ՀՀ-ին զինելով Չինաստանը ցանկանում է ամրապնդել Հայաստանի դիրքերը, գուցե նաև նվազեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում. Մհեր Սահակյան

22:43 • 06.09.17



Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի խոսքով՝ այսօր հայ-չինական հարաբերությունների խորացումը շատ կարևոր է: Tert.am-ի հետ զրույցում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Չինաստանը  գերտերություն դարձող երկիր է, և նրա հետ հարաբերությունները զարգացնելը ներդրում է Հայաստանի վաղվա օրվա համար:

Նա շատ կարևոր համարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան: Նկատեց, ՀՀ ՊՆ ղեկավարին Չինաստանը բավականին բարձր մակարդակով ընդունեց, Վիգեն Սարգսյանը հանդիպեց իր չին գործընկերոջը, իսկ նման բան ամեն երկրից այցելած պաշտոնյայի դեպքում չի լինում: Չինաստանում հայ համայնքի ղեկավարի խոսքով՝ դա ազդակ է, որ  ռազմական ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը կարող է շատ լավ արդյունքներ տալ:

«Չինաստանը վերջին տարիներին մեծացնում է իր դերակատարությունը խաղաղապահ առաքելություն իրականացնող գործողություններում:Հայաստանն էլ այստեղ հետաքրքրվածություն ունի: Մենք կարող ենք համաձայնության գալ և մեր խաղաղապահներին ուղարկել Չինաստանում եղած այն կենտրոններ, որտեղ պատրաստում են խաղաղապահներ: Դրանից կշահի և՛ Հայաստանը, և՛ Չինաստանը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչ շահ կարող է ունենալ Չինաստանի նման մեծ և հզոր  երկիրը Հայաստանի հետ  համագործակցելիս, Մհեր Սահակյանը պատասխանեց․ «Պետք է հաշվի առնել, որ երկար ժամանակ Չինաստանը փակ երկիր է եղել: Իսկ Հայաստանն ունի որոշակի ռազմական փորձ: Դեռ նախորդ տարի էինք պատերազմի մեջ եղել, և Հայաստանի փորձը Չինաստանին, հավատացեք, կարող է հետաքրքիր լինել․ .նույն հայերի՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին  ուսումնասիրությունները կարող է Չինաստանի համար հետաքրքիր լինել, Ադրբեջանի կողմից օգտագործված զինատեսակների մասին հայերի ուսումնասիրությունները, ընդհանրապես Հայաստանի ռազմարվեստը կարող է հետաքրքիր լինել Չինաստանի համար»:

Մհեր Սահակյանի խոսքով՝ Չինաստանն էլ իր ռազմաարդյունաբերությամբ հետաքրքրական է Հայաստանի համար: Նա նկատեց, որ այսպես թե այնպես արդեն որոշակի համագործակցություն կա Հայաստանի և Չինաստանի միջև այս ոլորտում, վերջինս Հայաստանին տրամադրում է զինատեսակներ:

Անդրադառնալով մտավախություններին, որ Չինաստանի հետ ռազմական՝ զենքի առքուվաճառքի  առկա կամ հնարավոր համագործակցությունը հնարավոր է դուր չգա Հայաստանի դաշնակից Ռուսաստանին, Մհեր Սահակյանը նշեց․ «Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները հիմա գտնվում են պատմության մեջ, երևի, լավագույն փուլում, և պետք է մատնանշել, որ նրանց միջև կա նաև ռազմական փոխհարաբերություն: Այս ֆոնին, Հայաստանին դաշնակից Ռուսաստանը խնդիրներ չի ստեղծի»:

Նա նաև նշեց, որ իրականում Չինաստանում արտադրվող հիմնական ռազմամթերքը՝ հրթիռներ, թնդանոթներ, տանկեր կարող է և չհետաքրքրեն Հայաստանին, քանի որ դրանք իրենց որակով զիջում են Ռուսաստանի արտադրանքին: «Եթե մենք հաշվի առնենք, որ Չինաստանը մեծ զարգացում ունի նորացված զենքերի՝ անօդաչու թռչող սարքերի, ռոբոտացված զինատեսակների արտադրության ոլորտում, կարող ենք ասել, որ համագործակցությունն այս ոլոտում է հնարավոր»,- նշեց նա:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այցի ժամանակ Հայաստանին Չինաստանի կողմից 1․5 միլիոն  դոլարի անհատույց օգնություն տրամադրելու համաձայնագրին՝ Չինաստանում հայերի միության նախագահը նշեց, որ տրված գումարի  սահմաններում Հայաստանին ռազմական օգնություն է ցուցաբերվելու․ ըստ էության, Հայաստանում եղած չինական «Թայֆուն» զինատեսակները սպասարկելու, նորացնելու համար:

«Պետք է նաև չմոռանալ այն հանգամանքը, որ Չինաստանը փորձում է փոխել իր դիմանկարն աշխարհում և նաև  Հայաստանում և հանդես գալ որպես պատասխանատու ուժ, որը պատրաստ է օգնել զարգացող երկրներին: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Չինաստանի կողմից Հայաստանին և այլ երկրներին տրամադրվող, օրինակ` ավտոբուսները,- ասաց նա՝ նկատելով, որ, այնուամենայնիվ, պետք է տարբերակել՝ ավտոբուս տալը մի բան է, զենք տալը՝ այլ,- եթե նա զենք է տալիս Հայաստանին, ուրեմն ցանկանում է ամրապնդել Հայաստանի դիրքերն այս տարածաշրջանում․ բոլորն էլ հասկանում եմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի ֆինանսական միջոցները քիչ են, իսկ բալանս պահելը կարևոր է»:

Մհեր Սահակյանի խոսքով՝ Չինաստանին Հայաստանի հետ ռազմական և քաղաքական համագործակցությունը կարող է հետաքրքրել թուրքական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու համատեքստում: «Եթե մենք կարողանանք նրանց հասկացնել, որ մենք այստեղ զբաղեցնում ենք Թուրքիային և Ադրբեջանին, գուցե նրանք աջակցեն մեզ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կարևոր երկրներից է և կարող է մեզ աջակցել նաև տարբեր հարցերով, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված բանաձևերում, նա պատասխանեց․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եվրոպական երկրներից Անգլիան, Ֆրանսիան, նաև՝ ԱՄՆ-ը զենք չեն վաճառում  ԼՂ հակամարտության կողմերին: Այստեղ մնում են միայն Ռուսաստանն ու Չինաստանը, եթե նրանցից մեկը Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ում առաջարկի մի բանաձև, ըստ որի, արգելվի  Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք վաճառելը, բանաձևը կընդունվի, քանի որ Արևմուտքի երկրներն այսպես թե այնպես զենք չեն վաճառում, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է միևնույն դիրքերից հանդես գան: Այդպես Ադրբեջանը կկտրվի զենք գնելու հնարավորությունից: Հայաստանն էլ ստիպված չի լինի բալանսը ապահովելու համար տնտեսությունից կտրել միջոցները և նոր զինատեսակներ հայթայթել: Արդյունքում հիմնախնդիրը կլուծվի ոչ թե զենքի ուժով, այլ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով»:

Անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների տնտեսական զարգացման պոտենցիալին՝ «Մետաքսի ճանապարհ» ծրագրում Հայաստանի ներգրավվածության հնարավորություններին՝ Մհեր Սահակյանը հիշատակեց, որ Հայաստանը այս տարվա մայիսին ներկա չէր  Չինաստանի կազմակերպած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին, որի ժամանակ Չինաստանը  200-ից ավելի պայմանագրեր կնքեց տարբեր երկրների հետ:

«Հետաքրքիր է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կոչում են նախաձեռնություն: Դա նշանակում է, որ իրենք չեն գնալու երկրներ և այնտեղ ծրագրեր ման գալու, որ դրանք ֆինանսավորեն: Կոնկրետ երկրները պետք է հաղթող բիզնես ծրագրեր գրեն և ներկայացնեն: Եթե Հայաստանը լրջորեն ուսումնասիրի այդ նախաձեռնությունը, լավ  ծրագիր ներկայացնի, ապա շատ հնարավոր է, որ ներդրումներ լինեն դրանք իրագործելու համար»,- ասաց նա նշելով, որ Չինաստանը կարող է հետաքրքրվել գյուղատնտեսական ոլորտով, Հայաստանում եղած որոշ քիմիական նյութերի գործարաններ վերագործարկելով, զբոսաշրջությամբ և այլն:

Չինաստանը Հայաստանում  կառուցում է իր դեսպանատան նոր շենքը, այն լինելու է եվրասիական տարածաշրջանում ամենամեծերից մեկը, զիջում է Մոսկվայում կառուցված Չինաստանի դեսպանատան շենքին: Դրա հետ կապված Մհեր Սահակյանը նշեց, որ որքան մեծ լինի դեսպանատունը, այնքան շատ աշխատակիցներ կլինեն, իսկ շատ աշխատակիցներն աշխատանք են տանելու երկու երկրների հարաբերությունները զարգացնելու, ավելի խորացնելու ուղղությամբ: «ԱՄՆ դեսպանատունն էլ շատ մեծ է, իհարկե ունի շատ աշխատակիցներ, բայց չենք տեսնում, որ այս տարիների ընթացքում լուրջ հեղափոխական առաջընթաց կա հայ-ամերիկյան հարաբերություններում: Հույս ունեմ, որ Չինաստանի դեպքում իրավիճակն այլ կլինի․մեծ դեսպանատան աշխատակիցները աշխատանք կտանեն երկու երկրների հարաբերությունները խորացնելու ուղղությամբ»,- նշեց նա:

 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:51 • 17/02

ՀՀ Նախագահը Մյունխենում ադրբեջանցի պատվիրակին հիշեցրեց, թե որքան կարճ է իր ժողովրդի պատմությունը և որքան երկար Երևանինը  

23:42 • 17/02

Պիկասոյի գլուխգործոցի տակ մեկ այլ կտավ է հայտնաբերվել

23:37 • 17/02

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. Սերժ Սարգսյան

23:34 • 17/02

Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

23:22 • 17/02

Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

23:21 • 17/02

Մոսկվայում ռեկորդային ցուրտ և սառնամանիք է սպասվում

23:21 • 17/02

Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Նախագահը` Հայ–թուրքական արձանագրությունների մասին

23:13 • 17/02

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին. Նախագահի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին

23:08 • 17/02

Ֆրանսուհի թավջութակարուհուն վերադարձրել են 1.3 մլն դոլար արժողությամբ երաժշտական գործիքը

23:04 • 17/02

Գատուզո. Հպարտ եմ, որ գլխավորում եմ «Միլանը»

22:56 • 17/02

Գերմանիա ժամանած փախստականների մի մասն ահաբեկիչներ են եղել

22:49 • 17/02

Ալիևի` Երևանը գրավելու խոսքերը զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում կարող են ունենալ լուրջ հետևանքներ. Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին

22:29 • 17/02

«Բարսելոնան» կրկնել է ակումբային ռեկորդը

22:28 • 17/02

Բրիտանացի փորձագետը պնդում է, որ արհետսական ինտելեկտը մարդուց «միլիարդ անգամ ավելի խելացի կդառնա»

22:06 • 17/02

Ժոզե Մոուրինյու. Ինձ համար միևնույնն է, թե երբ կվերադառնա Պոգբան

21:56 • 17/02

Հանրահայտ տիբեթյան վանական համալիրում բռնկված հրդեհը մարվել է

21:56 • 17/02

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ստրասբուրին» (տեսանյութ)

21:45 • 17/02

Եթե իշխանություններն իրենք են կատարել, թույլ չեն տա, որ ճշմարտությունն ի հայտ գա. Մ. Սաղաթելյանը` «մարտիմեկյան» դեպքերի մասին

21:43 • 17/02

Օգտատերերը հատուկ ծրագրի միջոցով ցուցադրել են՝ ինչպիսի տեսք կունենային ԱՄՆ նախագահները, եթե նրանք կին լինեին (ֆոտոշարք)

21:38 • 17/02

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացավ նրա օրհնությունը

21:35 • 17/02

4.4 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Միացյալ Թագավորության տարածքում

21:27 • 17/02

Մեքսիկայում վթարվել է երկրի ՆԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը. կա 13 զոհ

21:20 • 17/02

Ալիևի հայտարարությունները չպետք է ընկալել և գնահատել որպես զառանցանք. Խաչատուր Քոքոբելյան

21:10 • 17/02

«Բարսելոնան» ուժեր խնայելով հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

21:02 • 17/02

2020–ին պետական պարտքի գծով 800 մլն դոլար ուղղելու հետ կապված որևէ խնդիր հաստատ չի լինի. Ֆիննախի պետական պարտքի կառավարման վարչության պետ

20:55 • 17/02

Իսրայելը հարված է հասցրել ահաբեկիչների ուղղությամբ Գազայի հատվածում

20:54 • 17/02

Պոլ Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

20:39 • 17/02

Արցախն ազատագրած ու Արցախի պաշտպանությանը մասնակցած  սերունդներն այսօր մեկ հարկի տակ էին հավաքվել

20:34 • 17/02

Վրաստանում բենզատար ավտոմեքենա է պայթել

20:13 • 17/02

Իրանն ու Հնդկաստանը նոր առևտրային համաձայնագիր են կնքել

20:08 • 17/02

Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ

20:03 • 17/02

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է իր եգիպտացի գործընկերոջ հետ. անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին

20:00 • 17/02

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ քաղաքական նպատակներով է օգտագործվել․ Կարեն Վերանյան

19:58 • 17/02

Տիբեթում հրդեհվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տաճարը (տեսանյութ)

19:55 • 17/02

«Ռոման» հաղթանակով է մոտենում ՉԼ-ի խաղին

19:47 • 17/02

Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում. Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տարո Կոնոին

19:30 • 17/02

Ճապոնուհին արտասովոր միջոց է կիրառել՝ որդուն համակարգչային խաղերից հեռու պահելու համար (լուսանկար)

19:29 • 17/02

Ֆեդերեր. Կարծում եմ, որ Նադալը ևս ուրախ է ինձ համար

19:25 • 17/02

Նիգերիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել

19:20 • 17/02

Ռազմավարությունը քննարկվել է միայն չինովնիկների մասնակցությամբ, ինչն անընդունելի մոտեցում է. Թ. Մանասերյանը՝ ՀՀ զարգացման ռազմավարության 2030 թ.-ի ծրագրի մասին

19:11 • 17/02

Թրամփի խորհրդականը կոչ է արել բոլոր երկրներին խզել առևտրային հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

19:06 • 17/02

Եթե ուզում ենք Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների մակարդակը նվազեցնել, պետք  է արտասահմանյան գրականության ժամերը կրճատենք. Արմեն Մարտիրոսյան

18:46 • 17/02

ԵՄ-ՀՀ-Վրաստան-ԵԱՏՄ համագործակցության ուղղություն ստեղծելու շանս կա, բայց շատ բան կախված է իշխանություններից. Ս. Գրիգորյան

18:46 • 17/02

Փհենչհան-2018. Հոկեյ. Ռուս մարզիկները ջախջախեցին ԱՄՆ-ին

18:44 • 17/02

Արթուր Նազարյան. Լիբանանում պատրաստակամություն հայտնեցին դառնալու Հայաստանի բասկետբոլի մի մասնիկը

18:43 • 17/02

Ռուսաստանն Իրաք է ուղարկել Т-90 տանկերի առաջին խմբաքանակը

18:34 • 17/02

Ստվերից ավելի շատ դուրս գալու համար, պետք է կանխիկ գործարքների ծավալը նվազի. Սամվել Ճզմաչյան (տեսանյութ)

18:19 • 17/02

Բարսելոնայի մեկնարկային կազմն Էյբարի հետ խաղում. ուղիղ հեռարձակում

18:19 • 17/02

Եթե կառավարության անդամներին տարկետում են տալու, ուրեմն կառավարության անդամները բացառիկ են դառնում. Դ.Պետրոսյան

18:05 • 17/02

Լավրովն «անտրամաբանական առասպել» է անվանել ռուսական վտանգի մասին հայտարարությունները

17:45 • 17/02

Փհենչհան-2018. Կանադան հերթական ոսկե մեդալն է նվաճել

17:42 • 17/02

Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար ևս 7 անձի թեկնածությունը

17:39 • 17/02

Ջանլուիջի Բուֆոն. Հաճախ եմ լաց լինում և դա անում եմ միայնակ

17:06 • 17/02

Հույս ունեմ՝ հերթական համաժողովրդական ընդվզմամբ կարող ենք ներկայիս իշխանությունների անօրինական քայլերի դեմն առնել. Վ. Հարությունյան

17:00 • 17/02

Հանրապետության նախագահը որևէ պարագայում չի կարող ընտրվել ժողովրդի կողմից, իսկ նոր Սահմանադրության հեղինակների սխալ հաշվարկի մասին խոսելը հիմնազուրկ է. Վ.Պողոսյան

16:56 • 17/02

Բիաթլոն. Անաստասիա Կուզմինան դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն

16:55 • 17/02

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերությունը» չի դառնա «ռուսաֆոբ» նախագիծ

16:38 • 17/02

Թուրքիայում վեց լրագրող դատապարտվել է ցմահ ազատազրկման

16:32 • 17/02

Պեդրո. «Չելսիի» համար դժվար կլինի կանգնեցնել Մեսիին

16:16 • 17/02

Սևանում քաղաքացի է կորել

16:05 • 17/02

Գանձասար-Կապանը գերխոշոր հաշվով հաղթել է շվեյցարական ակումբին

16:04 • 17/02

Արցախյան շարժման ամենահիշվող դրվագը 1988-ի առաջին ուսանողական ցույցն էր, որի մասնակիցները պատկերացում չունեին՝ կհասնե՞ն տուն, թե ոչ. Ս. Շահվերդյան

15:52 • 17/02

Աղասի. Շնորհավորում եմ Ռոջեր Ֆեդերերին հերթական հիանալի նվաճման համար

15:49 • 17/02

Եթե ԱՄՆ-ն ռուսական զենք գնելու համար պատժամիջոցներ սահմանի ՀՀ–ի դեմ, դա կնշանակի, որ ԱՄՆ-ն գործում է Հայաստանի դեմ. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

15:38 • 17/02

Ավտոտնակում կազմակերպվել է պանրի արտադրություն. ՍԱՊԾ

15:28 • 17/02

«Գանձասար-Կապանը» հաղթել է գերխոշոր հաշվով

15:25 • 17/02

Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից

15:23 • 17/02

Թշնամու տարածքային նկրտումների դեմն առնելու միակ ճանապարհը կրկին միասնական ազգ-պետություն դառնալն է և այս ապօրինի ռեժիմից ազատվելը. Կ. Ռուբինյան

15:02 • 17/02

Facebook-ը հայտարարել է անվտանգության մասնագետների թիվը կրկնապատկելու մասին ՌԴ քաղաքացիների և ընկերությունների դեմ մեղադրանքներից հետո

15:01 • 17/02

Իսկապես լուրջ անելիքներ ունենք, որի լուծումն իրական այլընտրանք դառնալն է . Արամ Սարգսյանը` «Լուսավոր Հայաստանի» համագումարին (տեսանյութ)

14:55 • 17/02

Չորս թերթանի երեքնուկը կարող է դառնալ յուրաքանչյուրի հաջողության նշանը․ Պաշտոնապես մեկնարկեց CLUBSIXTEEN Cashback համակարգը

14:51 • 17/02

«Բավարիայի» կիսապաշտպան. Ցանկանում եմ ևս 2 տարի խաղալ բարձր մակարդակով

14:37 • 17/02

Կա պոտենցիալ, որ մենք ի վերջո ունենանք միասնական համաժողովներ. Նիկոլ Փաշինյանը՝  «ԼՀ» կուսակցության համագումարին (տեսանյութ)

14:25 • 17/02

ALDE-ն և ես պատրաստ ենք համագործակցել «Լուսավոր Հայաստանի» հետ, որպեսզի առաջ ընթանանք ընդհանուր արժեքների շուրջ. Ալյանսի փոխնախագահ

14:16 • 17/02

Գերմանիայի պաշտպանության նախարարը հնարավոր է ստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը. Die Welt

14:04 • 17/02

Ավագանու նիստի ծեծկռտուքը ցույց տվեց, որ քաղաքապետարանն  ի զորու չէ արձագանքելու որևէ ֆորսմաժորային իրավիճակի. Անուշ Սեդրակյան

14:01 • 17/02

Օլիմպիական չեմպիոնուհին չի հասցրել շպարվել և մամուլի ասուլիսին ներկայացել է սնոուբորդիստի ակնոցով (լուսանկարներ)

13:57 • 17/02

Ուկրաինայում 5-րդ դասարանցին կաթված է ստացել դասղեկի ու համադասարանցիների ծաղրի պատճառով

13:54 • 17/02

Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել Telegram-ում. Ведомости

13:30 • 17/02

Մասնագետները ցույց են տվել Գարի Օլդման-Ուինսթոն Չերչիլ զարմանալի կերպարանափոխման բարդ գործընթացը (լուսանկարներ, տեսանյութ)

13:29 • 17/02

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ. Մեզ նոր կիսապաշտպան է հարկավոր

13:18 • 17/02

Ճապոնացի գեղասահորդը նվաճել է ձմեռային օլիմպիական խաղերի պատմության 1000-րդ ոսկե մեդալը

13:06 • 17/02

ՀՀ թափոնների քանակը տարեկան 55.8 մլն տոննա է, բայց հանքատերերը ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս. Հ. Սանասարյան

12:53 • 17/02

ՀՀ-ի զարգացման գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է. Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ «Լուսավոր Հայաստանը» ձգտում է ALDE-ի անդամակցությանը (տեսանյութ)

12:51 • 17/02

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը շփման գծում հրադադարը խախտել է 250 անգամ. ԱՀ ՊՆ

12:48 • 17/02

Ծնվել է Ադամ Լիվայնի և Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ի 2-րդ երեխան (լուսանկարներ)

12:32 • 17/02

Ֆուտզալ. Գարեգին Մաշումյանը գոլով է նշել նորամուտը Մոսկվայի Սպարտակում (տեսանյութ)

12:28 • 17/02

Գերմանացիները թյունինգավորել են Audi SQ5-ը՝ այն դարձնելով ավելի հզոր ու ագրեսիվ (լուսանկարներ)

12:09 • 17/02

Ռոջեր Ֆեդերերը կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը

12:03 • 17/02

Երբեք չեք տեսնի, որ կին արարածը ըմբոստային շարժումներ անի, տղամարդը այլանդակ վերաբերմունք ունենա. դա մեր ազգին յուրահատուկ չէ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

11:51 • 17/02

Ամուսնու նոր դավաճանության մասին լուրերի ֆոնին` Մելանյա Թրամփը կրկին հրաժարվել է բռնել նախագահի ձեռքը (տեսանյութ)

11:50 • 17/02

Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

11:35 • 17/02

Եթե իմացա, որ մեր աշխատակիցը մեղավոր է, բնականաբար կպատժվի. Ա.Սիմոնյանը` ԵՊՀ-ում փոխդեկանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

11:19 • 17/02

Լրատվամիջոցները պարզել են Ջենիֆեր Էնիսթոնի ու Ջասթին Տերուի բաժանության իրական պատճառը

11:17 • 17/02

Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը

11:15 • 17/02

Բալոտելին «Նիսի»՝ 21-րդ դարի լավագույն ռմբարկու

11:02 • 17/02

Թրամփն ամուսնացած ժամանակ սիրավեպ է ունեցել Playboy-ի մոդելի հետ. New Yorker

10:51 • 17/02

Բատշուային շրջանցել է Մեսսիին և Քեյնին միջին արդյունավետությամբ

10:32 • 17/02

Թուրքիան Աֆրինում թունավոր նյութերով արկեր է կիրառել. լրատվամիջոցներ

10:32 • 17/02

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում, 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com