ՀՀ-ն կարող է վերջին պահին հրաժարվել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց. Էդուարդ Աբրահամյան

19:22 • 02.09.17



ՊՆ-ում Tert.am-ի աղբյուրների և նաև փորձագետների շրջանակներում արդեն կա խոսակցություն, որ վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Վրաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցելու, չնայած որ պաշտոնապես այս մասին չի հայտարարվել:

«Agile Spirit 2017» զորավարժությունները կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Այս տարի դրանք անցկացվելու են Ախալցխայի Օրփոլա ռազմական պոլիգոնում, դրանց մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականները:

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը ևս Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Հայաստանը վերջին պահին կարող է հրաժարվել այս զորավարժություններին մասնակցելուց, ինչպես 2009 թվականին, երբ վերջին պահին Հայաստանը հրաժարվեց  մասնակցել Գործընկերություն հանուն Խաղաղության շրջանակներում անցկացվող զորավարժություններին:

«Agile Spirit» կամ «Nobel Partner» զորավարժությունների առաջնահերթ նպատակը Վրաստանի պաշտպանողականությունը, նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ արդյունավետ ռազմական փոխգործակցության աստիճանի բարձրացումն է: «Agile Spirit»-ը  կարևոր և փաստացի առաջին այս ֆորմատի միջոցառումն է, որը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2011 թվականից։ Այն ունի հստակ քաղաքական ենթատեքստ և ենթադրվում է, որ մասնակցելով այս զորավարժություններին Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանի դաշնակիցներն ու գործընկերները կիսում են տարածաշրջանում նույն անվտանգության սպառնալիքների առկայությունը։ Բացի այդ, «Agile Spirit»ի զորավարժությունների մարտավարական սցենարը համատեղ ուժերով ընդհանուր ենթադրյալ հակառակորդի հարձակումն էֆեկտիվ ետ մղելու մեջ է, որտեղ կիրառվում է զգալի քանակությամբ տանկային, հակատանկային ուժեր և հրետանի։ Մասնակցությունն «Agile Spirit»-ի ռազմախաղերին ենթադրվում է, որ մասնակիցը  կիսում է ընդհանուր Արևմուտքի կողմից տրված՝ սպառնալիքների վերաբերյալ գնահատականները»,- նշեց նա:

Էդուարդ Աբրահամյանը հիշատակեց, որ Հայաստանը նմանատիպ զորավարժությունների մասնակցել է նախկինում՝ նախ Ռումինիայում, հետո Վրաստանում՝ «Nobel Partner-2017»-ին: «Ադրբեջանը վերջինին չմասնակցեց: Նրա ղեկավարությունը վերջին պահին, ինչպես Հայաստանը 2009-ին ուղղակի ետ կանչես իր մասնակցությունը։ Վաշինգթոնյան ինստիտուտի կողմից հրապարակված վերջին իմ հոդվածներից մեկում ես նկատել էի, որ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը շարունակի չմասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում, Ուկրաինայում կամ Ռումինիայում անցկացվող տարեկան բազմազգ  զորավարժություններին կարող են ընկնել այսպես կոչված «նոմինալ գործընկերների» շրջանակների մեջ, - կարգավիճակ, որը թեև իրավաբանական ձևակերպում չունի Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կողմից, բայց հաճախ կիրառվում է փորձագետների կողմից, 2014-ին Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության ի հայտ գալուն պես «իրական» և «նոմինալ» գործընկերներին տարբերակելու և տարանջատելու համար»,- նշեց նա:

Վերլուծաբանը նշեց նաև, որ եթե Հայաստանը նախապես հայտարարի, որ չի մասնակցում զորավարժությանը, բոլոր կողմերից այդ որոշումը նորմալ կընկալվի, սակայն եթե հրաժարվի վերջին պահին, կառաջանան տարբեր կարծիքներ: «Դա կարող է ընկալվել որպես Ռուսաստանի կողմից գործադրված ճնշման հետևանք: Օրինակ՝ Ադրբեջանի չմասնակցելու վերաբերյալ  նման կարծիքներ հնչել են: Մինչև հիմա էլ որոշ փորձագետներ քննարկում են «Nobel Partner»-ին Ադրբեջանի չմասնակցելու կտրուկ որոշումն ու իրական պատճառները»,- նշեց նա:

Անդրադառնալով «Agile Spirit 2017»-ին Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ այն հետաքրքիր է այնքանով, որ տեղի է ունենում Ախալցխայում: «Հայաբնակ տարածաշրջանում տեղի է ունենալու զորավարժություն, և այնտեղ առկա է լինելու Հայաստանի եռագույնը, որն իր հերթին կավելացնի տեղի բնակչության հետաքրքրությունն ու ոգևորվածությունը»,- ասաց նա:

Դիտարկմանն ի պատասխան, թե ինչը կարող է վերջին պահին Հայաստանին հետ պահել զորավարժություններին մասնակցելուց՝ Էդուարդ Աբրահամյանը նկատեց․ «Հայկական կողմի «չափից դուրս» ակտիվությունը ՆԱՏՕ-ի միջոցառումներին Ռուսաստանի կողմից լարվածության արդյունք կարող է հանդիսանալ, և դա օբյեկտիվ է, քանի որ Մոսկվան իրեն ամբողջությամբ հակադրության մեջ է դրել ՆԱՏՕ-ի և դաշինքի առավել մտերիմ գործընկերների՝ Ուկրաինայի, Վրաստանի հետ, և, հետևաբար, յուրաքանչյուր, նույնիսկ բացառապես պաշտպանական կամ խաղաղապահ բնույթ կրող ՆԱՏՕ-ի որևէ միջոցառում այն ընկալում է որպես սպառնալիք իր տարածաշրջանային շահերին։ Այս համատեքստում, Ռուսաստանի դաշնակից Հայաստանի մասնակցությունը նմանատիպ զորավարժություններին Մոսկվայում ընկալվում է էմոցիոնալ և ոչ ադեկվատ։ Ռուսաստանին դուր չի գալիս Հայաստանի և նաև վերջին շրջանում Ղազախստանի ակտիվությունը ՆԱՏՕ-ի այն զորավարժություններին, որոնք մեկնաբանվում են բացառապես որպես սպառնալիք Ռուսաստանի շահերին»:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի նկատմամբ կարող են լինել երկու տիպի՝ այն է` Ռուսաստանից սպասվող զինտեխնիկայի հարցը խաղարկման առարկա դարձնելով։ « Կարծում եմ՝ Ադրբեջանի «Nobel Partner-2017»-ին մասնակցելուն կտրուկ հրաժարվելը պետք է, հավանաբար, նաև դիտարկել այս հարթության վրա։ Մասնավորապես, Բաքուն պատրաստվում է նոր զինատեսակներ ձեռքբերել Ռուսաստանից, իմ տեղեկատվությամբ՝ մոտ 2֊2․5 միլիարդի գործարք է նախապատրաստվում ստորագրման և չի բացառվում, որ Մոսկվան այս կոնտեքստում ակնարկել է Ադրբեջանի «չափից դուրս» համագործակցությունը Ռուսաստանի հակառակորդների հետ»,-ասաց նա։

Եվ մյուս տարբերակը՝ ուղղակի բացահայտ դիվանագիտական ճնշումն է, որի կիրառման հարցում Մոսկվան մեծ փորձ ունի։

Ընդհանրապես, պետք է հասկանալ, որ զարգացող ու սաստկացող Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության ֆոնի ներքո բավականին դժվար է վարել «և-և»-ի քաղաքականությունը, եթե ընդհանրապես հնարավոր է։

«2014 թվականից Արևմտյան Եվրոպային անվտանգության միջավայրը խորը և կտրուկ փոփոխման ենթարկվեց, և Ռուսաստանը, որը շատ թե քիչ համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետ և համարվում գործընկեր՝ մարտահրավեր նետեց ՆԱՏՕ-ի արևելյան քաղաքականությանը։ Ուստի ռազմա-քաղաքական խաղի կանոնները փոխվեցին և այն թեզը համաձայն, որի լինել Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից և օգտվել ՆԱՏՕ-ի հետ խորը գործընկերության բարիքներից, դարձան մեծամասամբ անհամատեղելի: Փոխվեցին դաշինքի անվտանգության առաջնահերթությունները և, սկսած Նյուպորտի Վեհաժողովից, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումները սկսեցին ուղղված լինել Ռուսաստանից հնարավոր պոտենցիալ սպառնալիքը թուլացնելուն։ Ուստի այն հայտարարությունները, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խանգարում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու համար, և հակառակը, առավել քաղաքական- դեկլարատիվ  են, քան իրական-պրակտիկ»-նշեց նա։

 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:28 • 23/02

Կանադական քաղաքում ջրհեղեղի պատճառով տարհանվում են հազարավոր մարդիկ

12:26 • 23/02

Գյումրիում փլուզված շենքն օտարված է մասնավոր կազմակերպության և ենթակա է եղել ապամոնտաժման

12:24 • 23/02

Ակտիվիստ Վ. Գասպարիին սկզբում թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ

12:19 • 23/02

Whoscored. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն Էստերսունդի հետ խաղում

12:19 • 23/02

Ուկրաինան միացել է Իլոն Մասկի Hyperloop նախագծին

12:02 • 23/02

Հայաստանին նոր սերունդ է պետք, որն ինտելեկտուալ է, քանի որ եթե մինչ այժմ «յոլա գնալ» հնարավոր էր, ապա հիմա հնարավոր չէ. Լևոն Շիրինյան

11:55 • 23/02

Հրազդան գետից 26-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

11:46 • 23/02

Ստամբուլահայ համայնքը ստորագրահավաք է սկսել պատրիարքի ընտրության պահանջով

11:46 • 23/02

Միայն զենքով կարող ենք հասնել մեր իղձերի կատարմանը. Ա. Սիմոնյանը՝ Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին

11:43 • 23/02

Բասկետբոլի ԵԱ. Դանիան շրջանցել է Հայաստանին և գլխավորել է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

11:42 • 23/02

Անհայտ անձն ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ամենախոշոր ռազմաբազայում սպառնացել է պայթյուն իրականացնել

11:37 • 23/02

«Լոռի TV»–ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

11:35 • 23/02

«ԵԼՔ»-ը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների գործունեության սկզբունքների վերաբերյալ իր դիրքորոշումը

11:31 • 23/02

Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

11:08 • 23/02

Լսումներ ԱԺ-ում. օրակարգում է «Մարտի 1-ի» վերաբերյալ հայտարարություն ընդունելու «Ելքի» նախագիծը (ուղիղ)

11:07 • 23/02

Մեկնարկում է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը

11:06 • 23/02

Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին. Գերագույն հոգևոր խորհուրդ

11:05 • 23/02

Դադիվանք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. զույգ երեխաները մահացել են. գյուղապետ

11:05 • 23/02

«Անգամ տանկի շարժիչ արտադրել չգիտենք, ինքնակառավարվող տանկ ենք սկսում արտադրել». թուրք հաղորդավարը՝ Էրդողանի հայտարարության մասին

11:01 • 23/02

«Արթիկ» ՔԿՀ-ի այցելուի մոտ դեղապարկուճներներ են հայտնաբերվել

10:57 • 23/02

Ֆլորիդայի դպրոցը հսկող ոստիկանը հրաժարական է տվել մարդասպանի գործողությունները չկանխելու մեղադրանքներից հետո

10:53 • 23/02

ՀՀ-ի շահը փաստաթղթերի տրցակ ստորագրելը չէ, այլ այդ պայմանագրերը կյանքի կոչելն է․ Թևան Պողոսյանը՝ Նալբանդյան-Մոգերինի հանդիպման մասին

10:49 • 23/02

ԼՂ-ը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել, արդարությունը պահանջում է ընդունել, որ ԼՂ-ը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին

10:48 • 23/02

«Հրապարակ». Չնայած քաղաքական կյանքը մեռնում է, բայց սնկի պես աճում են քաղաքական դպրոցները

10:42 • 23/02

Քաթարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը չի վերաճի զինված հակամարտության. երկրի ԱԳՆ

10:36 • 23/02

15-ամյա Ալինա Զագիտովան` գեղասահքի Օլիմպիական չեմպիոն, Մեդվեդևան երկրորդն է

10:31 • 23/02

«Իրատես». Ֆուտբո՞լ, թե՞ շախմատ. ո՞ւմ կողմից է խաղում Նիկոլ Փաշինյանը

10:28 • 23/02

Արգենտինայում ՌԴ դեսպանատանը պատկանող շենքերից մեկում հայտնաբերվել է մոտ 400 կգ կոկաինով մի քանի ճամպրուկ (լուսանկար)

10:22 • 23/02

Marca. Ռեալում որոշել են, որ Բեյլն ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա ակումբից

10:19 • 23/02

«Չորրորդ իշխանություն». Ինչո՞ւ են ռուսները Սոթքում պատանդ պահել եվրոպացի տուրիստին

10:13 • 23/02

ԱՄՆ-ն չի աջակցում բռնապետական արյունարբու ռեժիմներին. ԱՄՆ փոխնախագահը՝ Հս. Կորեայի մասին

10:02 • 23/02

Գայ գյուղում հրդեհված տան զոհն ապրում էր միայնակ. հրդեհի նախնական վարկածը վառարաններն են

10:02 • 23/02

«Հրապարակ». Մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընդա­ռաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել

10:00 • 23/02

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունմանը

09:45 • 23/02

Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են

09:45 • 23/02

«Հրապարակ». «Հին Երևան» նա­խագիծը փակում է մետրոյի զարգացման հեռանկարը

09:41 • 23/02

Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել «ծառայողական սիրավեպի» շուրջ սկանդալից հետո

09:40 • 23/02

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

09:36 • 23/02

«Չորրորդ իշխանություն». Լևոն Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել

09:33 • 23/02

Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 23-ի դրությամբ

09:26 • 23/02

Վայոց Ձորի մարզի որոշ բնակավայրերում այսօր կդադարեցվի ջրամատակարարումը

09:25 • 23/02

Երևանում և 7 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

09:20 • 23/02

«Ժամանակ». ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարական տալ. նա մոր ու քրոջ պատճառով փաստի առաջ է կանգնել

09:19 • 23/02

Աշխարհի ամենահարուստ մարդը կառուցում է 42 մլն դոլարանոց ժամացույց, որը պետք է անխափան աշխատի 10.000 տարի

09:13 • 23/02

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Խորենացի փողոցում. վարորդները և ուղևորը հոսպիտալացվել են

09:08 • 23/02

Փլուզում Գյումրիի շենքերից մեկում. 11 բնակիչ է տարհանվել

09:06 • 23/02

Արմավիրի Գայ գյուղում հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին

09:05 • 23/02

«Ժողովուրդ». Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմն չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը

08:58 • 23/02

«Ժամանակ». Համանախագահներից Ռուսաստանն իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է ԼՂ-ում պատերազմը

08:48 • 23/02

Չինաստանը կստեղծի գերձայնային ռմբակոծիչ, որը 2 ժամում Պեկինից Նյու Յորք կհասնի

08:46 • 23/02

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանն աշխա­տակիցներին պարգևատրման համար ծախսել է 639.212.300 դրամ, այս տարի կծախսի 700 մլն դրամ

08:32 • 23/02

«Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել. 5 տեղի համար 30 թեկնածու կա

08:20 • 23/02

«Ժամանակ». ՀՅԴ-ն չի բացառում հետագայում «Ծառուկյան» խմբակցու­թյան հետ կոնսենսուսի գալու հնարավորությունը  

02:02 • 23/02

Եվրոպա լիգա. «Արսենալ»-«Էստերսունդ»` 1:2 (տեսանյութ)

23:57 • 22/02

Թրամփը կոչ է արել արգելել զենքի վաճառքը մինչև 21 տարեկան անձանց

23:48 • 22/02

Ներկայացվել է Սաուդյան Արաբիայում կառուցվող 1000 մետր բարձրությամբ աշտարակի դիզայնը (լուսանկարներ)

23:47 • 22/02

Աշխարհի ամենածանր մարդը նիհարել է 250 կիլոգրամով (լուսանկարներ)

23:41 • 22/02

Մարկ Հեմիլն աստղի է արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղում

23:38 • 22/02

Հնդիկները ծաղրել են կանադացի վարչապետին՝ նրա ընտրած հանդերձներն անվանելով «կեղծ և ձանձրալի» (լուսանկարներ)

23:37 • 22/02

Հայտնաբերվել է կեղծված կարագ

23:35 • 22/02

«Արսենալ»-«Էստերսունդ». ուղիղ հեռարձակում

23:27 • 22/02

Ռուսական ոստիկանության հայ կապիտանը շնորհակալական նամակ է ստացել Ուֆայի բնակչուհուց

23:16 • 22/02

Յարոսլավլում նախատեսում են դեպի Երևան չվերթներ գործարկել

23:08 • 22/02

ԱՄՆ-ն 100 մլն դոլար կծախսի Մոսկվայում իր դեսպանատան վերանորոգման համար

23:07 • 22/02

Պուտինին Հունաստանում պատվավոր դոկտորի աստիճան են շնորհել

23:06 • 22/02

SpaceX-ն արձակել է Falcon 9 հրթիռը՝ համացանցի տարածումն ապահովող արբանյակներով  

22:55 • 22/02

«Արսենալի» մեկնարկային կազմն «Էստերսունդի» հետ խաղում

22:46 • 22/02

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Է. Նալբանդյանը` երկրի խորհրդարանում Ցեղասպանության մասին որոշման վերաբերյալ

22:28 • 22/02

Ճապոնացի բժիշկները 6 տարի առաջ 2 վիրաբուժական սպունգ են մոռացել կնոջ որովայնում

22:26 • 22/02

«Արարատը» նոր հարձակվող ունի

22:20 • 22/02

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը նպաստող դրական գործոնները բավարար չեն եղել նվազեցման համար. ՀԾԿՀ (տեսանյութ)

22:13 • 22/02

Ազատությանը սպասում եմ. կանայք ճաղերից այն կողմ`«Աբովյան» ՔԿՀ-ում (լուսանկարներ)

22:01 • 22/02

Եվրոպա լիգա. Ռուսական ևս մեկ ակումբ 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

21:57 • 22/02

Գիշերային տեսանելիություն և 8 աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ. ներկայացվել է նոր սերնդի Peugeot 508 ֆասթբեքը (լուսանկարներ)

21:55 • 22/02

Ֆրանսիացի լուսանկարիչը ցուցադրել է եզակի արտաքինով բրիտանական կարճամազ կատվին (լուսանկարներ)

21:37 • 22/02

«Ալաշկերտը» ոչ-ոքիով ավարտեց ուսումնամարզական հավաքը

21:35 • 22/02

Արևի տակ իրենց տեղը պահպանելու խնդիրը փորձում են լուծել ՀՅԴ-ին դուրս մղելու տրամաբանությամբ, ինչը չի հաջողվի. Ա. Ռուստամյանը` իրենց քննադատող քաղաքական ուժերի մասին 

21:32 • 22/02

Արցախի միջազգային ճանաչումը մոտ ապագայի հարց է․արտասահմանցի բլոգերները՝ Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին

21:24 • 22/02

Վիլյառեալ-Լիոն. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

21:15 • 22/02

ԿԺԴՀ բանակի գեներալը կմեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի փակման արարողությանը

21:10 • 22/02

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է կաթնամթերքի ներկրումը Բելառուսից

21:02 • 22/02

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. The Guardian   

20:59 • 22/02

Մխիթարյան. Ցանկանում եմ կրկին նվաճել Եվրոպա լիգայի գավաթը

20:37 • 22/02

Եգիպտոսում հակաահաբեկչական գործողության արդյունքում 71 ծայրահեղական է ոչնչացվել

20:32 • 22/02

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել «Ուրալի» հետ

20:26 • 22/02

Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

20:26 • 22/02

Թուրքիան և ԵՄ-ն առաջիկա տարիներին պետք է կենտրոնանան ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ ռազմավարական համագործակցության վրա. Հան

20:19 • 22/02

Դեղատոմսով դեղերի բացթողումը ճիշտ որոշում է, բայց  տարբեր խնդիրներ կառաջացնի. դեղատան աշխատակիցներ (տեսանյութ)

20:05 • 22/02

Բելգիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել (լուսանկարներ)

20:02 • 22/02

Հայտնի է հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան պատճառը. հարուցվել է քրեական գործ

19:53 • 22/02

Փհենչհան-2018. 13-րդ օրվա մեդալային հաշվարկ

19:52 • 22/02

«Միլանի» դարպասապահը կարող է տեղափոխվել ՊՍԺ

19:46 • 22/02

Ստամբուլի հռչակավոր «Սանասարյան հանը» հայ համայնքին կվերադարձվի առաջիկա տարիների ընթացքում

19:45 • 22/02

«Դժոխք Երկրի վրա». ՄԱԿ-ը կոչ է անում հրադադար հաստատել Արևելյան Գուտայում

19:25 • 22/02

Բաժանվելուց առաջ Ջենիֆեր Էնիսթոնի ամուսինը գտել է Բրեդ Փիթի ուղարկած նամակները

19:24 • 22/02

Փհենչհան-2018. Դոմրաչևան դարձավ բիաթլոնում առաջին քառակի Օլիմպիական չեմպիոնը

19:23 • 22/02

Վարչապետն ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

19:21 • 22/02

Վրաստանի ՆԳ նախարարն այցելում է  Հայաստան. նա հանդիպում կունենա Վլադիմիր Գասպարյանի հետ

19:10 • 22/02

Սիրիայի քրդական ուժերը երկրի կառավարական բանակին են հանձնել Հալեպի մի քանի շրջան

19:06 • 22/02

ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին