Վարդենիսում 17-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել

11:45 • 22.08.17

Վարդենիսում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել շենքից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին դեպքը, ասելով, որ նման հաղորդում ստացել են. «Վարդենիսում 2000 թվականին ծնված մի աղջիկ փորձել է ինքնասպանություն գործել իրենց շենքի հինգերորդ հարկից ցած նետվելու միջոցով»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

 

 

Վարդենիսում 17-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել