Ֆինլանդիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա. կա մի քանի տուժած

18:43 • 18.08.17

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ: Այս մասին հայտնում է տեղական ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Տուրկուի կենտրոնում մի քանի մարդ դանակով վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա: Մեկ մարդ ձերբակալվել է», - ասված է տեղական աստիկանության թվիթերյան գրառման մեջ:

Yle հեռուստառադիոընկերության տվյալների համաձայն՝ ոստիկանությունը տեղացիներին կոչ է արել խուսափել միջադեպի վայրից:

Ականատեսների խոսքով՝ իրենք մեկ կամ մի քանի կրակոց են լսել: