ԵԼՔ-ում որևէ տարակարծություն չկա. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում ԵԼՔ-ում առկա կոնսենսուսի մասին
«ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն կարծիքին, որ «ԵԼՔ»-ում չկա կոնսենսուս Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի նախաձեռնության վերաբերյալ, նշեց, որ այդպես չէ, նման կոնսենսուս կա: Նա նաև նշեց, որ համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ «ռուսներն ինչպես ասացին, այնպես էլ մեր իշխանությունները կանեն»։
- Պարո՛ն Սիմոնյան, «ԵԼՔ» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու այլընտրանքը Ասոցացման համաձայնագիրն է և նախկինում բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը: Չեմ ասում՝ ամբողջությամբ կոնսենսուս, բայց այս հարցում կա՞ն ընդհանուր մոտեցումներ 3 կուսակցությունների ներսում:
-Եթե հիշում եք, ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, դեմ է քվեարկել ԵԱՏՄ-ին և կողմ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, և մեզ մոտ որևէ խնդիր, հարց, որը մեր հուշագրում չենք գրել, կամ դրանից դուրս իրավիճակ չկա այս պահին: Եվ ամենը, ինչ ասվում է, մեծ հաշվով համաձայնեցված ու քննարկված է:
-Այսինքն՝ «ԵԼՔ»-ը ԵԱՏՄ հարցում միասնական է:
-Սա, նախ նշեմ, որ նորություն չէ, որովհետև հուշագրում կա այս մասին համապատասխան կետ, որի շուրջ որևէ բան չի փոխվել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է լինում ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո, ապա մեր գործընկեր Արամ Սարգսյանն էլ իր հարցազրույցներում մեկում նշեց, որ խոսքը կտրուկ քայլերի ու շրջադարձերի մասին չէ: Ու կրկնում եմ՝ այստեղ ևս որևէ տարակարծություն չկա:
-Կա՞ այն հարցի պատասխանը, թե կարողանո՞ւմ ենք մեր արտադրանքը, օրինակ՝ գյուղմթերքը իրացնել եվրոպական շուկայում: Լավ, թե վատ, այժմ ԵԱՏՄ 170 միլիոնանոց շուկայում ամեն դեպքում ինչ-որ բան իրացվում է:
-Մինչև ԵԱՏՄ-ն մենք նույն պայմաններով ԱՊՀ շրջանակներում մեր արտադրանքն արտահանել ենք, և գրեթե տարբերություն չի եղել, միայն սահմանափակումներ ենք ունեցել ԵԱՏՄ շրջանակներում: Այսինքն՝ ինչպես առաջ ենք ծիրան ու պոմիդոր արտահանել, նույն քանակով էլ արտահանելու էինք։ Բայց արդեն որերորդ տարին է՝ ԵԱՏՄ-ում ենք, և բոլոր տնտեսագետներն ասում են, որ այնպես չէ, որ մենք տնտեսական բում ենք ապրում: Եվ այն երկրները, որոնք ԵԱՏՄ-ում են, բոլորը լուրջ տնտեսական խնդիրներ ունեցող կամ տնտեսություն չունեցող խանական, բռնապետական երկրներ են: Եվ այդ միությունն էլ նման խանական երկրների մի հավաքածու է, որտեղ ղեկավարները, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, երկու և ավելի անգամ են ձգտում ղեկավարել։ Նաև զարմանում էր Սերժ Սարգսյանն ու ասում, որ դեմ է:
Եվ այսօր բոլորը շատ լավ գիտեն, որ ԵԱՏՄ-ն քաղաքական կառույց է՝ տնտեսական կառույցի ներքո: Եվ եթե մենք խոսում ենք 170 միլիոնանոց շուկայի մասին, մոռանում ենք ԵՄ 500 միլիոնանոց և շատ ավելի վճարունակ շուկայի մասին:
-Մինչև ԵԱՏՄ անդամակցությունը բազմիցս կարծիքներ հնչեցին, որ եթե Հայաստանը չմիանա այդ միությանը, ռուսները կխլեն Լեռնային Ղարաբաղը, ինչպես Աբխազիայի պարագայում եղավ։ Դաշնակցությունը պաշտպանեց սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը՝ նմանատիպ նկատառումներով: Հիմա, երբ անդամակցել ենք, Ղարաբաղը կորցնելու այդ նույն խնդիրը չկա՞։
- Սա ապացուցված փաստ է, որ ԵԱՏՄ մտնելուց հետո Ռուսաստանը մեծ քանակով զենք վաճառեց Ադրբեջանին, մենք տարածքային կորուստներ ունեցանք: Ունեցանք Ապրիլյան պատերազմ: Սրանք փաստեր են: Եվ փաստ է, որ նույն Հայաստանի տարածքի վրա նույնպես ոտնձգություններ ու կրակոցներ եղան: Եվ այդ հարաբերությունների մեջ, ինչպես պարտադրվել է, այնպես էլ պարտադրվելու են և պարտադրվում են տարբեր լուծումներ, և մեր կողմը փորձում է խուսանավել նման իրավիճակներում: Եվ հաշվի առնելով, որ մեր արտաքին գործերի նախարարն ավելի թյուրիմացության է նման, քան ԱԳ նախարարի, հասկանալի է այն իրավիճակը, որում գտնվում ենք:
-Ակնհայտ է, որ կան հակառուսական տրամադրություններ երկրում. «ԵԼՔ»-ը փորձեց երկրում եղած հակառուսականությունն օգտագործել ԵԱՏՄ-ից դուրս գալու համար: Բայց արդյո՞ք հաշվարկը ճիշտ էր, արդյո՞ք մեր ազգը հակառուսական է, ու արդյո՞ք դաշինքն այս հարցով ստացավ ժողովրդի աջակցությունը:
-Ես չեմ համարում, որ «ԵԼՔը» հակառուսականության ինչ-որ ալիքի վրա փորձեց դիվիդենտներ հավաքել: Մենք ասում էինք այն, ինչ գտնում էինք ճիշտ, և մարդիկ կային, հակառակը՝ պիտակավորում էին: Ժամանակին, կհիշեք, մենք «ոչ»-ի հետ կապված հայտարարություն ենք արել: Ուղղակի տեսե՛ք՝ այս փուլում խնդիրն այն է, որ մենք անմիջականորեն «պրեսսինգի» ենք ենթարկվում Ղարաբաղի հարցում կամ այլ հարցերում. նույն ԵԱՏՄ-ի պարագայում մենք ասում էինք՝ մնալով ՌԴ-ի հետ դաշնակից ու գործընկեր՝ պետք է այլընտրանք փնտրել:
-Բայց գտնվեցի՞ն դրանք:
-Մենք, գիտեք ինչ, քաղաքական ուժ ենք, որը հայտարարեց իր տեսլականը ու ստացավ համապատասխան գնահատական՝ դառնալով հանրապետությունում 3-րդ քաղաքական ուժը, եթե համարենք, որ ընտրություններն ազնիվ են անցել: Եվ բնական է, որ «ԵԼՔ»-ին նման պիտակ է կպցվում, սա իշխանությունների կողմից խթանվող գործընթաց է, որպեսզի դուրսը սակարկելու ու ինչ-որ վախ ստեղծելու առիթն օգտագործեն և ռուս գործընկերների հետ բանակցությունների մեջ առավելություններ ունենան՝ մեզանով վախեցնելով։ Բայց դա սուտ է, դա սխալ է, որովհետև մենք նույնպես համարում ենք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բայց, միևնույն ժամանակ, համարում ենք, որ պետք է այլընտրանքներ ունենանք, դրանք փնտրենք. չենք կարող ամեն ինչ կապել, պայմանավորել միայն մեկ դաշնակցի հանգամանքով, այլ կերպ ասած՝ բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղում: Ամփոփելով ասեմ, որ մենք հակառուսական կամ արևմտամետ ուժ չենք եղել ու չենք էլ լինելու:
-Կարելի՞ է ասել, որ հայ հասարակությունը հակառուսական չէ, պարզապես Ռուսաստանից դժգոհություն կա 2 հարցով՝ զենքի վաճառք ու Ղարաբաղի հարցում «պարիտետային» պահվածք։ Եթե համաձայն եք, ապա սա բավարա՞ր էր ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության համար:
-Ախր չի կարելի աշխարհաքաղաքական գործընթացների մասին 2 գործոնով խոսել, որևիցե բան աշխարհում 1-2 գործոնով չի լինում: Կա այլ պատճառների համախումբ, որը համակցվում է, և ինչ-որ բան տեղի է ունենում: Բայց, պատասխանելով Ձեր հարցին, կարող եմ, ասել, որ չէ, չի կարելի ասել: Եվ ասեմ, որ անկախ նրանից, թե զենք վաճառելը կամ այդ հարաբերությունները ո՞ր երկիրն է ցուցաբերում՝ Միացյալ Նահանգնե՞րը, թե՞ ԵՄ-ն, դրան ընդդիմանալ է պետք: Տեսեք՝ մեծ խնդիր ունենք Արևմուտքը ներկայացնող գործընկեր երկրների հետ, որոնք, ենթադրենք, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին խանգարում են:
Կամ նույն Իրանի հետ կապված: Եվ մենք պետք է շատ անմիջականորեն ասենք Արևմուտքին, որ Իրանը մեր հարևանն է, և այս երկրի հետ հարաբերությունները ձեզ պետք է չվերաբերեն: Նույն ձևով՝ առաջնահերթ պետք է պաշտպանվեն Հայաստանի շահերը:
- Ձեր կարծիքով՝ ասոցացվելուն ուղղված ԵՄ ազդակները հիմա ավելի ուժե՞ղ են. աշնանը նախանշվում է, որ պետք է ստորագրենք ԵՄ-ի հետ նման պայմանագիր, լավ պա՞հ է նման օրակարգ առաջ քաշելու։ Գումարած Արևմուտք-Ռուսաստան «սառը պատերազմը»:
-Գերտերությունների միջև այդ պրոցեսն անընդմեջ է տեղի ունենում՝ Սովետական միության փլուզումից առաջ, հետո և մինչ օրս, մերթ սառը, մերթ մի քիչ ավելի տաք: Ասոցացման համաձայնագրի հետ կապված բանակցությունները Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբևիցե չեն դադարեցրել: Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին հայտնի են նրանով, Վարդան Օսկանյանի բառն օգտագործեմ, որ կոմպլեմենտար քաղաքականություն են տարել: Մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, անընդմեջ ԵՄ-ի ասոցացման պայմանագիր ենք քննարկում: Այսինքն՝ այդ երկու բևեռների միջև խաղալը մեր իշխանությունների ամենահայտնի գիծն է:
-Բայց, օրինակ, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը վերջերս մեզ հետ հարցազրույցում ասաց, որ վերջ, ավարտվել են երկակի ստանդարտների ժամանակները, և Հայաստանը պետք է հասկանա՝ ով է թշնամին, ով՝ բարեկամը:
-Դե ռուսները նոր չէ, որ նման բան են ասում: Տեսեք՝ Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ միանշանակ կարող եմ ասել, որ դա անմիջական կապ ուներ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հետ: Այնուամենայնիվ, մենք պետություն ենք և չնայած մեծ կախվածություն ունենք աշխարհաքաղաքական բևեռներից, մեր իշխանությունը կարողանում է ասել «ոչ», և այդ «ոչ»-ը հաշվի առնվում է: Գիտեք, կա նման կարծիք, որ ռուսներն «ինչպես ասացին, այնպես էլ մեր իշխանությունները կանեն», բայց ես կարծում եմ, որ դա միանշանակ չէ: Բնական է, կա այդ ճնշումը, կա այդ ինչ-որ չափով կախվածությունը, բայց կան բազմաթիվ սկզբունքային հարցեր, որոնց դեպքում այդպես չէ: Կոնկրետ օրինակ բերեմ. ակնհայտ է, որ Ռուսաստանի քաղաքական իսթաբլիշմենթն անընդհատ ուզում է մեր իշխանություններին հրամցնել ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու: Բայց մեր իշխանության ու նաև ընդդիմության կողմից այս հարցում կա միասնական դիրքորոշում՝ հուրախություն մեզ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»