Սաակաշվիլին հայտնել է, որ «Ուկրաինան ուկրաինացիներին վերադարձնելու» պլան է մշակել

16:56 • 14.08.17

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հատուկ պլան է մշակել Ուկրաինա վերադառնալու և «Ուկրաինան ուկրաինացիներին վերադարձնելու» վերաբերյալ:

Facebook սոցիալական ցանցի իր էջում Սաակաշվիլին հայտարարել է, որ իր պլանը նա կհրապարակի օգոստոսի 16-ին՝ ուղիղ եթերում:

Նշենք, որ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից անցյալ ամիս:

Վրաստանի նախկին նախագահը լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։

2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։

2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։