ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարող է պարզապես մի օր չլինել, ի՞նչ է անելու այդ դեպքում Հայաստանը․ Գևորգ Մելիքյան

20:53 • 07.09.17



Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը, անդրադառնալով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում քննարկվող փոխգործակցության մասին հայտարարություններին, նշեց, որ պետք է նկատել, որ Վրաստանը միշտ էլ զայրույթով է վերաբերել Ղարաբաղի՝ Աբխազիայի և Հարային Օսիայի հետ համագործակցությանը:

Հիշեցնենք, որ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես՝ էներգետիկ, նաև քաղաքական ոլորտներում:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, Բաքվում ամփոփելով իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումները, ընդգծել է՝ իրենք 3 հարևաններով միջազգային ասպարեզում բավական արդյունավետ են համագործակցում, աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին է նշել. «Երեք երկրներն աջակցում են միջազգային իրավունքի հիմք հանդիսացող՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքին»: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարնը տեղեկացրել է, թե այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»՝ առանց հստակեցնելու այդ հարցերի բովանդակությունը:

Ըստ Գևորգ Մելիքյանի՝ արդյունքում ստացվում է, որ Հայաստանն այս տարածաշրջանում գործընկերներ չունի՝ ո՛չ Վրաստանի հետ է ամբողջովին գործընկերային հարաբերություններ հաստատել, ո՛չ Իրանի հետ և ո՛չ էլ առավել ևս Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Նա համաձայնեց, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին մեկուսացնել և դրան ուղղված քայլեր է ձեռնարկում: Նա նկատեց, որ Ադրբեջանը փորձելու է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձևաչափը փոխել, որովհետև մշտապես դժգոհում է ստեղծված իրավիճակից:

«Այստեղ կա մի շատ մեծ վտանգ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարող է պարզապես մի օր չլինել՝ տարբեր ՝ գերտերությունների անհամաձայնության, բավարար ֆինանսավորում չլինելու և այլ պատճառներով: Ի՞նչ է անելու այդ դեպքում հայկական կողմը: Ադրբեջանն այս դեպքում փորձում է տարբեր լուծումներ գտնել, ինքը գիտի իր ճանապարհը․․․ իսկ Հայաստանն ի՞նչ է անում: Ինչու՞ Հայաստանը չի ստեղծել իր իդեան: ԵԱՀԿ-ն Հայաստանը չի ստեղծել․ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ստեղծված պրոեկտ է, որին կցվել է նաև Ռուսաստանը»,- նշեց նա:

Գևորգ Մելիքյանը նշեց նաև, որ լավ կլիներ, որ Հայաստանը Արցախի ճանաչումը երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից դուրս պատկերացներ:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ առաջարկներով հանդես գա, ոչ թե սպասի, որ խնդիր լինի, որ նոր լուծի:

«Ադրբեջանը մտածում է՝ խնդիրներ ստեղծի, տեսնի, թե ինչպես հայերը կլուծեն: Իսկ հայերը մտածում են սպասել, թե ինչ խնդիրներ կլինեն, հետո փորձեն լուծել: Մոտեցումների տարբերությունը շատ մեծ է»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ հարևան երկրների հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստանին շրջափակման մեջ դնող» «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության հարցը՝ փորձագետը նշեց, որ փաստորեն Հայաստանը կորցնում է իր օդային, ցամաքային և մնացած միջոցներով կապեր հաստատելու հնարավորությունները:

«Հայաստանում այդ դիսկուրսն անելը դժվար է: Եթե դու կարևորում ես տնտեսական կոմպոնենտը, ստացվում է, որ անտեսում ես քաղաքական շահերը: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս մոռանանք Հայոց ցեղասպանությունը, ինչպես մոռանանք Լեռնային Ղարաբաղը,- ասաց նա՝ զարմանալի չհամարելով այն, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կարևոր տնտեսական նախագծերից,- Հայաստանն է ընտրել կամ նրան պարտադրել են այդ երկրների հետ նման հարաբերություններ: Փակ սահմանները եղած թնջուկի հետևանքն են և ոչ թե պատճառը»:

Հռիփսիմե Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:28 • 24/11

Լոնդոնի մետրոյի կայարանից մարդիկ տարհանվել են. կրակոցներ են հնչել (տեսանյութ)

22:20 • 24/11

Թուրք քաղաքացիները կարծիքով՝ իրենց երկիրը ՆԱՏՕ-ի կարիքը չունի. հարցում

22:07 • 24/11

Չեմ բացառում, որ  ՀՀ-ի օրինակը վարակիչ դառնա ԵՄ անդամ երկրների համար, որոնք կփորձեն խորացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ. քաղաքագետ

22:07 • 24/11

Էլիաս Իմեր. Ռաֆայել Նադալը յուրահատուկ մարզիկ է

21:39 • 24/11

Գաղտնազերծվել է Lamborghini-ի առաջին արտաճանապարհային մոդելի արտաքին տեսքը (լուսանկարներ, տեսանյութ)

21:25 • 24/11

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ինչ-որ առումով համարում եմ պատմական իրադարձություն.Խ. Քոքոբելյան

21:13 • 24/11

Ֆուտբոլային ինչ հանդիպումներ կարելի է դիտել հանգստյան օրերին

20:55 • 24/11

Քաղաքական ծրագրեր ունեմ. տեսնենք, հնարավոր է ժողովրդին ոտքի հանեմ. Տիգրան Կարապետյան

20:46 • 24/11

Սա լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսական գնահատականներին, որոնք հնչեցվում էին ՀՀ -ի արտաքին քաղաքական կուրսի հետ կապված. Ս. Ֆարմանյանը՝ ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի մասին

20:33 • 24/11

Լիոնել Մեսսի. Ինձ հարձակվող չեմ համարում

20:22 • 24/11

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

20:13 • 24/11

ԵՄ-ՀՀ համաձայնագրում տնտեսական մասին գրեթե փոխարինում է GSP+ ռեժիմը, որը ԵՄ նվերն է Հայաստանին. Գագիկ Մակարյան

20:09 • 24/11

«Արսենալի» կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում

20:01 • 24/11

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Մոգերինի

19:51 • 24/11

Տեղի ունեցավ Գրքի երևանյան առաջին փառատոնի և գրքի ցուցահանդես -վաճառքի պաշտոնական բացման արարողությունը

19:27 • 24/11

Հրապարակվել է Եգիպտոսի մզկիթներից մեկում որոտացած պայթյունի տեսանյութը

19:19 • 24/11

ՖԻԴԵ-ի գրան պրի. Լևոն Արոնյանը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց

19:18 • 24/11

Նավթի գինն այժմ վերահսկում է ոչ թե ՕՊԵԿ-ը, այլ Ռուսաստանը. Bloomberg

19:16 • 24/11

Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

19:10 • 24/11

Մոսկվայում կայարանում ծննդաբերած ուղևորուհին մեկ տարվա անվճար բաժանորդագրություն է ստացել

19:10 • 24/11

Նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը

19:09 • 24/11

Արգենտինայի Սան Լուիս նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք

19:07 • 24/11

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը

18:49 • 24/11

Առաջընթաց և ձեռքբերումներ են գրանցվել նաև Հայաստանում. Ժան Կլոդ Յունկերը՝ Բրյուսելում տեղի ունեցող ԱլԳ գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսին (ուղիղ)

18:46 • 24/11

Հայտնի է Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստը

18:34 • 24/11

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ. Չեմ անհանգստանում իմ պաշտոնի համար

18:28 • 24/11

Էրդողանը 375 000 դոլար բարոյական փոխհատուցում է պահանջում ընդդիմության առաջնորդից՝ իրեն վիրավորելու համար

18:22 • 24/11

Եգիպտոսում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 155-ի

18:20 • 24/11

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

18:15 • 24/11

Երևանում ավարտվել է «ՎԵՈՆ»-ի գլոբալ դիջիթոնը

18:13 • 24/11

ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագիրը հայկական պատվիրակությունը վերապահումներով է ընդունել․ Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը

18:08 • 24/11

Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես են Ավստրալիայում հարբած կնոջը փրկել գնացքի տակ ընկելուց (տեսանյութ)

18:05 • 24/11

Ինեկոբանկը` «Բերքառատ Արցախ» 2017 հեռուստամարաթոնի գլխավոր հովանավոր

18:00 • 24/11

Թուրքիան գնում է դեպի տոտալիտարիզմ և դա կարող է «տնտեսական պայթյուն» առաջացնել երկրում. Տարոն Աջեմօղլու

17:58 • 24/11

Կշարունակենք մեր նպաստը բերել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը. Մարսելի քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը

17:54 • 24/11

ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

17:52 • 24/11

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը նախավերջին տուրից առաջ

17:52 • 24/11

Սերժ Սարգսյանը պատկերացնում է՝ 2018-ից որտեղ է լինելու, բայց չի ասում. քաղաքագետը՝ Նախագահի բրյուսելյան հայտարարության մասին

17:50 • 24/11

Էրդողանը խոստացել է առանց Ասադի հետ խորհրդակցելու չհարձակվել Սիրիայի քրդական ուժերի վրա

17:48 • 24/11

Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի գործունեությունը չի դադարեցվի. Դատախազություն

17:46 • 24/11

Մեսսին ստացել է կարիերայի 4-րդ Ոսկե խաղակոշիկը (լուսանկար)

17:42 • 24/11

ԿԽՄԿ-ն նշել է Հայաստանում իր ներկայության 25-ամյակը

17:38 • 24/11

100.000 դոլար. Լոնդոնում վաճառքի կհանվի դռան բացառիկ ադամանդապատ զանգ (լուսանկար)

17:36 • 24/11

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի արտքին գործերի և համագործակցության նախարարին

17:33 • 24/11

Մոուրինյուն անհանգստացած է թիմի կիսապաշտպանի ճակատագրով

17:30 • 24/11

Եթե աղմուկ է, իհարկե խանգարում է. Երևանի բնակիչները՝ զվարճանքի վայրերի գործունեությունը կանոնակարգելու կառավարության որոշման մասին (տեսանյութ)

17:30 • 24/11

Թուրքիայում իշխանության նոր օրենքի դեմ բողոքի ցույցը ցրել են ջրցան մեքենայով, կան տասնյակ ձերբակալվածներ (տեսանյութ)

17:29 • 24/11

Թրամփը Էրդողանի հետ կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող «խառնաշփոթը»

17:28 • 24/11

Հայերենն ունի այնքան բառ, որքան երազանք ունի հայ ժողովուրդը (Ա գլուխ)

17:22 • 24/11

Տարոն Մարգարյանը ծաղկեպսակ է դրել Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ

17:20 • 24/11

Հայաստանը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի կանանց Մ19 առաջնության խմբային մրցաշարը

17:17 • 24/11

Տարիքը սոսկ թիվ է. բելառուս թոշակառուն «հրաժարվում» է ծերանալ (լուսանկարներ)

17:17 • 24/11

Չեմ կարծում, որ եթե ԵՄ-ն հրաժարվի պայմանագրից՝ ՀՀ-ում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ արձանագրվեն. Արմեն Գրիգորյան

17:12 • 24/11

Թուրքիայում երկու քուրդ լրագրողների սպառնում է 45 տարվա ազատազրկում

17:07 • 24/11

Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը

17:07 • 24/11

Սարատովի նահանգապետն ընդունել է Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությանը, ստորագրվել է հուշագիր

17:05 • 24/11

ՀՀ ԱԳ նախարարն Իռլանդիայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր

17:04 • 24/11

Բոլոր մեքենասարքավորումները նախապատրաստված են ձմռանը. Երևանի քաղաքապետարան

17:02 • 24/11

Դատավորին 23 000 դոլար կաշառք տալու մեջ մեղադրվող ամուսիններից կինն իրեն մասամբ մեղավոր ճանաչում է, ամուսինը՝ ոչ

16:59 • 24/11

Ընթերակայի ինստիտուտն առաջարկվում է վերանայել. ընթերակաների մասնակցությունը պարտադիր կհամարվի ոչ բոլոր քննչական գործողությունների ժամանակ. ՔԿ

16:57 • 24/11

Գեներալը նույն օրը, նույն ժամին գտնվել է ՊՆ-ում. Մանվել Գրիգորյանի օգնականը` պատգամավորի բացակայության մասին

16:51 • 24/11

Եվրոպայից կարագ ներկրողները հերքում են, թե կարագը թանկացել է

16:50 • 24/11

Ռուսաստանում եկող տարվանից կնվազեցվի օտարերկրացիների քանակը

16:46 • 24/11

ՄԱԿ–ը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյան

16:44 • 24/11

Ամուսնական զույգը նույն դիրքով լուսանկարվել է աշխարհի տարբեր երկրներում ու ուշագրավ ֆոտոշարք ստացել (լուսանկարներ)

16:42 • 24/11

ՀՀ–ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման ուղենիշները. Սերժ Սարգսյան 

16:34 • 24/11

Նոր պաշտոնանկություն կառավարությունում

16:24 • 24/11

Եգիպտոսի մզկիթներից մեկում ահաբեկչության հետևանքով 55 մարդ է զոհվել

16:18 • 24/11

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

16:12 • 24/11

Կոնվերս Բանկը Lady EXPO թեմատիկ ցուցահանդեսին ներկայանալու է նոր դիզայնով Woman’s քարտով

16:07 • 24/11

«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է «Հեռուստամարաթոն-2017»-ի խոշոր նվիրատուների տասնյակը

16:05 • 24/11

Իրանում ուժեղ երկրաշարժից տասնյակ մարդիկ են տուժել

16:04 • 24/11

Թենիս. Բերնարդ Տոմիչը ռեստորանում երեկո է անցկացրել թմրավաճառի հետ

16:04 • 24/11

Այգեստանում էլեկտրահարել են քաղաքացուն, գումար վերցրել և դիմել փախուստի

16:03 • 24/11

Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. Եվրախորհրդարանի նախագահ

16:00 • 24/11

Պարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը. նա պատրաստվում է Տիգրան Մուկուչյանի դեմ հաղորդում ներկայացնել դատախազություն

15:55 • 24/11

Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ

15:53 • 24/11

ԱԺ նիստերից բացակայած 18 պատգամավորների աշխատավարձներից պահումներ են արվել

15:53 • 24/11

2017թ. լավագույն համայնապատկերային լուսանկարները՝ ֆոտոշարքով

15:52 • 24/11

Տնտեսությունն այնպիսի իմունիտետով պետք է փորձենք ապահովել, որ դիմագրավի հետագա հնարավոր հարվածներին. Խոսրով Հարությունյան

15:37 • 24/11

Ամերիկյան ֆուտբոլ. ՖԱԼ-ի աստղը խաղի ընթացքում երկրպագուներին հարցրել է՝ ինչպես անվանակոչել որդուն

15:36 • 24/11

Հայաստանի և Ադրբեջանի դեպքում պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային դեր են խաղում. Մերկելը՝ գործընկերության համաձայնագրի կնքման մասին (տեսանյութ)

15:27 • 24/11

Ռեալի ֆուտբոլիստներն Audi-ից նոր, շքեղ մեքենաներ են ստացել (լուսանկարներ)

15:12 • 24/11

Էլիզաբեթ 2-րդի Վինձորյան դղյակում զարդարել են 6 մետրանոց տոնածառը (լուսանկարներ)

15:11 • 24/11

Հայաստանում բարելավվել են արհեստական ընդհատումների և անպտղության ցուցանիշները. Ռազմիկ Աբրահամյան

14:51 • 24/11

ԱլԳ գագաթնաժողովին Լուկաշենկոյի բացակայությունը Կրեմլի որոշումն է. Լիտվայի նախագահ

14:48 • 24/11

Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվել

14:46 • 24/11

Վալենսիայի մարզիչը որակազրկվել է երկու խաղով

14:35 • 24/11

Դեռ չեմ գուշակել, թե իմ մեղքը որն է, բայց զղջում եմ. դատավորին կաշառք տալու մեջ մեղադրվող

14:28 • 24/11

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրը. Սերժ Սարգսյան

14:25 • 24/11

Եվրոպա լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

14:21 • 24/11

Քաղաքական զրո կենսագրության տեր մարդն իրավունք չունի դառնալ երկրի ղեկավար. Մ. Սուքիասյան (տեսանյութ)

14:10 • 24/11

Մերձավոր Արևելքի նոր Հիտլերը. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննադատել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին

14:06 • 24/11

Աբդուլլահ Գյուլը կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում. լրատվամիջոցներ

13:54 • 24/11

Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է ԱլԳ գագաթնաժողովին 110 միլիոն եվրո խոստանալ ռուսական քարոզչությանը դիմակայելու համար. EUobserver

13:53 • 24/11

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին (լուսանկարներ)

13:45 • 24/11

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ՀՀ-ին պետք է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու համար. Խոսրով Հարությունյան

13:41 • 24/11

Թուրքական հեղինակավոր «Քոչ» համալսարանի պատվավոր մրցանակն այս տարի տրվել է ստամբուլահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին

13:41 • 24/11

Մարդիկ քաղցկեղով են հիվանդանում իրենց մեղքերի պատճառով. հնդիկ նախարարի հայտարարությունը սկանդալի առիթ է դարձել

13:35 • 24/11

Լեհաստանի Սեյմը միաձայն ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև. Արսեն Բաբայան