Վրաստանում տեղի ունեցած վթարից ՀՀ 9 քաղաքացի է տուժել, 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. ՀՀ դեսպանատուն

16:50 • 22.08.17

Օգոստոսի 22-ին՝ ժամը 07:03-ին Վրաստանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ 9 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել  է Քութաիսիի բժշկական կենտրոններ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը:

«Սոնյա Մաթևոսյանը, Սոֆիա Մաթևոսյանը, Իրինա Ավագյանը,  Սուրեն Աբրահամյանը, Ահմինա Աբրահամյանը գտնվում են Քութաիսիի միջամտական կլինիկայում:  Մարինե Աբրահամյանը, Նատալի Աբրահամյանը, Անգին Հակոբյանը, Գրիգոր Այդինյանը գտնվում են Քութաիսիի ռեզերվ կլինիկայում»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝  «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսի վարորդ Գրիգոր Այդինյանն ու Սուրեն Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրանց վիճակը կայուն է:
«9-ը տուժածներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից:

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել,  «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը   բախվել է տրակտորին, ինչի հետևանքով տուժել էին ՀՀ քաղաքացիներ:

 

Վրաստանում տեղի ունեցած վթարից ՀՀ 9 քաղաքացի է տուժել, 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. ՀՀ դեսպանատուն