iPhone 8-ն ու մյուս նորույթները Apple-ը կներկայացնի իր նորակառույց 5 մլրդ դոլարանոց մասնաշենքում (տեսանյութ)
Apple ընկերությունը մտադիր է նոր արտադրանքների ներկայացման իր ամենամյա միջոցառումն անցկացնել նորակառույց մասնաշենքում, որն ստացել է Apple Park անվանումը:
Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ նշելով, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան լրագրողներին արդեն հրավիրել է լուսաբանելու տեխնիկայի ասպարեզում տարվա գլխավոր իրադարձությունը:
Apple Park-ի կառուցման աշխատանքները գնահատվում են 5 մլրդ դոլար: Սմարթֆոններն ու այլ նորույթները կներկայացվեն նորագույն լսարանում, որն անվանվել է Սթիվ Ջոբսի պատվին: Նստելատեղերի մեծամասնությունը գտնվում են ստորգետնյա տարածքում: Շքեղ գրասենյակը տեղակայված է բուսականությամբ պատված դաշտի կենտրոնում:










