Հայաստանը կորցրել է սփյուռքի վստահությունը, որովհետև սփյուռքը գիտի իրականությունը Հայաստանի մասին. ֆրանսահայ գործարար

10:09 • 19.08.17



Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը 5-6 տարի առաջ Հայաստանից հեռանալուց և 1 տարի գործող կառավարության աշխատանքից հետո էլ Հայաստանի բիզնես մթնոլորտում փոփոխություններ չի տեսնում: Ըստ նրա՝ երկրում արդարադատություն չկա, և տրամաբանորեն չի կարող լինել վստահություն, որպեսզի ներդրումներ լինեն: Գործունյանը նշեց, թե Հայաստանը կորցրել է սփյուռքի վստահությունը, որովհետև սփյուռքը գիտի իրականությունը Հայաստանի մասին:

- Տիկի՛ն Գործունյան, 5 -6 տարի առաջ հիասթափված գնացիք Հայաստանից՝ ասելով, որ «քանի դատական համակարգում ոչինչ չի փոխվել,  խելառը կգա Հայաստան ներդրումներ անելու»: Հիմա, երբ Ձեր հեռանալուց հետո Հայաստանում 2-3 վարչապետ փոխվեց, նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի աշխատում է, ի՞նչ ազդակներ եք ստացել, մթնոլորտ փոխվե՞լ է:  

-Ես որևէ փոփոխություն չեմ տեսել, գոնե արդարադատության մեջ մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչքան քաղաքականացված է ամեն ինչը: Եթե արդարադատություն չկա, ուրեմն վստահություն չկա, իսկ եթե վստահություն չկա, ուրեմն ներդրում էլ չի կարող լինել Հայաստանում: Ներդրումների համար Հայաստանում ամբողջ տնտեսական համակարգն անկարելի է։ Ես միշտ ասել եմ, որ եթե ուզում են որևէ բան փոխել, պետք է օր առաջ վստահություն ստեղծեն, և միայն այդ դեպքում տնտեսությունը կաշխատի, ներդրումներ կգան: Եթե երկիրը դեմոկրատիա չունի, չունի արդարադատություն, ուրեմն՝ չունի ոչինչ:

-Այսինքն՝ ներդրումները խրախուսելու վարչապետի ջանքերը, որ ինքն անձամբ է երաշխավորում, բավարա՞ր չեն:

-Ես չգիտեմ՝ վարչապետն ինչ կարգի երաշխիք է խոստանում, բայց դա որևէ արդյունք ունեցա՞վ, բերե՞ց որևէ ներդրում, Դուք տեղյա՞կ եք, որևէ կարգի ներդրում իրեն հաջողվե՞լ է բերել. մենք չլսեցինք նման բան, որ ինչ-որ խոշոր ներդրում լինի։ Չհաշվենք սիրիահայերին, ովքեր ստիպված են Հայաստան գալ և փորձել ինչ-որ բան անել՝ հավատալով վարչապետի ասածներին: Ես չեմ լսել, բայց և կարող է, չգիտեմ...

- Վերջերս հայտարարվեց, որ Համահայկական բանկը փակվում է՝ վերակազմավորման նպատակով: Հնչեցին տեսակետներ, որ պատճառն այն է, որ սփյուռքի աջակցությունը ակնկալվածից շատ քիչ էր: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է սփյուռքը հայրենիքին վերաբերող ծրագրերին ավելի ու ավելի քիչ մասնակցություն ունենում, թե՞ իրականում այդ գումարները գալիս են, ուղղակի նպատակին չեն ծառայում:

-Սփյուռքը գիտի իրականությունը Հայաստանի մասին, բայց իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն։ Ես միշտ դժգոհում եմ մեր դրսի հայերից, որովհետև գտնում եմ, որ անտարբեր են հայրենիքի նկատմամբ, կարող է՝ գալիս են արձակուրդ, 10-15 օր մնում են Երևանում, քեֆ են անում ու վերադառնում են Ֆրանսիա կամ այլ երկիր, բայց լուրջ վերաբերմունք հայաստանյան իրականության նկատմամբ՝ չկա, շատ անտարբեր է ժողովուրդը։ Բայց դա էլ իր պատճառն ունի, որովհետև գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, դա է խնդիրը: Քանի տարի Սփյուռքը լսում է, տեսնում է, գիտի որ Հայաստանում չեն կարող աշխատել, հնարավոր է գան, իրենց համար տուն գնեն կամ հարկաբաժին առնեն և ասեն, որ Հայաստանում տուն առել ենք, բայց աշխատանք դնել Հայաստանում, ո՞վ կվստահի, ոչ ոք:

- Դուք ժամանակին հարցադրումներ էիք անում, որ Հայաստանի հարցում Ռուսաստանի «մատը խառն է», այդ երկիրը թույլ չի տալիս, որ Հայաստանում փոփոխություններ տեղի ունենան: Շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին:

-Ես չեմ ասում, որ Ռուսաստանը չի թողնում, համոզված եմ, որ եթե քաղաքական մարդիկ ուզենան փոխել, իրենք ստեղծեն լավ համակարգ, անշուշտ նաև Ռուսաստանի հետ, կարող են։ Բայց Հայաստանում այդպես չէ, և կարծում եմ՝ Հայաստանում համակարգն ավելի փչացած է, քան Ռուսաստանի համակարգը, մեր քաղաքական անձնավորություններն իրենց գրպանն են սիրում, երկրի համար ի՞նչ են անում: Հեռվից տեսնում էի, թե Հայաստանում ինչ անտառների հրդեհներ եղան, և Հայաստանը միջոցներ չուներ կրակը մարելու։ Ռուսաստանից խնդրեցին ինքնաթիռ, բայց ամոթ է, մենք պետությո՞ւն ենք, թե չէ։ Տեսա, որ ձեռքով էին փորձում կրակը մարել, դա վիրավորական է, այսինքն՝ մենք չկարողացանք 25 տարվա մեջ ստեղծել նորմալ պետություն և ունենալ այնպիսի ղեկավարություն, որն ինքը նախ և առաջ մտածի իր երկրի, իր ժողովրդի, հետո արդեն այլ բաների մասին: Չգիտեմ ինչու, մի՞թե արժանի չենք:

-Տիկի՛ն Գործունյան, տեսակետ կա, որ Հայաստանը տարբեր աննպատակ հիմնադրամներով կորցրել է սփյուռքի վստահությունը: Բայց գուցե ժամանակն է, որ սփյուռքն էլ իր հերթին գործի, գումար տրամադրելիս նաև վերահսկի, գուցե խորհուրդ ստեղծի և մասնակցի Հայաստանի կառավարմանը, պահանջներ ներկայացնի և ոչ թե հայրենիքը միայն ընդունի խորհրդանիշ, որտեղ կարելի է միայն գալ, մի քանի օր հանգիստ անցկացնել և գնալ:

-Երանի այդպես լիներ, բայց ամեն անգամ, երբ ինչ-որ հարցեր են լինում և խառնվում են, ճնշում են: Եվ հետո ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում ավելի շատ հարուստ օլիգարխներ կան, քան օրինակ Ֆրանսիայում, այսինքն՝ այս մեր նախարարներն ավելի շատ փող ունեն կամ ավելի հարուստ են, քան դրսի մարդիկ: Իրենք կողոպտում են երկիրը և հետո գալիս են՝ սփյուռքից փող են ուզում. սա աբսուրդ է: Այո, պետք է, որ սփյուռքը ավելի շատ մտնի քաղաքական գործընթացների մեջ, իր մասնակցությունն ունենա, բայց ինչո՞ւ չի մտնում. կարծեմ փորձել են մի քանի անգամ, բայց չեղավ, ինչո՞ւ: Հարցերը շատ են, նման հարցեր շատ ունի ամբողջ հայությունը, ոչ միայն ներսի, այլ նաև դրսի՝ ինչո՞ւ չենք կարող ստեղծել նորմալ համայն հայության համար հայրենիք, ավելի արդար, ավելի զարգացած, մարդասեր: Ես շատ-շատ վիրավորված եմ ոչ միայն Հայաստանից, այլ նաև այստեղի հայությունից, որ այդչափ անտարբեր են, անտարբեր է հայությունը: Մեկ շաբաթով երեխաների համար գնում են, բայց երբ լուրջ խնդիր կա, բացի ղարաբաղյան խնդիրը, որ մի քիչ հետաքրքրում է իրենց, հայության այլ խնդիրներ իրենց չեն հետաքրքրում:

-Իսկ հետևո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության դերակատարությունը քաղաքական գործընթացներում՝ հաշվի առնելով փոփոխությունների համար ընդդիմության դերը: Լուրջ պայքար ակնկալո՞ւմ եք:

-Չգիտեմ, երևի շատ տարիներ կպահանջվի, որ այդ փոփոխությունը լինի, եթե այսպես շարունակվի: Բայց գիտենք՝ Հայաստանում ձևավորված ընդդիմությունն ինչպիսին է: Իրենք ամեն ինչ անում են, որ Եվրոպային ցույց տան, թե նորմալ երկիր են, որ Եվրոպայից կարողանան վարկ վերցնել, բայց այդ ամենը խաղ է, ինչքա՞ն տարի է պետք, որ իրապես փոխվի: Ինձ թվում է՝ մեկ սերունդ պետք է, նոր երիտասարդները պետք է սկսեն պայքարել, աշխատել, որ իրենք մտածեն՝ իրենց երեխաների ապագան Հայաստանում պետք լինի, և պետք է երկիրն ավելի արդար ու զարգացած լինի: Բայց ես կարճաժամկետ համատեքստում շատ լավատես չեմ:

-Բայց կարծում եք՝ այդ երիտասարդներն իրենց ապագան Հայաստանո՞ւմ են տեսնում՝ հաշվի առնելով արտագաղթի տեմպերը:

-Անշուշտ, Դուք պետք է տեսնեք, թե Ֆրանսիայում ինչքան հայեր կան: Այդ ժողովուրդը անչափ փորձել է պայքարել, ճնշել են և իրենք արդեն հասել են այն կետին, որ հասկացել են՝ ոչինչ չեն կարող փոխել։ Դրա համար էլ փախչում են, գալիս Ֆրանսիա, կամ Եվրոպա, կամ Ամերիկա, ավելի շատ Ռուսաստան, նշանակում է՝ ժողովուրդն ընդհանրապես հույս չունի ապագայի համար, դրա համար փախչում է, դա շատ վտանգավոր է հայերի համար: Երբ Փարիզի հայկական եկեղեցի կգնաք, կտեսնեք, որ մեծամասնությունը հայություն է, նոր եկած հայաստանցիներն են, և հին գաղութը շատ քիչ է: Չգիտեմ, ուզում եմ հուսալ, որ այդ նոր եկածները, տեսնելով այստեղ մարդկանց իրավունքները, օրենքի գերակայությունը, քաղաքականությունը զգալով՝ կարող են իրենք էլ սկսել պայքարել, որովհետև հին գաղութը շատ անտարբեր է: Լավ չէ, որ Հայաստանից գաղթում են, բայց կարող է գալով Եվրոպա՝ իրենք այլ ձևով սկսեն մտածել և հետո կօգնեն Հայաստանը վերափոխելու, վերակառուցելու համար։

-Եվ վերջում, եթե կոչ ուղղեիք թե՛ Հայաստանի բնակչությանը, թե՛ սփյուռքին, թե՛ ՀՀ իշխանությանը, որը կլիներ:

-Կոչս մեկն է՝ անտարբեր մի՛ եղեք, հայությունը վտանգ մեջ է:

 

Նելլի Լազարյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:55 • 23/11

Bentley-ն «որսորդական» քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)

23:40 • 23/11

ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ

23:28 • 23/11

Apple-ը ճկվող էկրան է արտոնագրել հաջորդ iPhone-ի համար

23:18 • 23/11

Կարծում եմ` ՀՀ-ԵՄ համաձայնագիր կստորագրվի հենց Բրյուսելում. Ալ. Իսկանդարյան

22:59 • 23/11

Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ

22:57 • 23/11

Դաղստանում փոխհրաձգության ժամանակ 2 մարդ է սպանվել, այդ թվում՝ պատգամավոր

22:52 • 23/11

«Արսենալի» գլխավոր մարզիչը հիվանդ է կոչել լրագրողուհուն, ով երկրպագում է Տոտենհեմին

22:44 • 23/11

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

22:27 • 23/11

Պակիստանցի դերասանուհին 7 տարի է՝ փորձում է ապացուցել, որ ամուսնացած չէ

22:24 • 23/11

5000-30 000 դրամ՝ Հայաստանում հաղթող մարզիկներին. Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ եթե հաղթող մարզիկին 100 000 դրամ էլ տան, դա սպորտի զարգացման հետ կապ չունի

22:23 • 23/11

ՌԴ-ում որսորդը դիմել է ոստիկաններին՝ ասելով, որ արջը գողացել է իր երկու հրացանները

22:23 • 23/11

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ալբանիայի նկատմամբ

22:07 • 23/11

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը` «Բերքառատ Արցախ» թեմայով (ուղիղ)

22:00 • 23/11

Էրդողանը փորձում պանթյուրքիզմի գաղափարը զարգացնել և անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

21:37 • 23/11

Միլանի նախկին հարձակվող Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

21:27 • 23/11

Լևանդովսկի. պետք է հաղթենք ՊՍԺ-ին 4:0 հաշվով

21:22 • 23/11

ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին բանավեճն ուժեղացնում է ՀՀ դիրքերը ՌԴ-ի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ բանակցություններում. Ռիչարդ Կիրակոսյան

21:10 • 23/11

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները նպաստելու են դաշտի մոնոպոլացմանը. Մեսրոպ Մովսեսյան

21:08 • 23/11

Գիտնականները պարզել են, թե որտեղից է հայտնվել ոսկին

21:06 • 23/11

Մահացել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի դերասանը

20:55 • 23/11

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը

20:49 • 23/11

Մենի Պակյաոն ակնարկել է, որ կմենամարտի Կոնոր Մակգրեգորի հետ

20:47 • 23/11

Sia-ի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

20:46 • 23/11

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը բռնության է ենթարկվում. ՄԱԿ

20:40 • 23/11

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ

20:27 • 23/11

Եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի պայմանների փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է . տնտեսագետ

20:27 • 23/11

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում վտանգավոր դրույթները շարունակում են մնալ. Արման Բոշյան

20:20 • 23/11

Կառավարությունում կայացել է խորհրդակցություն Սևանի ձկնային պաշարների վերականգնման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ

20:17 • 23/11

Նախագահ Սերժ Սարգսյանի և Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային փաստաթղթին

19:57 • 23/11

ՌԴ ԱԳ-ն մեկնաբանել է ԼՂ հարցի կարգավորման շուրջ «Պուտինի պլանի» մասին լուրը

19:53 • 23/11

Մեր քաղաքական օրակարգում նման հարց չկա. Ի. Տոնոյանը՝ հնարավոր կոալիցիայի և փոխվարչապետի պաշտոնում Ի. Զաքարյանի նշանակման մասին

19:34 • 23/11

Գնալուց Սիրիայի համար էին վտանգ, հետ գալուց՝ մեզ. թուրք սյունակագիրը Թուրքիայի քաղաքացի ԻՊ-ականների՝ հայրենիք վերադարձի մասին

19:31 • 23/11

Իսրայելի ծովափում հնագետները 6-րդ դարի վրացական եկեղեցի են հայտնաբերել (տեսանյութ)

19:30 • 23/11

Ազար. բոլորը գիտեն, որ ես պաշտում եմ «Ռեալը»

19:29 • 23/11

Ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել են անհետ կորած 24-ամյա վարորդի դին

19:29 • 23/11

New Musical Express անգլիական երաժշտական ամսագիրը կազմել է 2017 թ. լավագույն երաժշտական ալբոմների վարկանիշը

19:22 • 23/11

Արգենտինայում սուզանավի անհետացման վայրում պայթյուն է որոտացել

19:19 • 23/11

Պուտինը բանակցությունների ժամանակ վայր է գցել Էրդողանի աթոռը (տեսանյութ)

19:19 • 23/11

Խուան Մատա. Հիանալի կլիներ Գիգսի նման խաղալ մինչև 40 տարեկանը

19:16 • 23/11

Եթե ՀՀ-ն քայլեր կատարի, կդառնա Մետաքսի ճանապարհի մաս, Երևանում սկսել են լավ պատկերացնել հարցի կարևորությունը. Հ. Մարտիրոսյան

19:14 • 23/11

Լոնդոնի երկնքում արտասովոր «ընկնող աստղ» են ֆիքսել օդանավի վայրէջքի պահին (տեսանյութ)

19:13 • 23/11

Ադրբեջանը կլինի՞ ԵԱՏՄ անդամ, թե չի լինի, ՀՀ իշխանությունները չեն համաձայնի, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը դրվի հարցականի տակ. Է. Շարմազանով

19:12 • 23/11

Չինաստանում կրկեսի վագրը հարձակվել է թոշակառուի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

19:03 • 23/11

ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

19:01 • 23/11

Իրանում տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումը (լուսանկարներ)

19:00 • 23/11

Ֆրանսիան, չեխերը, լեհերը  ՀՀ-ԵՄ համաձայնագրի մշակման ժամանակ որոշ դիտողություններ են ունեցել, բայց դրանք տեխնիկական ընթացակարգեր են. Ս. Գրիգորյան

18:53 • 23/11

ԵՄ-ն պահուստային միջոցների համալիր կստեղծի բնական աղետների դեմ պայքարելու համար

18:51 • 23/11

Ինտրիգը դեռ մնում է՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, թե ոչ. Ս. Տարասով

18:50 • 23/11

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից միջուկային ծրագրի մասին պայմանագրի կետերի իրագործումը

18:48 • 23/11

Բարսելոնան համաձայնության է եկել Գորեցկայի հետ

18:35 • 23/11

Եթե չես ցանկանում ամիսը 3 անգամ ՌԴ մեկնել՝ Սիրիայի քրդերի հետ պետք է լավ հարաբերություններ կառուցես. քուրդ գործիչը՝ Էրդողանին

18:23 • 23/11

Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն իր կուռքի պատվին հսկայական դաջվածք է արել (ֆոտո)

18:22 • 23/11

Իրաքի իշխանությունները խոչընդոտել են Գերմանիայի ԱԳ նախարարի այցն Իրաքյան Քրդստան

18:19 • 23/11

65 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահը կմեկնի Հունաստան

18:18 • 23/11

Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ. ԱՆ

18:17 • 23/11

Սիրիական ընդդիմությունը հայտնել է, թե երբ Ասադը պետք է հեռանա իշխանությունից

18:07 • 23/11

Ֆրանսիայում XII դարի եզակի գանձ է հայտնաբերվել

18:06 • 23/11

Արցախում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

18:02 • 23/11

Մուգաբեին և նրա կնոջը խոստացել են անձեռնմխելիություն քրեական հետապնդումից

17:54 • 23/11

Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություններ են անցկացվել

17:42 • 23/11

Օզիլը Բարսելոնայում ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ

17:42 • 23/11

Ժակ Շիրակի հիմնած հիմնադրամը տարվա հատուկ մրցանակը հանձնել է Հրանտ Դինքի անվան հիմնադրամին

17:39 • 23/11

Գարեգին Բ–ն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

17:35 • 23/11

Զիմբաբվեի «ոսկե երիտասարդությունը». Մուգաբեի երեխաների շքեղ կյանքը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

17:34 • 23/11

Կոռեկտ չէ մերժել սեռական փոքրամասնության գոյության իրավունքը. քննարկում՝ Lիբերալ քաղաքական դպրոցի ուսանողի հարցի շուրջ (տեսանյութ)

17:33 • 23/11

Ջերարդ. Չեմ հիշում, թե 2006-ին ով է հաղթել Չեմպիոնների լիգայում. երևի` դեռ հարբած էի 2005-ից հետո (տեսանյութ)

17:30 • 23/11

Լոս Անջելեսում անհայտ անձինք հայերին պատկանող գործարանից 280.000 դոլարի օղի են գողացել (տեսանյութ)

17:19 • 23/11

ՍԱՊԾ-ն 2 արտադրամասերում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ է արձանագրել

17:14 • 23/11

Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած փոխգնդապետին դատապարտել են ցմահ ազատազրկման

17:12 • 23/11

Բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ. ԲՆ

17:11 • 23/11

ԻՊ-ը նախազգուշացրել է Սուրբ ծննդին Վատիկանում նախապատրաստվող ահաբեկչության մասին

17:11 • 23/11

ՈւԵՖԱ-ի նախագահը դեմ է տեսակրկնությունների կիրառմանն ԱԱ-2018-ում

17:07 • 23/11

Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից  զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը

17:05 • 23/11

Ավազակային հարձակում Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

17:04 • 23/11

Ֆառել Ուիլյամսը ձայնագրել է նոր երգ, որը հնարավոր կլինի լսել միայն 100 տարի հետո (լուսանկարներ, տեսանյութ)

16:58 • 23/11

Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնություն. Առաջատարներ Արցախն ու Լոռին հաղթեցին (տեսանյութ)

16:55 • 23/11

Շվեյցարիայում 25.000 եվրո են առաջարկում ալպիական գյուղում բնակվելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

16:45 • 23/11

Թանգարանի ազատ մուտքը ոչ մի արժեք չունի, երբ ձևական արգելում են անգամ ցուցանմուշի լուսանկարումը. Ն. Վ. Աշուղաթոյան

16:44 • 23/11

Նադալը առաջինը հաստատեց իր մասնակցությունը Բարսելոնայի մրցաշարում

16:43 • 23/11

Դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհի սողանքային հատվածին տրվել է հատուկ կարգավիճակ (Տեսանյութ)

16:40 • 23/11

Վարկառուին եկամտահարկը կվերադարձվի, եթե բնակարանի արժեքը չի գերազանցի 55 մլն դրամը. Վարդան Արամյան

16:32 • 23/11

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը ու այլազգի 55 մտավորականներ նամակ են հղել Էրդողանին

16:30 • 23/11

Հոլանդիայի ընտրանու կիսապաշտպան. Հնարավոր է՝ ավարտեմ կարիերաս այս մրցաշրջանից հետո

16:29 • 23/11

Tesla-ն Ավստրալիայում տեղադրել է աշխարհում ամենախոշոր մարտկոցը

16:26 • 23/11

Սերենա Ուիլյամսը ցուցադրել է Ալեքսիս Օհանյանից ստացած 2 մլն դոլարանոց ամուսնական մատանին

16:07 • 23/11

Ֆրանսիայում մարմնի 95%-ի այրվածք ստացած տղամարդուն փոխպատվաստել են երկվորյակ եղբոր մաշկը

15:48 • 23/11

Արցախում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով

15:47 • 23/11

Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան Patriot հակահրթիռային համալիրների ձեռքբերման համար. երկրի ՊՆ

15:39 • 23/11

Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 6 մարդ է զոհվել

15:34 • 23/11

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

15:32 • 23/11

Samsung-ը հունվարին կներկայացնի Galaxy S9 և S9+ սմարթֆոնները

15:32 • 23/11

ՀՀ պետական սահմանի մոտ՝ միջդիրքային տարածքում հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ. ՊՆ

15:30 • 23/11

Օզիլը նշել է, թե որքան է ցանկանում վաստակել «Բարսելոնայում»

15:25 • 23/11

Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան ձգտում են ԱլԳ մասնակիցների աջակցությունը ստանալ միայն տարածքային ամբողջականության դրույթն ամրագրելու համար. Գ․ Բաղդասարյան

15:15 • 23/11

Մենք աջակցում ենք համանախագահների ջանքերին. Յոհաննես Հան

15:13 • 23/11

Մաշկի տարբեր երանգներ ունեցող զույգ քույրերը գրավել են համացանցի օգտատերերի ուշադրությունը (լուսանկարներ)

15:09 • 23/11

Սիրիական հակամարտությունը, եթե մոտ ապագայում ունենա դրական ավարտ՝ հայ համայնքի դիրքերն ավելի կամրապնդվեն. փորձագետներ

15:05 • 23/11

Մոլդովայում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Ֆալեշտի քաղաքում Պուշկինի արձանի պղծումը

15:05 • 23/11

Ավշարի մանկապարտեզում շինարարական խոշոր թերությունների պատճառով հիմնանորոգումը դադարեցվել է

14:53 • 23/11

Մենք ձեզանից տարվա վերջ բավականին շատ գործարքներ ենք սպասում. վարչապետը` Արման Սահակյանին