Առաջնագծում փոփոխություններ եղել են՝ պարտադրված, բայց այսօր էլ այնտեղ հեռուստատեսությամբ տեսնում եմ անվադողի հետևում գտնվող զինվորի. Ա. Քոչարյան

19:15 • 21.08.17



Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է բանակից սպաների արտահոսքին, դեմոգրաֆիական խնդիրներին, սպաների համար արժանապատիվ սոցիալական փաթեթի անհրաժեշտությանը։ Նրա խոսքով՝ առաջնագծում փոփոխություններ եղել են` պարտադրված, բայց այսօր էլ այնտեղ տեսնում է անվադողի հետևում գտնվող զինվորի։

-Պարո՛ն Քոչարյան, վերջերս հայտնի դարձավ, որ պայմանագրային սպաները, եթե մինչև ծառայության 10 տարին հրաժարվում են բանակում ծառայությունից, նախատեսված 250 հազար դրամի դիմաց պետք է վճարեն 1 մլն. դրամ: Արդեն իսկ սա որակվել է որպես բանակից սպաների արտահոսքը կանխելու միջոց: Դուք ինչպե՞ս եք այս հնարավոր փոփոխությունը դիտում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Եթե նպատակը սպաների արտահոսքի կանխարգելումն է, բնականաբար, դա պետք է արվի: Սպաների պատրաստման հարցում պետությունը կատարել է որոշակի ծախսեր և ունի ակնկալիքներ՝ նրանց ծառայության և ժամկետների առումով: Բայց, կարծում եմ, որ եթե կա արտահոսք, Պաշտպանության նախարարությունը, խստացնելով օրենքները, միաժամանակ պետք է բանակից սպաների արտահոսքի պատճառները վերացնի: Իսկ դրանք, կարծում եմ, սոցիալական բնույթի են. այդ խնդիրը կարելի է համարել լուծված, եթե սպաների համար պետությունն առաջարկի լիարժեք սոցիալական փաթեթ:

-Որքա՞ն եք գնահատում սպաների համար արժանապատիվ սոցիալական փաթեթը:

-Արժանապատիվ սոցիալական փաթեթը գոնե այն նվազագույնն է, որը սպային կտա վստահություն իր ապագայի հանդեպ՝ իր երեխաների ուսուցման, ընտանիքի, ապրուստի, քանի որ սպայի համար, որն անընդհատ լինելով առաջնագծում է, պետք է հասկանալի լինի՝ վաղը իր չլինելու դեպքում իր ընտանիքը պետության կողմից ապահովվա՞ծ է, թե ոչ: Եթե այս խնդիրը լուծված լինի, վստահեցնում եմ, բանակից ոչ մի արտահոսք չի լինի, քանի որ մեր սպայական անձնակազմը, այնուամենայնիվ, իր ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես հայրենիքի նվիրյալ:

-Խոսքն ի՞նչ գումարի մասին կարող է լինել, օրինակ՝ 400 հազար դրամի՞: Սա իրատեսակա՞ն եք համարում։

-Կարծում եմ՝ Ձեր նշածից մի քիչ ավելի էլ կարելի է հատկացնել սպայական անձնակազմին՝ հաշվի առնելով, թե պետության կողմից դատաիրավական բարեփոխումների շրջանակում դատավորների ու դատախազների աշխատավարձերի ու կենսաթոշակների համար ինչ թվեր են հաստատվել: Բանակի համար գոնե դրանց մոտ կամ համարժեք թվերի մասին կարելի է խոսել:

-Նույնիսկ հանրապետական պատգամավորները վերջին շրջանում բարձրաձայնում են արտագաղթի հետևանքով երկրում մտահոգիչ ժողովրդագրական պատկերի մասին: Կարելի է ենթադրել, որ նույն պատկերն էլ բանակում է: Ավելին` հայտնի գեներալներից մեկը բացեիբաց խոստովանեց, որ շփման գծի որոշ հատվածներ պահվում են բացառապես տեխնիկայով, քանի որ զինվորների քանակը չի հերիքում:

-Լավագույն տարբերակն այն է, որ զինվորին փոխարինի տեխնիկան, քանի որ դրանով առաջնագծում կավելացնենք զինվորի կյանքի տևողությունը: Եվ սա այն գերխնդիրն է, որը Պաշտպանության նախարարությունը պետք է որ դրած լինի իր ռեֆորմների շրջանակում: Եվ կարծում եմ, եթե չի էլ դրել, ապա կյանքը կստիպի, որ գնան այդ ճանապարհով, որովհետև ինքներդ նշեցիք՝ Հայաստանում դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունը ստիպում է գտնել այլ լուծումներ ևս: Գտնել այլ ռեսուրսներ, որովհետև ժողովրդագրական պատկերի նվազման պարագայում, այո, մենք զորակոչային տարիքի ռեսուրսի կորուստ ունենք, և սա լրացնելու համար պետք է ավելացնել պայմանագրային զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներով կամ նրանցով փոխարինել առաջնագծում ծառայություն իրականացնող զորակոչիկներին: Այս խնդիրներն օրհասական են և անընդհատ պետք է բարձրացվեն՝ և՛ իրավական, և՛ ռազմավարական լուծումներ ստանալու համար: Եվ, ի վերջո, այդ լուծումներով տանեն բանակն այնպիսի ռեֆորմների ուղղությամբ, որոնք թույլ չեն տա բանակի մարտունակության նվազեցում, այլ հակառակը՝ կբերի դրա ավելացմանը:

-Մի քիչ զգայուն թեմա է, բայց, այնուամենայնիվ, կա «մոբիլիզացիոն հաշվարկ» հասկացություն, և, հետևաբար, այս ժողովրդագրության պայմաններում, նման հաշվարկներ անելիս, հնարավո՞ր է, որ նախատեսված կոնկրետ թվի փոխարեն ռեալ ստանան դրա կեսը, որովհետև այդ մարդիկ չկան, արտագաղթել են:

-Դա չպետք է լինի քվոտաներով կամ թվերով, այլ հայաստանյան իրողություններով: Ունենք այն, ինչ ունենք: Պարզապես երկրում պետք է այնպիսի փոփոխություններ արվեն, որոնք գոնե չնպաստեն արտագաղթին: Մեկը մյուսից բխող հանգամանքներով է այս ամենը պայմանավորված, և գործողությունների տրամաբանությունը պետք է բերի նրան, որ մեր ռեսուրսը օգտագործենք առավելագույնս օպտիմալ ձևակերպված խնդրի շրջանակում: Այսինքն՝ եթե Տավուշի մարզում ազգաբնակչության թիվը պակասել է, չի նշանակում, որ Տավուշը պետք է լինի ավելի քիչ պաշտպանված, և եթե այնտեղ զորակոչային ռեսուրսը պակասել է, ապա այնտեղ եղած խնդիրների լուծումները պետք է գտնվեն Հայաստանի ազգաբնակչության մեջ եղած այլ ռեսուրսներ գտնելով: Իսկ այդ ռեսուրսների առաջնահերթ վայրն այս տարիների ընթացքում նույն մեր սահմաններին պաշտպանություն իրականացրած այն զորակոչիկներն են, որոնք զորացրվելուց հետո դարձել են կա՛մ անաշխատունակ, կամ հեռանկար չունենալով՝ սպասում են արտագաղթելու իրենց հերթին: Սա պետք է բացառել, և նրանց պետք է Հայաստանի Զինված ուժերում տեղ առաջարկել՝ ծառայություն: Ինչպես նաև առաջարկել արժանապատիվ սոցիալական փաթեթ, որպեսզի այս աշխատանքում նրանք ծառայությունը դիտեն և՛ որպես աշխատանք, և՛ որպես ընտանիքի խնդիրների լուծում, և՛ հայրենիքի պաշտպանություն: Այ, այս ամբողջության մեջ լուծումներ գտնվելու դեպքում, կարծում եմ, այս պահին մեր Զինված ուժերում էական առաջընթաց կարող ենք ապահովել: Սակայն հապաղելու ու դանդաղելը շարունակելու դեպքում հնարավոր զարգացումների առումով որևէ լավ հեռանկար չեմ տեսնում: Խոսքս բանակի համալրման մասին է:

-Իսկ ինչո՞ւ նախկին զորակոչիկներ:

-Չմոռանանք, որ այս զորացրված նախկին զինվորները իրենց ծառայության 2 տարիներին դարձել լավ ծանոթ առաջնագծին, որը լրիվ այլ տրամաբանությամբ ծառայություն է, թիկունքում ծառայություն չէ: Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ բանակի համալրումը կարելի է իրականացնել բազմաշերտ լուծումներով: Մնում է ֆինանսական ռեսուրսի խնդիրը, որն արդեն պետությանն է: Եթե իրենք բազմամիլիոն պարտքեր են անում տարբեր ծրագրերի շրջանակում, և այդ ծրագրերի մեծ մասը, իր վերջնական տեսքով, այնուամենայնիվ, չի բավարարում մեր երկրի հասարակությանը, ապա բանակի, մեր անվտանգության խնդիրները լուծելու համար ևս կարելի է պարտք անել: Ես, իհարկե, պարտքի մասին հիպոթետիկ եմ ասում, բայց բանակը պետք է լրջագույն ռեֆորմների ենթարկվի: Մեկ այլ օրինակ բերեմ այն ժամանակներից, երբ մեր բանակը նոր-նոր ձևավորվում. այն ժամանակ, առհասարակ, պետությունն ուներ զրոյական ռեսուրս, բայց այն ժամանակվա թե՛ կառավարությունները, թե՛ վարչապետները իրար փոխարինելով՝ առաջնահերթ էին համարում բանակի խնդիրների օրհասական լուծումները: Լիներ շենք-շինություն, լիներ զորակոչին վերաբերող հարցեր, լինեին զինծառայողների բնակարանային խնդիրներ: Եվ այդ տարիներին, այնուամենայնիվ, մեր կառավարությունները կարողացան այդ խնդիրները լուծել:

-Այսինքն՝ բանակի հարցերում վարչապետները ձեռքները խփում էին սեղանի՞ն:

-Կառավարության նիստերում առաջին հարցը վերաբերում էր բանակին: Սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից, վերջացրած Հրանտ Բագրատյանով ու Վազգեն Սարգսյանով: Հաջորդ վարչապետների մասով արդեն չեմ կարող նույնը պնդել, որովհետև Վազգեն Սարգսյանից հետո բանակի առաջնահերթության խնդիրն արդեն պակասեց: Իհարկե, էլի բանակը ուներ և ունի առաջնահերթություններ, բայց դրանք պետք է լինեն առաջնահերթությունների առաջնահերթություն: Վազգենի ժամանակ կար առաջնահերթությունների առաջնահերթություն:

-Այն ժամանակ նոր էր ավարտվել Արցախյան պատերազմը, թեպետ հիմա էլ պատերազմի մեջ ենք: Ինչո՞ւ սա չկա:

-Մենք անընդհատ պատերազմի մեջ ենք, քանի խաղաղության պայմանագիր չկա ստորագրված: Եվ, բնականաբար, դատապարտված ենք ապրել պատերազմի տրամաբանության մեջ մինչև խաղաղության պայմանագրի վերջնական պայմանագրի կնքումը: Եվ դատապարտված ենք այս բանակի ու անվտանգության համար գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն նաև զինվորի անվտանգությունն ու կյանքը առաջնագծում:

-Պարո՛ն Քոչարյան, սահմանին ամեն մի նոր զինվորի զոհվելուց հետո վերջին շրջանում մեր ռազմաքաղաքական ղեկավարության շուրթերից ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել, որ մենք անցնելու ենք պատժիչ գործողությունների: Նաև մեր որոշ քաղաքագիտական շրջանակներ միանում են հայտարարություններին՝ առաջարկելով ոչ միայն ավելի կոշտ պատասխանել Ադրբեջանին, այլև գնալ Իսրայելի օրինակով: Քանի որ կա տպավորություն, որ մերոնք արդեն անցել են այդ պատժիչ գործողություններին, հիշենք Ալխանլի գյուղի դեպքը: Ի՞նչ եք կարծում՝ սա արդյունավե՞տ մարտավարություն է:

-Եթե ուզում ենք գնալ Իսրայել պետության ճանապարհով, մենք պետք է դառնանք այնպիսի պետություն, ինչպիսին այսօր Իսրայելն է: Այս երկիրը մի օրում չի դարձել այնպիսի անառիկ բերդ արաբական աշխարհում: Իսրայելը, գտնվելով արաբական աշխարհի մեջ, հետևողական է եղել իր պետությունը կառուցելով, իր Զինված ուժերը անընդհատ բարեփոխելով այն տրամաբանությամբ, որ դա պետության համար 1 առաջնահերթությունն է, և այնտեղ «ամեն ինչ բանակին» սկզբունքով է՝ լինի օրենքների տեսքով, լինի ազգաբնակչության հետ հոգեբանական աշխատանքով. նրանց բանակի բարոյական կոդեքսն էլ է իրենց պարտադրում է նման լուծումներ: Այսինքն՝ այնտեղ որևէ մեկի մտքով չի անցնի Իսրայել պետությունը թուլացնել իր անմիտ գործողություններով: Նրանք իրենց երկրում ունեն կոռուպցիայի շատ ցածր մակարդակ կամ ընդհանրապես չունեն: Նրանք հասել են նրան, որ իրենց կարող են թույլ տալ կատարյալ պատժիչ գործողություններ, որոնք հնարավորինս քիչ կվնասեն հակառակորդի խաղաղ բնակչությանը: Եվ նշաձող վերցնելու համար Իսրայել պետության այսօրվա՝ «պատերազմել և ապրել», «լինել պատերազմի մեջ և զարգանալ», այս և այլ հրաշալի սկզբունքները, մեր էլիտաներն իրենք պետք է գիտակցեն, որ մեր երկրի ու անվտանգության համար ամենամեծ արժեքը մեր պետականության ամրապնդումն է: Եվ դա է մեր ճանապարհը, որ մենք պետք է անցնենք: Իսկ չանցնելու հեռանկարը լինելու է այն, որ մենք կլինենք շատ թույլ վիճակում և մեզ օտար խաղերի մեջ ներքաշելով, մեզ անընդհատ թուլացնելով, մեզ շատ հեռու կտանեն մեր նպատակներից:

Ինչ վերաբերում է պատժիչ գործողություններին, իհարկե, եթե հակառակորդն իրականացրել է որևէ գործողություն, որի արդյունքում կորցրել ենք թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորի կյանք, դա անպայման պետք պատասխան ունենա, բայց ամեն պատասխանից հետո պետք է հաշվարկել, որ դրան էլ լինելու է պատասխան: Իսկ դրանից խուսափելու համար ամեն օր պետք է ամրապնդենք մեր առաջնագծի կառուցվածքը՝ թե՛ ինժեներական, թե՛ զինվորների և պայմանագրային պրոֆեսիոնալ ստորաբաժանումների համատեղ կամ փոփոխության ենթարկվող գործընթացներով:

-Իսկ դրանք էֆեկտի՞վ են որպես պատժիչ գործողություն:

-Չէի ուզենա, որ մենք անընդհատ լինենք պատերազմի շրջանակում, և թե՛ մենք առաջնագծում կորցնենք զինվոր, թե՛ իրենք՝ մեր պատասխանների արդյունքում: Բայց նման գործողությունների կանխման լավագույն ձևն այնպիսի բանակ ունենալն է, ինչպիսին այսօր Իսրայելինն է, որը ոչ միայն պատժիչ գործողություններ է անում, այլև այնպիսի մի համակարգ է ստեղծել, որ հակառակորդը կրակելու դեպքում գիտի, որ պատասխանը լինելու է այնպիսին, որ ինքն ի վիճակի չի լինելու դրան հաջորդող այնպիսի պատասխան տալ, որ հակառակորդ կողմը ավելի շատ կորուստներ ունենա:  

Մեր անվտանգությունը պետք է ուժեղացնենք երկրի ներսում: Այսինքն՝ մեր ԶՈւ-ն պետք է համալրված լինի այնպիսի տեխնիկական միջոցներով, ուժեղ, հատուկ նշանակության ստորաբաժանումներով, որոնց պատասխանը ոչ թե պետք է լինեն դիպուկահար կրակոցները, այլ շատ ավելի հրեշավոր հակազդեցություն: Նման պատասխանի հեռանկարն իսկ հակառակորդին պետք է ստիպի երբևիցե չմտածել սադրանքների գնալու մասին: Ուզում եմ հիշեցնել, թե 94-ին խաղաղությունը ինչպես ենք պարտադրել: Բանակի ձևավորման և պատերազմական գործողությունների ամբողջ տրամաբանությունը բերեց նրան, որ մենք ունեցանք հենց պատժիչ բանակ: Այսօր մենք ունենք ավելի շատ սահմանապահ բանակ, որը դիրքերում կանգնած՝ պահում է դրանք: Իսկ 94-ին մեր բանակը, կրկնում եմ, ուներ հատուկ նշանակության այդպիսի պատժիչ որակ, որը մեզ թույլ տվեց մշակել և իրականացնել ռազմական գործողություններ, գրավել մեծ տարածքներ, ոչնչացնել հակառակորդին, որ սպիտակ դրոշակով խնդրեց միջնորդ երկրներին, հատկապես Ռուսաստանին, որ զինդադարի պայմանագիր ստորագրվի: Ասածս այն է, որ այն ժամանակ մենք այդ խնդիրը շատ էֆեկտիվ լուծել ենք: Հիմա կրակում են ու շատ են կրակելու, հիբրիդային են կրակելու, և այսօր մենք, գոնե իմ կարծիքով, հույսներս դրել ենք, թե դրսից որևէ գերտերություն կխոչընդոտի Ադրբեջանի  գործողությունները։ Մենք պետք է այնպիսի բանակ ստեղծենք, որը կստիպի Ադրբեջանին հեռու մնալ մեր սահմաններից՝ հենց Հայաստանի ուժը հաշվի առնելով, ոչ թե Ռուսաստանի քաղաքական ցանկությամբ, կամ, չգիտեմ, ԱՄՆ-ի:

-2016թ. ապրիլից հետո 2 հիմնական հարցադրում էր հասարակության շրջանում: Դրանցից մեկն էլ մեր առաջնագծի վիճակն էր: Հիմա, այլևս որպես հաստատված փաստ՝ ներկայացվում է այն, որ այս ընթացքում այն կարգի է բերվել, այդ ամբողջ ինժեներական կառույցները՝ խմելու ջրի անցկացումից, մինչև ինժեներական կառույցներ, նորմալ կահավորվել են: Այս աշխատանքները ինչպե՞ս կգնահատեիք:

-Ապրիլից հետո առաջնագծում փոփոխությունները, որոնք պարտադրված էին, իհարկե արված են: Համոզված եմ, որ հեռադիտարկման սարքավորումների տեղադրման աշխատանքներում կա լուրջ առաջընթաց, չնայած դա պետք է արված լիներ շատ ավելի վաղուց: Բայց այսօր էլ «Շանթ» հեռուստատեսությամբ նայում եմ Արշակ Զաքարյանի հաղորդումներն Արցախի առաջնագծից և շարունակում եմ տեսնել մեր զինվորին՝ անվադողերի հետևում: Եվ տեսնում եմ, որ ինժեներական կառույցների առումով մենք դեռ շատ անելիք ունենք: Իսկ դա նշանակում է, որ այսօրվա ղեկավարությունը բանակի կարիքների, առաջնահերթությունների ու ներքին խնդիրների հարցում, ամեն ինչին ուշադրություն դարձնելով հանդերձ, պետք է մի կարգ ավելի ուշադրության տակ պահի ինժեներական զորքերի թե՛ համալրումը, թե՛ օգտագործումը այլ որակի հասցնելու համար: Այ, ինչպես իսրայելի ինժեներական կառույցներն են, այն գործիքները, որոնք ապահովագրում է զինվորի կյանքը: Այսօր համացանցի դար է, բոլորը կարող են մտնել և նայել՝ ինչ հնարավորություններ կան և դրանցից օգտվել:  

Ես կարծում եմ՝ պաշտպանության նախարարի համապատասխան տեղակալը պետք է ունենա լծակներ այս առաջնահերթությունները բանակի ներսում առաջ մղելու և կառավարությունից համապատասխան ֆինանսավորում ստանալու համար ու ծրագրերի հաստատման դեպքում արագ իրականացման լուծումներ ապահովի:

-Բանակում բազում փոփոխություններ եղան, նախարար փոխվեց, Գլխավոր շտաբի պետ է փոխվել, բազում առանցքային չինովնիկներ: Դուք ժամանակին, ի թիվս այլոց, ասում էիք՝ գողանում են, գողանում..

-Գողությունը պետք է պատժվի պատերազմի օրենքներին համապատասխան, չնայած Հայաստանում ռազմական դրություն հայտարարված չէ: Բայց ես գիտեմ, որ Արցախում ռազմական դրություն է, հետևաբար Արցախում ամեն մի գողությունը պետք է նայել համապատասխան, նույնիսկ՝ չգործող օրենքի շրջանակներում, որովհետև եթե այսօր բանակից մի բան անգամ գողացվում է, դա կրճատում է մեր զինվորի կյանքը: Եվ այս գողացողը պետք է պատժվի խստագույնս։ Կարծում եմ՝ այդ ճանապարհին մեծ անելիք ունի նաև բանակով զբաղվող իրավապահ համակարգը՝ Զինվորական դատախազություն, Զինվորական ոստիկանություն: Վերջինում եղել են փոփոխություններ, և ես հույս ունեմ, որ դրանք կբերեն նրան, որ կոռուպցիայի և մնացած հակաիրավական գործողություների նկատմամբ կլինեն ավելի կոշտացած մոտեցումներ: Բայց դա էլ բավարար չէ, այստեղ մեծ աշխատանք ունեն անելու նաև բանակից դուրս գտնվող կառույցները, որոնք առնչվում են բանակին: Բանակի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն մաքրագույնը. հասարակությունը պետք է, ի վերջո, հասկանա, որ այսօր Երևանի վրա հրթիռներ չեն գալիս, որովհետև այնտեղ նույնիսկ այս պայմաններում 18 տարեկան երեխան իր ծառայությունը տանում է: Այսինքն՝ ձեռքներդ հեռու զինվորի ունեցվածքից՝ լինի շոր, ուտելիք, սպառազինություն: Սա պետք է պատժվի: Իսկ պատժիչ մեքենան պետք է լինի կատարյալ:

 

 

 

Անուշ Դաշտենց





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:00 • 25/09

Հրաբխի աճող ակտիվության պատճառով Բալիում տարհանած մարդկանց թիվը հասել է շուրջ 40 000-ի

03:26 • 25/09

Թրամփի վարկանիշն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի

02:43 • 25/09

Հիտլերի հեռախոսագիրքն աճուրդում վաճառվել է մոտ 45,000 դոլարով

02:08 • 25/09

Ստամբուլում ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 40-ի

01:52 • 25/09

Մարսելը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Թուլուզի դարպասը

01:39 • 25/09

Ֆիորենտինան վերջին րոպեին բաց թողեց հաղթանակն Ատալանտայի հետ խաղում

01:23 • 25/09

Անդրանիկ Թորոսյան. Սպորտով զբաղվող սերնդին հանձնելու ենք բանիմաց մասնագետների

01:14 • 25/09

Էրդողանն ու Ռոհանին իրենց մտահոգություն են հայտնել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված

00:47 • 25/09

Վալենսիան համառ պայքարում հաղթեց Ռեալ Սոսյեդադին

00:24 • 25/09

Վթար Արմավիր-Մյասնիկյան ավտոճանապարհին. կան տուժածներ

23:51 • 24/09

Լոնդոնի քաղաքապետը Թրամփի պետական այցը Բրիտանիա «սխալ» է անվանել

23:51 • 24/09

«Միսս Արմենիայի» հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը

23:41 • 24/09

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

23:40 • 24/09

Լեհաստանի ընտրանու հարձակվողը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը

23:36 • 24/09

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը

23:26 • 24/09

Իրաքում ահաբեկչության համար դատապարտված 42 անձի մահապատժի են ենթարկել

23:05 • 24/09

Իտալիայում ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի ժամանակ (տեսանյութ)

23:00 • 24/09

Սիբիրում արջը 6-ամյա տղայի է հոշոտել

22:40 • 24/09

Թենիս. Լեյվերի գավաթ. Եվրոպայի հավաքականն ուժեղ էր Աշխարհի ընտրանուց

22:31 • 24/09

Հայտնի են աշխարհի խոշորագույն գազ արտադրող երկրները

22:23 • 24/09

Ծանրորդ Մարտին Քոչարյանը բավարարվեց ութերորդ տեղով

22:14 • 24/09

Հրազդանին հարակից խոտածածկ տարածքում սահմանվել է հերթապահություն. հրդեհը անտառներին չի սպառնում. ԱԻՆ

22:01 • 24/09

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Մերկելի դաշինքը. exit polls

21:53 • 24/09

Բունդեսլիգա. «Բայերը» խոշոր հաշվով հաղթեց «Համբուրգին»

21:47 • 24/09

Ռուբենսի վրձնին պատկանող դիմանկարը 400 տարի անց հայտնաբերվել է անսպասելի վայրում

21:37 • 24/09

ՃՏՊ Հրազդանում. կան տուժածներ

21:31 • 24/09

Օրենսդրական փոփոխություններով՝ զինապարտն իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության ընթացքին. փաստաբան

21:22 • 24/09

Մտահոգիչ է, որ ՄԽ հայտարարությունում Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին չի նշվում. Ս. Սաֆարյան

21:07 • 24/09

«Շիրակը» 5-րդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

20:59 • 24/09

Ուկրաինացի զինվորականներն Apple-ին մեղադրել են «ռուսամետ» գովազդ նկարահանելու համար (տեսանյութ)

20:31 • 24/09

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի խաղաց

20:23 • 24/09

Մենք քվեարկելու ենք. կատալոնացիները քվեարկությանն ընդառաջ փողոց են դուրս եկել՝ ի հեճուկս ոստիկանական գործողությունների

20:22 • 24/09

Լա լիգա. Խետաֆեն ջախջախեց Վիլյառեալին (տեսանյութ)

20:00 • 24/09

Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը (լուսանկարներ)

19:48 • 24/09

«Վարդարը» հաղթեց, Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

19:35 • 24/09

Կալիֆոռնիայի ավիաբազայից արձակվել է ԱՄՆ հետախուզական արբանյակը

19:20 • 24/09

ՌՖՊԼ. Հարոյանը և Մանուչարյանը մասնակցել են «Ուրալի» հաղթանակին (տեսանյութ)

19:04 • 24/09

Սթիվի Ուանդերը ծնկի է իջել «հանուն Ամերիկայի» Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ

18:39 • 24/09

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ»-«Շիրակ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

18:24 • 24/09

Խորվաթիայում տղամարդը դանակով հարձակվել է սրճարանի այցելուների վրա. կան տուժածներ

18:13 • 24/09

Ուկրաինայի առաջնություն. Եղիշե Մելիքյանը լքում է «Ստալը»

18:03 • 24/09

Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Իրաքի Քուրդիստանի հետ սահմանին

17:57 • 24/09

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

17:53 • 24/09

Եթե «Ելք» -ում գիտեն՝ ԵԱՏՄ-ում քանի միլիոն հայ է ապրում, իրենց նախագծի իմաստը ո՞րն է. Մուրադ Մուրադյան

17:41 • 24/09

Թրամփը Twitter-ում արգելափակել է իրեն դիմած քաղցկեղով հիվանդ կնոջը

17:30 • 24/09

Իրավապաշտպանները հայտնել են միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

17:14 • 24/09

Ռեալը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպանի հետ

17:10 • 24/09

Այդ ո՞ր «գուրուն» պետք է որոշի՝ ԶԼՄ–ի հարցը հանրային հետաքրքրություն ունի՞, թե ոչ. Ն.Զոհրաբյանը հորդորում է «Տեղեկատության ազատության մասին» օրենքի փոփոխությունները չբերել ԱԺ

17:04 • 24/09

Լավրովը հայտնել է՝ ինչու ԱՄՆ-ն չի հարվածի ԿԺԴՀ-ին

16:56 • 24/09

Ֆիլ Ջոնս. Լուկակուին մեկ պահ է պետք գոլի հեղինակ դառնալու համար

16:47 • 24/09

Մերլին Մոնրոյի նախկինում անհայտ լուսանկարները հրապարակվել են նոր գրքում (լուսանկարներ)

16:30 • 24/09

Միլանը պարտվեց Սամպդորիային

16:29 • 24/09

Բնապահպանները փորձում են փրկել աշխարհում հայտնի միակ լսնամաշկ օրանգուտանին (լուսանկարներ, տեսանյութ)

16:18 • 24/09

Գերմանահայ համայնքը քաղաքականապես հասուն չէ. ցավոք, այսօր մեկնարկած ընտրություններում քվեարկության միասնական որոշում չունի. Ազատ Օրդուխանյան

16:05 • 24/09

Իվանկա Թրամփին դատի են տվել կոշիկների դիզայնը «գողանալու» համար

15:45 • 24/09

iPhone 8-ի հետին պանելի նորոգումն ավելի թանկ կարժենա, քան էկրանինը

15:39 • 24/09

Արքայազն Հարին առաջին անգամ հանդիպել է Մելանյա Թրամփին (լուսանկարներ)

15:32 • 24/09

Հայաստանի Սուպերգավաթը՝ այսօր

15:24 • 24/09

Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում միմյանց հետ վիճած կանանց, որոնցից մեկը դանակով հարվածել էր «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի կրծքավանդակին. Shamshyan.com

15:09 • 24/09

Աշխարհի գավաթի. Լևոն Արոնյան-Դին Լիրեն. երկրորդ պարտիայի ուղիղ հեռարձակումը

15:07 • 24/09

Ցանկացած իրեն հարգող պաշտոնյայի տղա պետք է ծառայի առաջին գծում. Գառնիկ Իսագուլյան

15:05 • 24/09

Հյուսիսային Կորեան ցուցադրել է՝ ինչպես է «ոչնչացնում» ամերիկյան ռմբակոծիչները և ավիակիրը (տեսանյութ)

14:57 • 24/09

Ինտերը հունվարին կփորձի վարձակալել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

14:55 • 24/09

Ադրբեջանում պատմել են երկրում ահաբեկչության կազմակերպման փորձերի մասին

14:40 • 24/09

Արայի լեռան գոտում 4 տեղամասով շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. այս պահին 19 ծխացող օջախ կա

14:23 • 24/09

Կարևոր գործեր ունեի. վիճակախաղով 77.7 մլն եվրո շահած իտալացին 2 ամիս հետո է եկել գումարը վերցնելու

14:19 • 24/09

Հայտնի է, թե որքան է Նեյմարը վաստակում ՊՍԺ-ում

14:07 • 24/09

«Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներն այցելել են Մայր Աթոռ

14:01 • 24/09

Թրամփը Twitter-ում վիճել է հայտնի մարզիկների հետ. նրանք հրաժարվել են Սպիտակ տուն գնալ

13:54 • 24/09

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարարի հետ

13:38 • 24/09

2017 թվականի լավագույն ռմբարկուները

13:25 • 24/09

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes-ները, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Газель-ը, Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.Shamshyan.com

13:22 • 24/09

Լևերի Գավաթ. Ֆեդերերը և Նադալը հաղթանակներ են տարել

13:22 • 24/09

Կոսովոյի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները

13:14 • 24/09

Արագածոտնի մարզում 28–ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում և տեղում մահացել. կա 1 վիրավոր.Shamshyan.com

13:10 • 24/09

Ռոբոտ ատամնաբույժն առաջին անգամ առանց մարդու օգնության լիարժեք վիրահատություն է արել

12:51 • 24/09

Ժիրոնայի պաշտպանը պատմել է, թե ինչ է նրանից հարցրել Մեսսին

12:46 • 24/09

Զարուհի Փոստանջյանը  և երկիրծիրանիականները Վանաձորում պատարագի են մասնակցել

12:27 • 24/09

Մոսկվայի կենտրոնի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

12:15 • 24/09

Բավարիայի ֆուտբոլիստները մասնակցել են Օկտոբերֆեստին

12:10 • 24/09

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ միասին հանրային միջացառման են մասնակցել (լուսանկարներ)

11:50 • 24/09

Որևէ վտանգ չենք տեսնում ՌԴ-ից ռազմամթերքի մատակարարման վերահսկողության մեջ, ՀՀ-ն սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմների մասնակից է. ՊՆ փոխնախարար

11:42 • 24/09

Հս. Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հրթիռակոծումն անխուսափելի է. Թրամփի արձագանքը չի ուշացել

11:38 • 24/09

Քարիմ Բենզեման ավտովթարի է ենթարկվել (ֆոտո)

11:27 • 24/09

Շնորհակալ ենք սատարման ու սրտացավության համար. Բաքվից վերադարձած Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը՝ Վրաստանում (տեսանյութ)

11:26 • 24/09

Ժոզե Մոուրինյու. Մրցավարը խնդրեց ինձ հեռանալ, և ես գնացի

11:10 • 24/09

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Երևանում և շրջաններում անձրև է սպասվում

10:48 • 24/09

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

10:33 • 24/09

Ռուբլու և եվրոյի փոխարժեքները շարունակում են բարձրանալ, դոլարինը՝ ընկնել

10:22 • 24/09

Շիրակի փողոցում 17–ամյա պատանու են վրաերթի ենթարկել. նրա վիճակը կայուն ծանր է

00:54 • 24/09

Բարսելոնան խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

00:38 • 24/09

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր

23:58 • 23/09

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Սիրիայում և Իրաքում բանակի գործունեության մանդատի ժամկետը

23:49 • 23/09

Էկվադորի նախագահը խոստացել է ապագայում ևս ապաստան տալ Ջուլիան Ասանժին

23:40 • 23/09

Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

23:31 • 23/09

Պրահայում ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստը վայրէջք է կատարել հանդիսականների վրա (տեսանյութ)

23:21 • 23/09

Մեքսիկայի ափերին հզոր երկրաշարժ է գրանցվել

23:16 • 23/09

ԱՄՆ-ն ամրագրեց, որ ՀՀ-նն կարևոր դեր ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու գործում, որ զսպում է ագրեսիվ մտադրություններ ունեցողներին. Ռ. Մեհրաբյան

23:09 • 23/09

Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր

23:07 • 23/09

Ավստրիայում մուսուլման կանայք կտուգանվեն դեմքը ծածկող հագուստ կրելու համար