ՖԻՖԱ-ն թույլատրել է կին մրցավարներին սպասարկել տղամարդկանց մրցաշարերի խաղերը

00:02 • 19.08.17

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) առաջին անգամ թույլ է տվել կին մրցավարներին սպասարկել տղամարդկանց մրցաշարի հանդիպումները:

 

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը, 7 կին մրցավարներ ընդգրկված են Աշխարհի պատանեկան առաջնության մրցավարների ցուցակում:

 

Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 28-ը` Հնդկաստանում: