«Սերիական հարսնացուն». թաիլանդուհին 8 տղամարդու հետ է ամուսնացել՝ լքելով նրանց օժիտի գումարը ստանալուց հետո
Թաիլանդի ոստիկանությունը սերիական խաբեբայի է որոնում, որը վերջին երկու տարում առնվազն 8 տղամարդու հետ է ամուսնացել՝ անհետանալով օժիտի համար նախատեսված գումարը նրանց ընտանիքներից վերցնելուց անմիջապես հետո:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, իրական «փախչող հարսնացուն» 32-ամյա Ջերիյապորն «Նեմոն» Բուայաին է: Նրա մասին լուրերը համացանցում շատ ավելի վաղ էին տարածվել, սակայն նա միայն վերջերս է հայտնվել ոստիկանության տեսադաշտում, երբ նրա զոհերից մեկը պաշտոնական բողոք է ներկայացրել:
32-ամյա թաիլանդացին միայն վերջերս է հայտարարություն տեսել սոցցանցերում, որը զգուշացնում էր տղամարդկանց հեռւ մնալ Նեմոնից, որի նկարը տեսնելով ճանաչել է այն կնոջն, ում հետ ամուսնացել էր 2 տարի առաջ: Նա անհետացել էր հարսանիքի հաջորդ իսկ օրը՝ իր հետ տանելով 6000 դոլարի չափով օժիտի գումարը:










