ՀՀ քաղաքացի կինը մարմնավաճառներին միջնորդել է իրանցիների հետ սեռական հարաբերություն ունենալ և նրանցից 10 000-ական դրամ է գանձել

22:00 • 20.08.17

ՀՀ քաղաքացի հանդիսացող կինը մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց միջնորդել է իրանցիների հետ սեռական հարաբերություն ունենալ և իրեն միջնորդավճար տալ: 

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին: 

Աիդա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներից մինչև 2015թ. ապրիլ-մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառությամբ զբաղվող Նաիրա Շահբազյանին ու Գայանե Մարտիրոսյանին միջնորդել է իրեն 5000-10000 ՀՀ դրամ միջնորդավճար տալով սեռական հարաբերություններ ունենալ իր կողմից մատնանշված ԻԻՀ քաղաքացիների հետ: 

Ինչպես նաև շատ դեպքերում էլ հաճախորդներից ստանալով վերոհիշյալ մարմնավաճառներին վճարվելիք գումարները` յուրաքանչյուր անգամ դրանցից իրեն է պահել 5000-10000 ՀՀ դրամ, որոշ դեպքերում էլ ավելի շատ գումար՝ նպաստելով նշված անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: 

Աիդա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: 

Աիդա Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: