Դավթաշենի խանութներից մեկի մոտ հոշոտված դի է հայտնաբերվել
Tert.am-ի տեղեկություններով Դավթաշեն վարչական շրջանի բնակելի թաղամասում մասնատված և հոշոտված մոտ 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել:
Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ օգոստոսի 14-ին դիակի հայտնաբերման մասին հաղորդում է ստացվել:
«Հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն Տիգրան Պետրոսյան փողոցում գործող խանութներից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի»,- ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացու ինքնությունը պարզված չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիի վրա առկա են հոշոտված հետքեր: Դիի ինքնությունը պարզվում է:










