«Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել ուղևորուհու մահվան պատճառով

17:10 • 27.08.17

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած ինքնաթիռի ուղևորուհին մահացել է չվերթի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռը մեկնելիս է եղել Մոսկվա - Վլադիկավկազ երթուղով: Ուղևորուհիներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ փոխադրամիջոցը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Նշվում է, որ վայրէջքից հետո բուժաշխատողներն արձանագրել են կնոջ մահը: Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: