Հնդկաստանում անցորդների շնորհիվ հաջողվել է փրկել թփուտներում լքված նորածին աղջնակին (լուսանկարներ)

21:51 • 15.08.17

Հնդկաստանում փշոտ թփուտներում լքված նորածին աղջկա են հայտնաբերել, որին, հավանաբար, ծնողներն են լքել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երեխային հայտնաբերել են Գուջարաթ նահանգի Ունա քաղաքում: Փոքրիկը պատված է եղել վերքերով ու քերծվածքներով: 

Նախնական վարկածով՝ այս միջադեպը հերթական դեպքերից է, երբ հնդիկ ծնողները հրաժարվում են իրենց երեխայից աղջիկ լինելու պատճառով:  

Երեխային հաջողվել է փրկել, երբ նրա լացի ձայնը լսել են անցորդները և ձայնի հետևից գնալով գտել են փոքրիկին: Անցորդները շտապ օգնություն են կանչել և  փոքրիկին տեղափոխել հիվանդանոց: