2013, սեպտեմբերի 3. նման որոշումների շուրջ վեճերը երբեք չեն դադարի. Սամվել Ֆարմանյան
Tert.am- ի հետ զրույցում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադառնում է 4 տարի առաջ այս օրը հնչած՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությանը, դրան հետևած իրողություններին և, իր ձևակերպմամբ, «հետճշմարտային» այն իրողությանը, որ կայացված կամ կայացվելիք որևէ նշանակալի որոշում այլևս երբեք չի ունենալու համընդհանուր միասնական գնահատական:
- Պարո՛ն Ֆարմանյան, 2013 թվականի սեպտեմբերի 3-ի այս օրը, ասես, պարզ երկնքում ամպրոպ ճայթեց, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց ՄՄ-ին միանալու մասին, չէ որ ՀՀ-ն մինչ այդ 2,5 տարի բանակցում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ: Դուք և նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն այն ժամանակ Եվրախորհրդարանում էիք, որտեղ բազմաթիվ եվրոպացի պատգամավորներ, այսպես ասած, առաջին ալիքի տակ Հայաստանին մեղադրում էին բավականաչափ քաղաքական կամք չունենալու, կոպիտ ասած, Եվրոպային խաբելու մեջ: Իսկ դուք հակադարձում էիք, թե իրենք չեն հասկանում՝ ինչ է նշանակում շրջափակում, դժվար հարևաններ և, ըստ էության, նրանց էիք մեղադրում Հայաստանին «և, և»-ի ճանապարհով գնալու ընտրություն չթողնելու և «կամ, կամ»-ի ուղին պարտադրելու մեջ: Հիմա անցել է 4 տարի, ի՞նչ է փոխվել այս առումով: Արդյոք մենք կարողացա՞նք գնալ այդ «և, և»-ով և, եթե այո, հետայսու կկարողանա՞նք:
-Քաղաքականության մեջ լինում են առանցքային որոշումներ, որոնց ճշմարտացիության կամ սխալականության մասին քննարկումները, ի վերջո, պատմական գնահատականի շուրջ վեճերը երբեք չեն ավարտվում: Չինաստանի վարչապետներից մեկին վերագրվող թևավոր դարձած հայտնի միտքն այս առումով խորհրդանշական է՝ «դեռ վաղ է գնահատական տալ Ֆրանսիական հեղափոխությանը», թեև դրանից արդեն 2 դար էր անցել: Ինչպես այլ, այնպես էլ մեր ժողովրդի պատմությունը՝ հատկապես դրա նոր ու նորագույն շրջանը, հարուստ է նման վառ օրինակներով: Եթե այս ընդհանուր օրինաչափությանը հավելենք նաև պատմության մերօրյա շրջափուլին բնորոշ առանձնահատկությունները, որ մեկ բառով անվանենք «հետճշմարտային», ինքնին պարզ կլինի, որ կայացված կամ կայացվելիք որևէ նշանակալի որոշում այլևս երբեք չի ունենալու համընդհանուր միասնական գնահատական: Առավել ևս, եթե նման որոշումները շոշափում են նաև այլ պետությունների կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր, որոնք, ինչպես դասականն է ասել, հավերժ են:
Հայաստանն իր արտաքին քաղաքական որոշումներում երբեք որևէ գործընկերոջ չի խաբել, ինչպես Դուք եք վկայակոչում: Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասի մոտ, այո, սեպտեմբերի 3-ից հետո նման մտայնություն կար, կար չհասկացվածություն, ընդ որում՝ փոխադարձ չհասկացվածություն, որն այլևս անցյալում է: Իսկ ինչո՞ւ ենք մտածում, որ Եվրախորհրդարանի պատգամավորները, կամ առանձին քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները պարտավոր են մեր երկրի առաջնահերթություններն իմանալ ավելի լավ, քան մենք, կամ մեզ շրջապատող իրականության առանձնահատկություններին ու նրբություններին տիրապետել ավելի լավ, քան ինքներս, կամ էլ իրական քաղաքականությանը տիրապետել այնքան, որքան այդ նույն եվրոպական առանցքային պետությունների ղեկավարներն են, որոնցից ես նման հայտարարություն երբևէ չեմ լսել: Առանձին եվրախորհրդարանականների ու մնացածի այդրոպեական մտայնությունն առավել քան օբյեկտիվ էր: Չէ՞ որ նրանք առաջնորդվում են ԵՄ-ի շահերով, իսկ դա պահանջում էր ու այսօր էլ պահանջում է, որ Արևելյան գործընկերությունը լինի հաջողված: Եթե մտովի հետ տեղափոխվենք, կտեսնենք, որ նույն ԵՄ-ում Արևելյան գործընկերության վերաբերյալ չկար միասնական մոտեցում: Իմ կարծիքով՝ նաև այդտեղից են գալիս այս շարունակվող շիլաշփոթ ընկալումները: Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասն այդ քաղաքականության նպատակներում տեսնում էր գործընկեր երկրներին, ինչպես Դուք եք ասում՝ «կամ-կամ»-ի պարտադրանքը, և այդ մասին արտահայտվում էին ամենատարբեր մակարդակներում՝ Արևելյան գործընկերության քաղաքականությունը բացեիբաց դիտարկելով որպես Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերի դեմ ուղղված նախաձեռնություն, մինչդեռ ԵՄ-ի անդամ ծանրքաշային երկրների առաջին դեմքերը երբեք նման հռետորաբանություն չէին օգտագործում, ինչի ամենախոսուն վկայությունը ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումից հետո Գերմանիայի, Ֆրանսիայի և մյուսների հայտարարություններն էին՝ մեր կայացրած որոշմանը ըմբռնմամբ մոտենալու և Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու պատրաստակամության մասին: Ես մի կողմ եմ թողնում նաև Արևելյան գործընկերության՝ նախկինում առկա համահարթեցված մոտեցման սխալականությունը, ինչը շտկվեց Ռիգայի գագաթնաժողովում՝ արձանագրելով, որ գործընկեր երկրների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե համընդհանուր միասնական գործիքակազմով, այլ նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկություններից ելնելով:
Հիմա այն մասին, ինչի վերաբերյալ շատ հաճախ ուղղակի և պարզ չի խոսվում: Կասկած չկա, որ մեր որոշումների հիմքում պետք է ընկած լինեն բացառապես մեր շահերը: Այդ շահերը գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակում ուղղակի պարտադրում են խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները և այլ ուժային կենտրոնների հետ մեր հարաբերությունները չկառուցել ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների՝ նույնպիսի վերաբերմունք ակնկալելով Ռուսաստանից: Եվս քանի՞ հազար տարի պետք է ապրենք, որ սերտենք մեր իսկ պատմության այդ առանցքային դասը, որ կարելի է բնորոշել որպես «արևելումների անվերջ դեգերում» ու իր լավագույն արտացոլանքն է ստացել մեր «ազատագրական լեգենդում»: Չի կարելի, առավել ևս եթե նման ընտրությունը չի դառնում պարտադրված ու այլընտրանք չունեցող, գնալ ու սեփական գլուխը դնել այլոց կռվի զոհասեղանին: Չի կարելի ինքդ քեզ, երբ դրա կարիքն անգամ քո գործընկերները չունեն, դարձնել մեծ խաղացողների առևտրի առարկա և մեր հանրային գիտակցության մեջ ձևավորել կործանարար ու աղետալի մտայնություն, թե ամբողջ աշխարհը կանգնած սպասում է, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը՝ այն կմնա Ռուսաստանի բարեկա՞մը, թե՞ կընկնի Եվրոպայի գիրկը: Հայաստանի ցանկացած իշխանություն, որն առաջնորդվում է մեր երկրի շահերով, գիտակցելու է, որ գոյություն ունեցող իրերի դասավորության պարագայում, կրկնում եմ՝ գոյություն ունեցող իրականությունում, մենք, խոշոր հաշվով, ընտրություն էլ չունենք: Այն պետությունները, որոնք դա չեն գիտակցել, հատուցել են աղետալի կորուստներով: Հայ ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ ևս մի նման աղետալի ու կորստաբեր շրջափուլով անցնելու: Որքան էլ պարզ ու տրիվիալ հնչի, Արևմուտքը, ԵՄ-ն, ինքն ունի հարյուրավոր խնդիրներ, այդ թվում՝ սեփական ապագայի շուրջ տարակածություններ, և սեփական շահերից իսկ ելնելով երբեք որևէ փոքր պետության «փրկության» համար չի անելու ավելին, քան արեց Վրաստանի ու Ուկրաինայի պարագայում: Արդյունքների մասին բոլորս տեղյակ ենք: Ու այդպես եղել է պատմության բոլոր հանգրվաններում, ու միայն ցնորամիտը կարող է Արևմուտքին, Ռուսաստանին կամ մյուսներին մեղադրել այլոց գեղեցիկ աչքերի, այլոց շահերի համար ինքն իրեն կրակի մեջ չդնելու համար:
Քանի որ մեր հանրային բանավեճը, քննարկումները ևս կրում են «հետճշմարտային» պատմափուլի դրոշմը, որտեղ գրեթե ամեն ինչ դիտարկվում է սև ու սպիտակի տիրույթում, հավելեմ, որ իմ ասածը բացարձակապես չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններում ուղղումների, լուծումների փնտրտուքի կարիք չկա: Գոնե ես այդ մասին բազմիցս խոսել եմ:
-ԵՄ-ի հետ մեր համաձայնագիրը մեզ տալո՞ւ է այդ «և, և» -ի ճանապարհը: Ակնհայտ է, որ ստորագրվելիք համաձայնագիրը չի ունենա այն խորությունը, ինչ ԱՀ-ինն էր, բայց ոմանք էլ, առհասարակ, վատատես են և չեն բացառում անգամ, որ Ռուսաստան-Արևմուտք այս սառը պատերազմի պարագայում մենք ԵՄ-ի համաձայնագիր կստորագրենք:
-Ռուսաստան-Արևմուտք հակասությունների վերաբերյալ Ձեր հարցին, կարծում եմ, արդեն պատասխանեցի. մենք պարտավոր ենք այսօր, վաղն ու մշտապես գոնե մի բան չանել՝ ինքնանպատակ չհայտնվել գլոբալ ու տարածաշրջանային շահերի սուր հակադրության, բախման կիզակետում, կասեի անգամ զոհասեղանին՝ այդտեղից բխող անխուսափելիորեն աղետալի հետևանքներով: Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, ունենք ռազմաքաղաքական զինակցություն: ԵՄ-ն Հայաստանի Հանրապետության համար առանցքային ու շատ կարևոր գործընկեր է, ում հետ հարաբերություններն անհրաժեշտություն ունեն հենվելու նոր իրավապայմանագրային հենքի վրա, ինչն էլ արվում է: Պայմանագրերի խորության համեմատությունն անտեղի է. Ասոցացման համաձայնագիրն ուներ այլ՝ նաև ընդգծված տնտեսական բովանդակություն, նկատի ունեմ խորը և համապարփակ ազատ առևտրի բաղադրիչը, ինչը, բնականաբար, մոդիֆիկացված է նախաստորագրված փաստաթղթում՝ հարմարեցնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր արդեն իսկ ունեցած պարտավորությունների ու կարգավորումների հետ: Եթե դուք սա համարում եք «և, և», թող լինի այդպես:
- ԵԱՏՄ-ին միանալու հիմնական կռվանն այն ժամանակ Արցախի և Հայաստանի անվտանգությունն էր, որը պաշտոնապես և ոչ պաշտոնապես պայմանավորվում էր ՀԱՊԿ-ՄՄ-ԵԱՏՄ համակարգերի ու կենտրոնների հետ լինելու անհրաժեշտությամբ: Դրանից հետո եղավ ապրիլյան պատերազմ, շարունակվեց ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը, որը հասել է շուրջ 5 միլիարդի, և մինչև 2018 թ. զենքի մատակարարման ավարտը, ըստ ՏԱՍՍ-ին փորձագետի տված տեղեկության, ՌԴ-ն Ադրբեջանին վաճառած կլինի ևս 1 միլիարդ դոլարի S-90S տանկեր, տարհանման ու ինժեներական աշխատանքների համար նախատեսված մեքենաներ ու այլ սպառազինություններ: Հետադարձ հայացք գցելով Ձեր նախկին հայտարարություններին՝ այսօր արձանագրո՞ւմ եք, որ այնտեղ որոշ անիրատեսական մոտեցումներ կային, կամ ավելորդ լավատեսական:
-Կրկին. ինչո՞ւ է մեզ թվում, թե բնության մեջ ու քաղաքական կյանքում գոյություն ունեն այնպիսի լուծումներ, որոնք եթե մենք գտնենք, մեր բոլոր խնդիրները միանգամից կվերանան: Նման լուծումներ չկան: Մեր աշխարհագրական ու մեզ շրջապատող աշխարհաքաղաքական միջավայրը եղել ու մնում է այնպիսին, որ մեզ պատմականորեն վիճակված է, ինչպես մեկ առիթով ասել եմ, ապրել բարդ կամ ավելի բարդ ժամանակներում: Այս դատողությունը չպետք է ընդունել որպես ճակատագրի պատիժ կամ տարվել վախճանաբանական հովերով: Սա պետք է ընդունել որպես ռեալպոլիտիկի թելադրանք և լուծումներն ու որոշումներն էլ փնտրել այդ իրողություններից ելնելով: Հարյուրամյակներ շարունակված տարածքային սեղմումներից ու կորուստներից հետո մեր ժողովուրդն ազատագրել է իր պատմական հայրենիքի մի հատվածը՝ Արցախը, և մենք ցանկանում ենք մեկ տարում կամ մեկ-երկու տասնամյակում լուծված տեսնել անվտանգության բոլոր մարտահրավերները, որոնք հազարամյակների պատմական իրողությունների ու զարգացումների հանրագումա՞րն են: Իսկ կա ինքն իր խոսքը հավուր պատշաճի գնահատող մարդ, ով կարող է վստահությամբ պնդել, որ ԵԱՏՄ-ին չանդամակցելու և Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում անվտանգության այդ նույն մարտահրավերները լինելու էին ավելի պակաս կամ դրանք չէին լինելու: ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական բոլոր փաստարկները բերվել են կամ այդ մասին դիվանագիտորեն ակնարկվել է: Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը, ինչն ավելի շուտ, ինչպես մեկ անգամ արտահայտվել եմ խորհրդարանում, հայ-ռուսական ռազմաքաղաքական զինակցության շարունակությունն է բազմակողմ ձևաչափով: Դժվար է այստեղ նոր բան ավելացնել: Ինչ վերաբերում է անվտանգության մարտահրավներին, դրանք դինամիկ են, հարափոփոխ, կան և լինելու են նաև ապագայում: Մեր խնդիրն է գտնել այդ մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ լուծումները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, այդ մասին էլ ամեն ինչ ասվել է. Ռուսաստանի կողմից ինչպիսի փաստարկներ էլ բերվեն, դա չի կարող մեզ գոհացնել: Վստահ եմ՝ տարիներ անց, նույն Մոսկվայում կգիտակցեն, որ այդ հարցում սխալ է թույլ տրվել, երբ այդ զենքերից առաջինները, պատմական ինչ-ինչ իրավիճակներում կհայտնվեն այնտեղ, որտեղ Ռուսաստանը դա չէր սպասի: Չէ՞ որ Ադրբեջանը աշխարհում գոյություն ունեցող պետություններից պատերազմով սպառնում է միայն մեզ և այդ սպառազինությունն էլ միայն մեր դեմ է օգտագործվում: Անշուշտ, մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, շնորհիվ հայ-ռուսական զինակցության, Ռուսաստանից ձեռք ենք բերում սպառազինություն, այդ թվում և գերժամանակակից՝ այդ երկրի համար սահմանված ներքին գներով: Բայց տարբերությունն ահռելի է՝ մենք զինակիցներ ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
-Կարո՞ղ եք շատ պարզ ձևակերպել՝ ի՞նչ տվեց ՀՀ-ին ՄՄ-ն ու հետագայում ԵԱՏՄ-ն:
-Հայաստանն այսօր մեծ ու հեռանկարում ընդլայնվող շուկայի մի մաս է, դրանից բխող հնարավորություններով՝ կարգի բերելու մեր տնտեսական կյանքը: Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ ԵԱՏՄ տարածքում ծավալվելու, ընդլայնվելու հնարավորություններ իսկապես կան տնտեսության առանձին ճյուղերի համար: Բայց դա մեխանիկորեն չի լինելու, պետք է քրտնաջան աշխատել, լինել գործարարի, արտադրողի, արտահանողի կողքին, խրախուսել նրան, դյուրացնել նրա մուտքը այդ շուկաներ: Առավել ևս, որ միջազգային տնտեսական միտումներն այսօր, կարծեք, կայունացման ու զարգացման փուլ են թևակոխում: Իսկ ԵՄ-ի հետ այսօր առկա ու նախաստորագրված պայմանագրով նախատեսված լուծումները, հարևան Իրանի հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ ընթացող բանակցությունները նոր հնարավորություններ կարող են բացել տնտեսական առաջխաղացման համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել