Աշխարհի ամենատարեց մարդն ապրում է Իսպանիայում
1904 թվականին ծնված իսպանացի Ֆրանսիսկո Նունյես Օլիվերան, պաշտոնապես դարձել է աշխարհի ամենածեր բնակիչը, հայտնում է Euromag-ը:
Օլիվերան 15 թոռ ունի, ապրում է Բադախոս քաղաքում ավագ դստեր՝ 81-ամյա Մարիա Անտոնիայի հետ:
Իր երկարակեցության գաղտնիքը տարեց տղամարդը տեսնում է իր գեների, տքնաջան աշխատանքի և օրվա սննդակարգի մեջ, որը ներառում է մեծ քանակությամբ սեփական հողամասի բանջարեղեն, կաթնամթերք, ինչպես նաև օրական մեկ բաժակ կարմիր գինի:
Նշվում է նաև, որ երբ սկսվել է Առաջին Համաշխարհային պատերազմը, Ֆրանսիսկո Նունյես Օլիվերան արդեն տասնամյա պատանի է եղել, ով բավական շատ դրվագներ է ֆիքսել այդ տարիների հիշողություններից:










