Ինչու Օսմանյան կայսրությունում կախաղան բարձրացվեցին Ստամբուլի բոլոր կապիկները. անդրադարձ պատմական փաստին (լուսանկար)

12:31 • 16.08.17

Ժամանակին Աֆրիկայի տարբեր երկրների հետ ակտիվ առևտրային կապեր ունեցած Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլում բավականին մեծ տարածում ունեին դրսից բերված կապիկները:

Կապիկների պատմական սպանդի նախաձեռնողը Մուրադ Երրորդ սուլթանի կողմից շատ սիրված հոգևորական Աբդուլ Քերիմն էր, որն ուներ մոլլայի կոչում և առանձնանում էր նաև կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ունեցած ատելությամբ: Պարզվում է ՝ մոլլա Քերիմն ատում էր նաև կապիկներին:

Ինչպես գրում է թեմային անդրադարձած haberler.com կայքը՝ մի օր մզկիթներից մեկում կրոնական քարոզի ժամանակ մոլլան հայտարարում է, որ ոմանք կապիկներին օգտագործում են «պիղծ գործերի համար», ինչից հետո կատաղած բազմությունը քաղաքի փողոցներ է դուրս գալիս՝ կապիկների սպանդի:

Ժամանակի պատմաբանները գրում են, որ այդ օրը հսկայական Ստամբուլում չէր մնացել գեթ մեկ ծառի ճյուղ, որի վրա կախաղան բարձրացրած չլինեին կապիկների:

Սպանդից վրդովված ստամբուլցիները մոլլա Քերիմին կնքում են «մայմունքեշ» անունով, իսկ տարիներ անց ՝ նրա մահվան առթիվ, թուրք կենդանասերները մեծ տոն են կազմակերպում:



Osmanlı Döneminde İstanbul'da İdam Edilen Maymunların Hikayesi

Osmanlı Döneminde İstanbul'da İdam Edilen Maymunların Hikayesi