Համացանցում են հայտնվել թուրք-քրդական բախումների կիզակետում հայտնված Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերջին լուսանկարները

13:16 • 08.09.17

Համացանցում տարածվել են 2015թ.-ին թուրք-քրդական բախումների ժամանակ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում կրակի տակ հայտնված և ավելի ուշ պղծված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները:

Armenian Weekly-ի տարածած լուսանկարներում երևում է, որ 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները:

Նշենք, որ օգոստոսին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Դիարբեքիրի հայ համայնքը չի կարողացել մտնել տեղի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի և նշել տոնը:

2015թ.-ին թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը մինչ օրս խոչընդոտվում է իշխանությունների կողմից:




























Համացանցում են հայտնվել թուրք-քրդական բախումների կիզակետում հայտնված Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերջին լուսանկարները