Չեմ կարծում, որ Սարգսյանի ՌԴ այցի ընթացքում նրան վարչապետության քարտ բլանշ է տրվել, մինչև ապրիլ դեռ բազում այցեր կլինեն. Է. Մարուքյան

12:45 • 25.08.17



Tert.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պատասխանում է ԵԱՏՄ-Հայաստան-Թուրքիա-փակ սահման թեմային, ինչպես նաև մի շարք ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցերի, այդ թվում հարցին, թե ինչու էին նախորդ քառօրյային վարչապետ Կարեն Կարապետյանից ակտիվորեն ճշտում, թե վերջինս համոզելո՞ւ է Նախագահ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, թե ոչ: 

-Պարո՛ն Մարուքյան, ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտնի ջատագով եք, մինչդեռ սրան նոր ելևէջներ են գումարվում՝ Թուրքիայի՝ մաքսային պայմանագրին հնարավոր միացումն ու ավելին՝ հետագայում այս երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ինչը որոշ փորձագետներ մինչև վերջ չեն բացառում, չնայած հիմնական մասը համարում է շանտաժ: Բայց, ամեն դեպքում, այս նոր դետալների պարագայում, ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

-Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարության մեջ երկու կարևոր բաղադրիչ կա: Առաջինն այն է, և դա ինձ որևէ հավատ չի ներշնչում, որ Թուրքիան այն պետությունը չէ, որ 500 միլիոնանոց բարձր գնողունակություն ունեցող եվրոպական շուկան թողնի և գա 170 միլիոնանոց ցածր գնողունակությամբ ԵԱՏՄ շուկա: Երկրորդ բաղադրիչն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես հասկացանք տարբեր պաշտոնյաների հարցազրույցներից, տեղեկություն չունի, որ ԵԱՏՄ-ն Թուրքիային առաջարկել է համաձայնագիր կնքել: Այսինքն՝ առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու՝ ԵԱՏՄ-ն, կամ ինչպես ես եմ ենթադրում՝ Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է համաձայնագիր կնքել ազատ առևտրի վերաբերյալ կամ սկսել դրան առնչվող բանակցություններ: Մինչդեռ Հայաստանն այստեղ իր շահերն ունի և ունի փակ սահման: Այսինքն՝ երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է ֆիքսել, Հայաստանի դերի չգոյությունն է: Հայաստանը տեղեկություն չունի, որ նման առաջարկ է արվել: Եվ երրորդ կարևոր հանգամանքը. եթե Թուրքիային կարելի է լինել ասոցացված անդամ, այսինքն՝ եվրոպական տնտեսության մաս և հետո նաև համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, ինչո՞ւ Հայաստանին դա չէր կարելի: Ինչո՞ւ թույլ չտրվեց, որ Հայաստանը վավերացնի Ասոցացման համաձայնագիրը, և հետո մի օր, ինչպես այսօր Թուրքիան է ուզում, ազատ առևտրի համաձայնագիր կնքի ԵԱՏՄ-ի հետ։

-Ձեր այդ հարցադրմանը ռուս վերլուծաբաններից մեկը չպատասխանեց և միայն ասաց, որ ի՞նչ խնդիր՝ 10 րոպեում Հայաստանը կարող է դուրս գալ ու նաև հավելեց, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը ոչ թե մեր ազգային սահմանն է, այլ միջազգային՝ եվրասիական սահման Թուրքիայի հետ:

-Այն, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը ԵԱՏՄ-ի ու Թուրքիայի սահման է, ճիշտ է, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է: Բայց, այն, որ՝ «ուզում եք, տասը րոպե հետո դուրս եկեք», չէի լսել: Եվ փաստ է, որ նման բան հաստատ չեն ասի: Առաջինը պետք է քննարկվեր սահմանի հարցը, նախապայման դրվեր, նոր հետո Թուրքիային միանալու առաջարկ արվեր: Ինձ համար այդ ողջ պատմությունը՝ նախարարի հայտարարություն, քննարկում, ֆանտազիայի ոլորտից է:

-Ունե՞ք «բ» տարբերակ, ամեն դեպքում, ենթադրենք հետագայում պարզվում է՝ ֆանտազիայի ժանրից չէ:

-Կոնկրետ իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ Թուրքիայի հետ որևէ համաձայնագիր չի կարող կնքվել ԵԱՏՄ-ի կողմից, քանի դեռ Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է:

-Ասում եք՝ ԵԱՏՄ-ից դուրս, գանք, իսկ ո՞ւր գնանք: Ունե՞նք այս հարցի պատասխանը։

-Այո, ունենք, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալն առանձին չենք քննարկում: ԵԱՏՄ-ից դուրս գալն ունի այլընտրանք, և դա Ասոցացման համաձայնագիրն է Եվրոպական միության հետ և Խորը և համապարփակ համաձայնագիրը, որը բանակցված է և մի կողմ դրված:

-Փաստորեն, կարելի է ասել, որ գնում եք «կամ», «կամ»-ի ճանապարհով:

-Մենք չենք գնում «կամ», «կամ»-ի ճանապարհով, մենք Հայաստանի եվրոպական զարգացման ճանապարհով ենք գնում, որովհետև Ասոցացման համաձայնագրից հետո Հայաստանը կզարգանա։ Եվ եթե կարիք լինի Ազատ առևտրի համաձայնագիր կնքել նաև ԵԱՏՄ-ի հետ, ինչպես Թուրքիային կարող են առաջարկել, թող Հայաստանին էլ առաջարկեն, Հայաստանն էլ կկնքի:

-Վստա՞հ եք, որ այս հարցում «Ելք» դաշինքում կոնսենսուս կլինի։

-Սա «Լուսավոր Հայաստան. կուսակցության դիրքորոշումն է, իսկ այդ հարցը դեռևս դաշինքում չի քննարկվել:

- Այս՝ Հայաստան-Թուրքիա-ԵԱՏՄ թնջուկին համընկավ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սոչի, և սրան ու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հրատապ հարցերին գումարվում էր մեկ այլ նրբերանգ՝ կապված Հայաստանում 2018-ից հետո վարչապետության հետ: Անգամ ռուս վերլուծաբաններից Դուբնովը կայքերից մեկին հայտնել էր, որ Սոչիում Սերժ Սարգսյանը ստացավ վարչապետության քարտ բլանշ: Ողջ այս համայնապատկերում տեսնո՞ւմ եք նման գործընթացներ:

-Չեմ կարծում, վարչապետության մասին խոսելը բավականին վաղ է, որովհետև մինչև վարչապետի հարցը կամ Նախագահի լիազորությունների ավարտը տասնյակ այցեր կարող են լինել Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան: Հետևաբար, այս հանդիպման կոնտեքստում նման հարցի մասին խոսելը ճիշտ չէ:

-Նաև Շարմազանովը երեկ հայտարարեց, թե վարչապետի հարցը արհեստական օրակարգ է: Այդպե՞ս է, Դուք նո՞ւյնպես գտնում եք, որ կեղծ օրակարգ է:

-Վարչապետի հարցը իշխանության ներսի խնդիր է, իշխանության ներսում պայքարի հարց է: Հետևաբար, ես չեմ կարող մեկնաբանել՝ իրենց ներսում կեղծ օրակա՞րգ է, թե ոչ:

-Այս հարցը Ձեզ տրվում է զուտ ելնելով նրանից, որ «Ելք» խմբակցության շատ անդամների այս հարցը խիստ հետաքրքրում էր. Դուք, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցնում էիք, թե նա է՞լ է համոզելու Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Ինչի՞ համար էիք հարցնում, պատասխաններն ունենալո՞ւ, թե որ կողմնորոշվեք՝ այդ երկու անձանցից ո՞վ է Ձեր համար ավելի նախընտրելի:

-Ոչ մեկը: Եվ մենք հարցը բարձրաձայնել ենք ոչ թե նախընտրելիի համար, այլ հասկանալու, թե իշխանության ներսում կա՞ կոնսենսուս իշխանությունը փոխանցելու համատեքստում, թե ոչ: Այս հարցը, բնականաբար, դեռևս լուծված չէ, և կրկնում եմ՝ դեռ երկար ժամանակ կա: Հետևաբար՝ այդ հարցում անորոշությունը դեռ կպահպանվի:

-Ի՞նչ եք մտածում ներքաղաքական պայքարի առումով:

-Մեծ ծավալի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, հայտարարություններ. քաղաքական տարին կմեկնարկի, նստաշրջանից առաջ չեմ կարող բոլորի մասին խոսել, ինչ ծրագիր որ ասել ենք, հերթով առաջ ենք տանելու:

-Ձեր օրակարգը ենթադրելո՞ւ է փողոց դուրս գալ:

-Մեր օրակարգը չի բացառում փողոց, բայց մենք ունենք մեր օրակարգը և չենք պատրաստվում շեղվել և միանալ որևէ մեկի պարտադրած օրակարգին: Մենք ունենք ծրագիր, որով ստացել ենք վստահության քվե և այն մեր հնարավորությունների շրջանակում իրագործում ենք և իրագործելու ենք: Սա է մեր առաքելությունը:

-Տիկին Փոստանջյանը, երեկ, կրկին «Ելք»-ին նկատի ունենալով, ասաց, որ եթե Բաղրամյանից 26-ից ինչ-որ մեկին նշանակում են ընդդիմություն, դա դեռ չի նշանակում, որ նրանք ընդդիմություն են և երկրորդ՝ ասել էր, որ «Ելք»-ի որոշ անդամների մոտ ԿԳԲ-ական անցյալի հետք կա:

-Ես չեմ կարդացել հարցազրույցը, եթե կարիք լինի, «Ելքի» ավագանու անդամներից կպատասխանեն:

-Ի դեպ, այս առնչությամբ, մի հարց ևս. լուրեր կան, որ «Ելք»-ում ոչ բոլոր հարաբերություններն են փայլուն:

-Ես նման տեղեկություններ չունեմ, փայլուն աշխատանքային հարաբերություններ կան։ Դաշինքը շատ մեծ կառույց է՝ կարող են մարդիկ լինել, որ իրար հետ լավ հարաբերություններ չունենան, բայց դա որևէ կերպ չի կարող ազդել ընդհանուր աշխատանքի վրա:

 

 

 

 

Անուշ Դաշտենց





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:27 • 21/10

Եգիպտոսում շուրջ 60 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ

23:08 • 21/10

Էրդողանը ԱՄՆ-ին քաղաքակիրթ երկիր չի համարում՝ իր թիկնապահներին մեղադրանք առաջարդելու պատճառով

22:47 • 21/10

Սաակաշվիլին «70 օրում Ուկրաինայի փրկության» ծրագիր է ներկայացրել  

22:37 • 21/10

Բավարիան հյուրընկալվելիս հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

22:31 • 21/10

Գուեդեշի դուբլն օգնեց «Վալենսիային» ջախջախել «Սևիլիային» (տեսանյութ)

22:31 • 21/10

Թրամփը հաստատել է` Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից

22:20 • 21/10

Ճապոնիային է մոտենում մոլորակի հզորագույն թայֆունը

22:14 • 21/10

Վերահսկիչ պալատը կդառնա հաշվեքննիչ պալատ, որի մասին օրենքում մի քանի փոփոխություններ կան. Վարուժան Հոկտանյան

22:06 • 21/10

Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Փհենյանի միջև. ՌԴ ԱԳՆ

21:59 • 21/10

ԵՄ-Հայաստան համաձայնագրից առաջ Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությունով ստուգվում է Հայաստանի շահագրգռվածությունը. Ս. Սաֆարյան

21:52 • 21/10

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

21:28 • 21/10

Լիբանանցիները ցանկանում են խաղաղություն բերել երկրին՝ տանիքներին պատկերելով «խաղաղություն» բառն արաբերենով

21:24 • 21/10

«Հաց բերողի» փաստաբանին կարգապահական տույժի ենթարկելը փաստաբանն անհեռատես քայլ է համարում, ՓՊ–ն համամիտ չէ

21:02 • 21/10

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով

21:02 • 21/10

Փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերը սարսափելի վիճակում են, ինչն էլ ջրի քանակի օգտագործման 30% տարբերություն է տալիս. նախարար

20:58 • 21/10

Ժոզե Մոուրինյու. Պատժվեցինք ցուցադրած վատ խաղի համար

20:50 • 21/10

Բրիտանիայի ափերին է մոտեցել «Բրայան» ծովամրրիկը. Անգլիայում և Ուելսում ջրհեղեղի վտանգ կա

20:41 • 21/10

Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

20:36 • 21/10

Մարիո Բալոտելի. Կցանկանայի խաղալ Նապոլիում

20:33 • 21/10

Բաքու-Ախալքալաքի-Կարս երկաթգծից օգտվելու վերաբերյալ Հայաստանը Վրաստանի հետ բանակցություններ չի վարել

20:23 • 21/10

Պուտինը թվարկել է ապագայի հաջողակ մարդու անհրաժեշտ որակները

20:12 • 21/10

Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության մասին փաստաթղթերը

20:03 • 21/10

Առաջիկայում էլի գնաճ կլինի. Ա. Մարտիրոսյանը չի բացառում, որ մոնոպոլիստները կօգտվեն ներիշխանական փոփոխությունից

20:01 • 21/10

Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ փրկել ՄՅՈւ-ին պարտությունից (տեսանյութ)

19:53 • 21/10

Սիրիան Իսրայելի զորքերի հարձակումն անվանել է աջակցություն ահաբեկիչներին

19:32 • 21/10

Բարտոմեուն հայտարարել է, թե որ առաջնությունում կշարունակի հանդես գալ Բարսելոնան

19:28 • 21/10

Հայտնի են դարձել iPhone X-ի արտադրության բարդացման պատճառները

19:21 • 21/10

Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին

19:08 • 21/10

Ծանրամարտ. Մկրտիչ Մկրտչյանը ցավեցրել է ոտքը և չի կարողացել պայքարել մրցանակային տեղերի համար

19:08 • 21/10

Բարսելոնայում «կաթսաներով բողոքի ցույց» են կազմակերպել Մադրիդի որոշումից հետո (լուսանկարներ)

18:59 • 21/10

Կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը եզդիական համայնքում մի փոքր ակնհայտ է. Ռ. Մախմուդյանը՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի մասին

18:42 • 21/10

Կոնտեն` «Ուոթֆորդի» հետ խաղի մասին. Ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են պայքարել

18:40 • 21/10

Ռուսաստանը չեղարկել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը

18:34 • 21/10

Կարլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

18:31 • 21/10

Եթե պետական կառույցներում լինեն շատ օգտակար գիտելիքներով մարդիկ, հնարավոր է առաջարկենք մասնակցել դասընթացին. ԼՀԿ դպրոցի տնօրեն

18:14 • 21/10

Մյունխենի ոստիկանությունը փողոցներում իրականացված հարձակումը չի կապել ահաբեկչության հետ

18:04 • 21/10

Համապետական շաբաթօրյակի ընթացքում փակվել է 17 աղբավայր

17:55 • 21/10

ՄՅՈւ-ի մեկնարկային կազմը Հադերսֆիլդի հետ խաղում (ֆոտո)

17:53 • 21/10

Բարսելոնայի գործադիր տնօրեն. Մեսսիին ցմահ պայմանագիր կառաջարկենք

17:33 • 21/10

Ռուսական կողմը չի փորձում խոչընդոտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև դրանում վտանգ չի տեսնում, նախկինում տեսնում էր.  Էդմոն Մարուքյան

16:59 • 21/10

Առաջիկա օրերը կլինեն տաք և արևառատ. Գագիկ Սուրենյան

16:52 • 21/10

Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը

16:46 • 21/10

Է. Նալբանդյանն ու Ս. Ասլովը շնորհավորել են միմյանց Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ

16:41 • 21/10

Մյունխենում ձերբակալվել է անցորդների վրա հարձակման կասկածյալը

16:41 • 21/10

Տարոն Մարգարյանը հետևել է «Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքին

16:36 • 21/10

Պեդրոն խփել է Չելսիի 8000-րդ գոլը (տեսանյութ)

16:22 • 21/10

Սոչիում անցկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղթող է դարձել Վահան Զաքարյանի թիմը

16:11 • 21/10

Իսպանիան արձակել է Կատալոնիայի կառավարությունը

16:06 • 21/10

Դանի Ալվես. Ոչ Նեյմարի, ոչ էլ Կավանիի հայրն եմ

15:55 • 21/10

Կանադացին դատի է տվել ավիաընկերությանը՝ շամպայնի փոխարեն փրփրուն գինի մատուցելու համար

15:52 • 21/10

Մահացել է ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը

15:50 • 21/10

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

15:43 • 21/10

Նախագահը 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

15:41 • 21/10

Չի կարող թալանչիների երիտասարդ խմբավորումն  ինչ-որ դրական բան անել ՀՀ երրորդ քաղաքում. է. Մարուքյանը՝ վանաձորյան բրենդների մասին

15:25 • 21/10

Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Եկատերինբուրգում վթարային վայրէջք է կատարել

15:20 • 21/10

Բարսելոնան կարող է հունվարին տրանսֆերի հանել երեք ֆուտբոլիստների

15:16 • 21/10

Մեծ Բրիտանիայում ապաստանից բերված շունն ընկերացել է ընտանիքի երեխայի հետ (լուսանկարներ)

15:08 • 21/10

Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ

15:01 • 21/10

Շաբաթօրյակի ընթացքում Երևանում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ  

14:55 • 21/10

Լոզանում բացվել է քաղցրահամ ջրով՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը (լուսանկարներ)

14:53 • 21/10

Հայտնի են Golden Boy-2017 մրցանակի 3 հավակնորդ ֆուտբոլիստները

14:39 • 21/10

«Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից». նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր

14:36 • 21/10

Վերջում արտասվել եմ. Քիթ Հարինգթոնը՝ «Գահերի խաղի» վերջին դրվագի սցենարն ընթերցելու և տպավորությունների մասին (լուսանկարներ)

14:34 • 21/10

Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքեր վաճառելը չի նպաստում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում դերի ամրապնդմանը. Արեշև

14:19 • 21/10

Դրեդներով ռոբոտը ներկայացրել է Լենինգրադի մարզի բյուջեի նախագիծը (տեսանյութ)

14:11 • 21/10

Լողացող աղբանոց. Կարիբյան ծովի աղտոտվածության տագնապալի կադրերը՝ ֆոտոշարքով

14:06 • 21/10

Գեղարդ Մուսասին վնասված աչքով հաղթել է Շլեմենկոյին Bellator 185-ի գլխավոր մենամարտում

14:03 • 21/10

Վիեննայի ոստիկանությունը գրոհել է խաղալիքների խանութը՝ նինձայի կոստյումով աղջկա պատճառով (լուսանկարներ)

14:01 • 21/10

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց. ԱՀ ՊՆ

13:52 • 21/10

Հայկական կողմի դիրքորոշման կոշտացումն անհրաժեշտ է,  որպեսզի Ալիևը և միջնորդները տեսնեն, որ «ապրիլն» անհետևանք չի անցել. Հ. Մելիք-Շահնազարյան

13:51 • 21/10

ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանն իրեն ավելի վստահ զգա տարածաշրջանում տնտեսական խաղացողի դերում. Արեշև

13:46 • 21/10

Մյունխենում անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա. կա 4 տուժած (լուսանկարներ)

13:44 • 21/10

Իտալուհին թմրաքնից արթնանալուց հետո մոռացել է մայրենի լեզուն ու սկսել անգլերեն խոսել

13:44 • 21/10

Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել

13:38 • 21/10

ՀՀ-ԵՄ համաձայնագրում տնտեսական վիճահարույց հարցերը լուծված են, իսկ առաջնահերթությունները չէին կարող հաշվի չառնվել. Անդրեյ Արեշև

13:36 • 21/10

Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել

13:23 • 21/10

Ժոզե Մոուրինյու. Ես եմ մեղավոր, որ քննադատում են ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին

13:21 • 21/10

Ոստիկանները 2 գրպանահատի են հայտնաբերել, որոնք խոստովանական բացատրություն են տվել

13:20 • 21/10

Apple-ը կներկայացնի 1000 դոլարանոց iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները. լրատվամիջոցներ

13:19 • 21/10

ՏԻՄ ընտրությունների օրը Ախալքալաքում իրավիճակը մի փոքր լարված է, սակայն պայթյունավտանգ չէ.քաղաքապետի թեկնածու

13:13 • 21/10

Հայ ժողովրդի մոտ խաղաղապաշտությունը հոգեկան հիվանդություն է, մենք պետք դուրս գան Մինսկի խմբից. Լևոն Շիրինյան

13:10 • 21/10

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

12:56 • 21/10

Ռուսաստանում ադրբեջանցին մեղադրվում է ադրբեջանցու սպանության համար

12:49 • 21/10

Ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար տնտեսվարողներին 5% տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն. որոշման նախագիծ

12:49 • 21/10

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

12:47 • 21/10

Սուրեն Կարայանն ու Իգնատի Առաքելյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Մինսկում  

12:37 • 21/10

Ճերմակազգեստ Անջելինա Ջոլին դուստրերի հետ լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ)

12:36 • 21/10

Ռոնալդուն վճարել է Պորտուգալիայի և Իսպանիայի հրդեհներից տուժած 370 քաղաքացու բուժօգնության համար

12:33 • 21/10

Արցախում 2 զինծառայող է զոհվել

12:21 • 21/10

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

12:14 • 21/10

NBA. 19-ամյա Լոնզո Բոլին մեկ փոխանցում չբավականացրեց ռեկորդ գրանցելու համար

12:12 • 21/10

Հազարից ավելի մարդ Մոսկվայի հայկական եկեղեցում մասնակցել է Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը

11:57 • 21/10

Գործընկերություն՝ ուղղված համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը

11:49 • 21/10

Կրասնոդարի երկրամասում հայերը կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ, սպանվել է 2 մարդ (լուսանկարներ)

11:41 • 21/10

Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է Վրաստանի քաղաքացու Mercedes E 500–ը

11:39 • 21/10

Աստծո հույսին ենք, որ ոչ մի վատ բան չլինի,  և կարծես, սայլը տեղից շարժվել է. Պտղունք համայնքապետը` 4-րդ աստիճանի վթարայնության դպրոցի մասին

11:39 • 21/10

Ուսեին Բոլտը նախատեսում է հաջորդ տարի ֆուտբոլային կարիերա սկսել

11:21 • 21/10

Ալեք Բոլդուինն ակնարկել է, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին (տեսանյութ)

11:20 • 21/10

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետաձգումը կարող է նոր մտահոգություններ և հիասթափություն առաջացնել, ինչը ԵՄ-ն լավ կանի` հաշվի առնի․ Ռիչարդ Կիրակոսյան

11:13 • 21/10

Բարսելոնան ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա է ծախսում բյուջեի 83 տոկոսը