Գյումրիում 23-ամյա աղջիկը մկնդեղ է խմել

15:20 • 18.08.17

Օգոստոսի 17-ին, ժամը 12:20 –ին «Գյումրի» ԲԿ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել է 1994 թվականին ծնված երիտասարդ մի աղջիկ:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: 

Tert.am-ի տեղեկություններով՝ աղջիկը մկնդեղ է խմել:

 

Գյումրիում 23-ամյա աղջիկը մկնդեղ է խմել