Բամբասանք է ու հորինվածք. Տիգրան Բալայանը՝ վրացական իշխանությունների կողմից Սերգեյ Մինասյանի՝ ՀՀ դես­պանի նշանակման ագրեմանը չտալու մասին

15:13 • 05.09.17

Դեսպանների նշանակումն ու հետկանչը կարգավորում է Սահմանադրությամբ և օրենքներով. այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի՝ Վրաստանի իշխա­նությունները հրա­ժարվում են տալ Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դես­պանի նշանակման ագրեմանը։

«Մնացածը բամբասանք է ու հորինվածք»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Վրաստանի իշխա­նությունները համառորեն հրա­ժարվում են Կովկաս ինստիտու­տի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դես­պանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է: «Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը»,-գրում է թերթը: