Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը կին է գլխավորել

16:20 • 03.09.17

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լայնածավալ վերադասավորումներ է իրականացրել կառավարությունում, որի արդյունքում Ինդիրա Գանդիի ժամանակներից ի վեր առաջին անգամ պաշտպանության նախարարությունը կին է գլխավորել՝ առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Նիրմալա Սիթհարամանը: 

РИА Новости-ի հաղորդմամբ՝ կիրակի առավոտյան երկրի նախագահ Ռամ Նատհ Կովինդը երդում է վերցրել 9 նոր նախարարներից: 

Նշվում է, որ Նիրմալա Սիթհարամանը գլխավորել է Պաշտպանության նախարարությունը, որը մարտից ժամանակավորապես ղեկավարել է ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին: Վերջինս պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը: