Ամերիկյան տանկերը ժամանել են Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին

20:21 • 03.09.17

Ամերիկյան զրահատեխնիկան և անձնակազմը ժամանել են Վրաստան՝ մասնակցելու Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով վրացական աղբյուրները, «Աբրամս» տեսակի տանկերը, LAV հետևակային մարտական մեքենան և թեթև օժանդակող զրահատեխնիկան բերվել են Փորի նավահանգստային քաղաք, իսկ տեխնիկայի բեռնաթափման աշխատանքներն իրականացվել են Վրաստանի Զինուժի գլխավոր շտաբի փոխղեկավարի հսկողությամբ:


Զորավարժությունները մեկնարկում են սեպտեմբերի 3-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 11-ը: Զորավարժությունների բացման արարողությանը ներկա կգտնվեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: