարբերությամբ, որ այստեղ տոկոսային տարբերություններն ավելի մեծ են: 30-39 տարեկանների խումբը գյուղական բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 27 %-ով, 40-49-ի խումբը գյուղական բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 34%, իսկ ահա 30-39 տարեկանների խմբի բնակչությունից՝ 6-7 %-ով: 50-59 տարեկանների խումբը գյուղական բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է 26-27%-ով, 30-39-ի խմբից` 6-7%-ով, իսկ ահա 40-49-ի խմբից ավել է 2.1%-ով, 40-49 տարիքային խմբից՝ 10%-ով: Սա նշանակում է, որ Հայաստանում պակասում է գլխավորապես թե՛ քաղաքային, թե՛ գյուղական հասուն, կենսափորձով հարուստ, խիզախելու ընդունակ, նախաձեռնող, հիմնական աշխատանքային՝ 30-49 տարիքային խումբը: Սա կարիերայի, սոցիալական արժեքների հաստատուն կրողների, մարդու նախաձեռնողականության ամենաակտիվ տարիքային խումբն է: Աղյուսակից երևում է նաև, որ քաղաքային բնակչության կլաստերային խմբերում ամենամեծ թիվն ունեն 60 և ավելի տարիք ունեցողները, որոնք, մասնավորապես, 40-49 տարիքային խմբից ավել են 105.400 մարդով: Գյուղական բնակչության մեջ, ընդհակառակը, նրանք ամենափոքր խումբն են և մի փոքր՝ 6.200 մարդով ավել են միայն 40-49 տարիքային խմբից: Իհարկե, այս թվերը պաշտոնական վիճակագրության թվերն են, և կարելի է վստահ լինել, որ Հայաստանում առկա ռեալ բնակչության մեջ այս թվերն ավելի լուրջ անհամամասնություն ունեն: Սակայն Հայաստանի միգրացիոն գործընթացին հետևողները կարող են հաստատել, որ պակասող խմբերն իսկապես գլխավորապես 25-55 տարեկաններից են: Սոցիալական այլևայլ խնդիրներից զատ սա նաև նշանակում է, որ Հայաստանի առկա բնակչությունը իր ներկայիս աշխատանքային հնարավորություններով և բարոյա-հոգեբանական վիճակով պարզապես ի վիճակի չէ կրելու երկրում ավելացող սոցիալական բեռը:
2014թ, այդ պատկերի արտացոլումն աղյուսակով հետևյալն է, օրինաչափությունները նույնն են նաև այսօր.
Քաղաքային և գյուղական բնակչության տարիքային խմբերի համամասնությունը 2014թ.
(տվյալները՝ http://armstat.am/file/doc/99493598.pdf)
- ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, նույնքան կարևորելով այս խնդիրը, ժամանակին առաջարկել էր անգամ, որ Հայաստանի սահմանային գյուղեր գան երրորդ երկրների աղքատ բնակիչներ ու անգամ՝ չինացիներ, ու ի պատասխան դիտարկման, որ չինացիներին Հայաստան հրավիրելն այնքան էլ լավ գաղափար չէ, Պողոսյանն ասել էր, որ չի պնդում, որ ամենալավ լուծումն է առաջարկում, բայց և խնդրել էր, որ քաղաքական ուժերը, մտահոգ մարդիկ արձագանքեն, իրենց առաջարկները ներկայացնեն: Եղավ զրո արձագանք:
-Համաձայն չեմ «զրո արձագանք» գնահատականին: Մտահոգ մարդիկ երբեք չեն դադարել առաջարկներ անել, այլ խնդիր է, որ դրանք ընդունելի չեն մեր երկրի փաստացի ղեկավարների՝ տնտեսապես, սոցիալապես, մշակութապես, նաև էկոլոգիապես երկիրն անապատացնող կլանների համար: Եղած բազմաթիվ առաջարկներից թվարկեմ մի քանիսը.
Ա) Կտրուկ փոխել տարածքային կառավարման առկա սկզբունքը, երբ Հայաստանը կենտրոնացել է Երևան քաղաքում: Տնտեսապես, սոցիալապես, քաղաքականապես, մշակութապես: Պատկերացրե՛ք, ներկայումս Երևանը, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերը միասին զբաղեցնում են 5641 քառ.կմ տարածք, այսինքն՝ երկրի ամբողջ տարածքի 20%-ը, մինչդեռ այս տարածքում կենտրոնացված է երկրի բնակչության 62%-ը՝ 1.853.600 մարդ:
Բնակչության խտությունը մեկ քառ.կմ վրա ամենամեծը Երևանում է՝ մեկ քառ.կմ. վրա 4 805 մարդ, Արմավիրում՝ 215, Արարատում՝ 124, Կոտայքում՝ 121.5: Երկրի համար մեծ կարևորություն ունեցող Սյունիքի մարզում, օրինակ, ապրում է կամ հաշվառված է ընդամենը 139.600 մարդ, Վայոց ձորի մարզում՝ 51.000 մարդ: 51.000 մարդը նույնիսկ մեկ միջին չափի քաղաքի բնակչություն չէ: Այս անհավասարակշռությունը, բնականաբար, թե՛ տարածքային զարգացման անհեռանկար և անհավասարակշիռ քաղաքականության հետևանք է, թե՛ նաև պատճառ: Երկրի համամասնական զարգացման նպատակով պետք է նաև փոխել կառավարման՝ Երևան քաղաքում կենտրոնացվածության սկզբունքը: Կարո՞ղ է, չէ՞, այս փոքր երկրում կառավարությունը մի վայրում լինել, ԱԺ-ն՝ այլ, մի քանի կարևոր համալսարաններ տեղափոխվել, օրինակ, Գյումրի:
Հայաստանի բոլոր մարզերը՝ բացառությամբ Երևանի և Կոտայքի մարզի, սահմանային են: «Երրորդ երկրների աղքատ բնակիչները» ինչո՞ւ պիտի տեղափոխվեն ապրելու ամենամեծ՝ արևմտյան և արևելյան սահմաններում փակ տարածքներով երկրի սահմանային բնակավայրեր, որտեղ որևէ ենթակառույց այդ մարդկանց գոյատևման համար չկա: Իսկ եթե կարող է այդ կարգի ծրագիր լինել, ինչո՞ւ չեն կարող գալ սահմանակից երկրների, մասնավորապես, Թուրքիայի աղքատ, բազմազավակ քուրդ բնակիչները: Հիմա պատկերացնենք հետևանքները. Թուրքիան և Ադրբեջանը հիստերիկ աղմուկ են բարձրացնում իրենց սահմանակից վայրերում վրիժառության օջախներ ստեղծող Հայաստանի մասին: Լավ, գալիս են չինացիները, աղքատ հնդիկները, ֆիլիպինցիները… Վերջիններս, ի դեպ, ունեն արտագնա աշխատանքի ծավալուն ծրագրեր և դրանց համապատասխանող կրթական ենթակառույցներ: Չինացիները… աղքատները լցվում են բարեբեր հող ունեցող և դատարկվող Ռուսաստան, միջին ասիական հանրապետություններ: Գան սակավահող սահմանային գյուղական բնակավայրեր՝ ի՞նչ անեն, ինչո՞վ գոյատևեն, ի՞նչ աճեցնեն անապատացող երկրում: Գան ճորտական պայմաններով ապրելո՞ւ: Այսինքն՝ հողատերերի համար նվազագույն վճարով աշխատելո՞ւ: Մինչև հարմարվեն մեր երկրին այնքան, որ երկու-երեք սերունդ հետո իրավունքների հա՞րց կարողանան բարձրացնել: Վերջապես, եթե Հայաստանը չի կարողանում իր առկա գյուղատնտեսական արտադրանքն արտահանել, ի՞նչ անել նոր արտադրողի արտադրանքի հետ:
Բ) Կտրուկ փոխել դատական համակարգը, շանս տալ քաղաքացուն դատարանով պաշտպանել իր թալանված իրավունքները և ունեցվածքը: Օրինակ՝ Արարատյան դաշտում սեփական հողակտորի անապատացման մեղավորներին դատել և ստանալ իր կորցրած եկամուտները:
Գ) Սոցիալական նպաստներ բաժանելուց անցնել խոցելի սոցիալական խմբերին տնտեսական ակտիվ նախաձեռնություններում ներգրավելու գործնական քաղաքականության, ինչի մասին խոսվում է քսան տարուց ավելի: Գիտե՞ք որքան գումարներ են բյուջեից ծախսվում այդ երբեք չիրականացվող, բայց իբրև թե իրականացվող ծրագրերի վրա:
Դ) Վերացնել տնտեսական մենաշնորհները: Եվ այլն: Դրանք շատ են և անիմաստ, իսկ անիմաստ են, քանի որ չկա դրանք պաշտպանելու և իրականացնելու կամքը: Ասենք թե դրսից խիստ աղքատ մարդիկ բերվեն, դրսից բերվողներին կշահագործեն, և վերջիններս ավելի քիչ կդժգոհեն, քանի որ պակաս իրավատեր կզգան իրենց և ավելի ճնշված կլինեն: Դրանից մեր բնակչության իրավունքները կավելանա՞ն, իրավիճակը կփոխվի՞: Արտագաղթը կնվազի՞: Ծնելիությունը կավելանա՞: Կարծում եմ, որ լուծումները ներսում են և ներսի համար:
-Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, թե Հայաստանում ժողովրդագրական խնդրի հիմնական պատճառը արցախյան հարցի կարգավորված չլինելն է, քանի որ կա նաև հակառակ կարծիքը, որ ՀՀ-ից նախ և առաջ հեռանում են արդարության պակասի զգացումից ելնելով, և ոչ այդքան սոցիալական պատճառներից դրդված:
-Արցախյան հարցի կարգավորված չլինելը միայն հարմար բանաձև է ներսի ամենաթողությունը քողարկելու համար: Չկարգավորված կոնֆլիկտներ ունեցող նորմալ երկրներն իրենց տնտեսական ծրագրերը և հասարակական հարաբերությունները կարգավորում են կոնֆլիկտի հաշվառմամբ: Երբեմն էլ չկարգավորված կոնֆլիկտն ինքն է սոցիալական արդարության և համաձայնության լրացուցիչ խթան դառնում: Ինչու՞ կոնֆլիկտի առկայությունը մեր երկրում չի նվազեցնում առասպելական նյութական հարստությունների կուտակման ընթացքը, ինչո՞ւ է կոնֆլիկտի առկայությունը խթանում ոչ թե տարածքային կառավարման համաչափությունը, այլ գերկենտրոնացումը: Ո՞րն է սրա տրամաբանությունը: Պատասխանը, կարծում եմ, մեկն է: Աշխատում է ոչ թե պետական ծրագիրը, այլ եսասիրությունը և կենսաբանական բնազդը: Այլ կերպ ասած՝ հանրային իրավունքը և օրենքը փոխարինված են անհատների եսակենտրոնությունը պաշտպանող իշխանության կամքով, որն ինքը հենց այդ եսակենտրոն անհատների համախումբն է: Ուժային կառույցների գերխնդիրն այդ շահերը պաշտպանելն է: Դրա ամենացայտուն դրսևորումների օրինակները տեսնում ենք բոլոր մակարդակների ընտրություններում, որոնք թե՛ ընթանում, թե՛ ավարտվում են երբեք չբացահայտվող արյունահեղություններով: Մարդիկ միշտ հեռանում են այդպիսի երկրներից՝ արդարացիորեն գտնելով, որ հայրենիքը հավասար իրավունքների և հնարավորությունների տարածքն է: Նրանք հեռանում են անարդար իշխանություններով հայրենիքից՝ թեկուզ ավելի անարդար իշխանություններով երկրներ: Նրանք հեռանում են իրենց անարդար տնից, ընտանիքից՝ չկարողանալով ազդել իրավիճակի վրա, բայց պատրաստ լինելով հանդուրժել ուրիշի տան, ընտանիքի անարդարությունը: Վերջ ի վերջո, հայրենիքում ավելի շատ են թե՛ մարդու պարտավորությունները, թե՛ իրավունքի ակնկալիքները: Հեռացողները հաճախ իրավունքի հետևից չեն գնում, նրանք փախչում են իրենց հասանելիք իրավունքի պակասից:
- Տիկի՛ն Խառատյան, ի՞նչ կարող է անել պետությունը ներգաղթ կազմակերպելու համար:
-Ամենագլխավորը՝ ունենալ օրենքներով առաջնորդվող դատարան: Ներգաղթի դեպքում չափազանց կարևոր է օրենքների կիրառելիության մակարդակը: ԽՍՀՄ-ում ներգաղթը մասնակիորեն հաջողվեց, որովհետև ԽՍՀՄ-ը փակ երկիր էր, տեղեկատվության մենատերը իշխանությունն էր, եկողների մեծ մասը արդարության դրախտային կյանքի քարոզչության հիպնոսի տակ էր, իսկ գալուց հետո վերադառնալ չէին կարող: Վերադարձի բոլոր փորձերը դատապարտված էին տարբեր մակարդակների պատիժների:
-Ի՞նչ կարող էր անել պետությունն այս ուղղությամբ, որ չի արել կամ արել է, բայց չի հաջողել: Ձեր կարծիքով՝ պետությունը, մասնավորապես, Սփյուռքի նախարարությունը, բացի «Արի տուն»-ից, ինչ-որ հատուկ քարոզչական աշխատանք, հատուկ պրոյեկտներ կարո՞ղ է տանել և ի՞նչ արդյունք սա կտա՝ նաև այն համատեքստում, երբ նախարարությունը գլխավորի Սփյուռքում ինչ-որ շատ հեղինակավոր հայ մարդ:
-Եթե նույնիսկ «ամենահայը» գլխավորի ներգաղթի ծրագիրը, ոչինչ չի ստացվի, որովհետև «ներգաղթի ծրագիրը» ներգաղթի քարոզչությունը չէ, այն տարբեր բաղադրիչներից բաղկացած ծրագիր է, որոնցից ներկա պահին թիվ մեկը օրենքի գործելու անհրաժեշտությունն է: Չխոսելով, իհարկե, ներգաղթյալներին գործնական օգնության մասին:
-Սամվել Ֆարմանյանն առաջարկում էր ազգային ծրագիր ունենալ, ո՞վ պետք է մշակի այն, ո՞վ և ինչի՞ց պետք է սկսի: Արդյոք այստեղ միայն իշխանությո՞ւնն անելիք ունի, թե՞ նաև ընդդիմությունն ու այլ քաղաքական ուժերը:
-Մի՞թե ՀՀԿ-ի ծրագիրը հենց այդ ազգային ծրագիրը չէ: Լրացուցիչ ի՞նչ ծրագրի մասին կարող է խոսք լինել: Որևէ այլ ծրագիր, որը կարող է ռացիոնալ, գործնական, բայց տարբեր և նույնիսկ հակոտնյա լինել ՀՀԿ ծրագրին, կարո՞ղ է ընդունվել և իրականացվել իշխանության կողմից: Եթե այո, և եթե Սամվել Ֆարմանյանն ի մի բերի վերլուծող հասարակության կողմից առաջարկված ծրագրերը, քննարկի դրանք ՀՀԿ-ի համար ընդունելի են թե ոչ, կարելի է քննարկել այդ ծրագրերն իրականացնող մեխանիզմները։
- Ձեր հայացքով՝ ինչպե՞ս և ի՞նչ կերպ կարող է օգնել Հայաստանին սփյուռքն այս հարցում:
-Միայն Հայաստանում օրենքով շարժվող դատարան ունենալու հարցում ճնշումներ բանեցնելով: Այս անկյունաքարային հարցի լուծումից հետո միայն կարելի է քննարկել ծրագրերի հարցը:
- Կառավարությունը որոշակի ծրագրեր փորձում է առաջ բերել, օրինակ՝ երրորդ երեխայի ծննդյան համար միանվագ 1 մլն դրամ է հատկացնում, կամ՝ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը, որը թեև դեռևս բավարար չափով չի գործում: Կարծում եք՝ բավարա՞ր են այդպիսի ծրագրերը՝ ծնելիության խթանման համար:
-Ամենաանհաջողն են: Միանվագ 1 մլն դրամի գայթակղությունը երրորդ կամ ավելի երեխաների թիվը կավելացնի ամենաանապահով ընտանիքներում, որտեղ երեխաների նկատմամբ արդեն իսկ զգալիորեն նվազում է պատասխանատվությունը: Մեկ միլիոնով ինչ-որ հրատապ պարտքեր կմարվեն, կամ՝ արագ կծախսվի մի քանի ամսվա օրվա խնդիրների վրա, իսկ ծնված երեխաներին դեռ պետք է մեծացնել՝ անընդհատ բախվելով «քեզ ով էր ասում այդքան երեխա ունեցիր» արդեն վաղուց շրջանառվող բանաձևին: Կարկատաններով ժողովրդագրական խնդիր չի լուծվելու: Եվ դեռ պետք է քննարկել ամլության մեծ ծավալները, էկոլոգիական ազդեցությունը ամլության, հղիության և երեխաների առողջության վրա, ընտանեկան բռնության ծանրագույն խնդիրը, միայնակ ընտանիքների, միայն կանանցով կառավարվող ընտանիքների, ավելացող տղամարդկային հավակնոտության և փոփոխվող կանացի նոր հավակնությունների հարցերը, երևույթներ, որոնք սովորաբար բնորոշ են արագ փոփոխվող հասարակություններին և եթե դրանց նկատմամբ ծրագրային լուծումներ չեն առաջարկվում, դրանք լուծվում են ոչ միշտ կանխատեսելի ինքնակարգավորման մեխանիզմներով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Իրավունք
-
14:22 • 29.03.24 Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Տնտեսություն
-
13:06 • 29.03.24 «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»