Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)

12:21 • 27.08.17

Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:


Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ արտակարգ դեպքի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, սակայն բժշկական ծառայությունները չեն կարողանում նրանց մոտենալ:


Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները:


ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վնասվել է մի քանի տուն: Հաղորդվում է նաև, որ փակվել է «Բաքու-Ռուսաստանի սահման» ավտոճանապարհը:


Ականատեսները հայտնում են, որ մոտակա տարածքներից տարհանում են մարդկանց: