Արվեստագետն ապշեցուցիչ միջոց է գտել՝ սելֆիների դեմ պայքարելու համար (լուսանկարներ)

Սելֆին դարձել է մերօրյա կյանքի ամենամտահոգիչ երևույթներից մեկը, որով տարված է ողջ երկրագնդի բնակչության մեծամասնությունը:
Մարդիկ ինքնանկարներ են անում ամեն քայլափոխի և ցանկացած վայրում՝ երկնաքերերից մինչև լոգասենյակներ: Քիչ չեն նաև վտանգավոր վայրերում սելֆիներ անողները, ինչը ողբերգական ավարտ է ունենում:
Oddity Central-ը ներկայացրել է արվեստագետ Սթեֆանի Լի Ռոուզին, ով այս համատարած երևույթի դեմ պայքարելու ինքնտիպ միջոց է գտել:
Սթեֆանին մահացած է ձևանում գտնվելով հայտնի զբոսաշրջային վայրերի հարևանությամբ, իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը լուսանկարվում է, և արդյունքում աղջիկը հայտնվում է տարբեր լուսանկարներում: Բացի այդ, նրա օգնականը ևս լուսանկարում է Սթեֆանիին՝ գետնին պառկած ամենատարբեր վայրերում՝ Փարիզի Էյֆելյան աշտարակից մինչև Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը:













