Ինքնաթիռը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ օդաչուի վատ ինքնազգացողության պատճառով

13:44 • 09.09.17

Brussels Airlines ավիաընկերության ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Բրյուսելի միջազգային օդանավակայանում՝ օդաչուներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է gazeta.ru-ն:


Օդանավակայանի ներկայացուցիչ Ֆլորանս Մյուլի խոսքով՝ օդաչուներից մեկը վատ ինքնազգացողություն է ունեցել, ինչից հետո հունական Հռոդոս կղզի ուղևորվող ինքնաթիռը հետ է շրջվել և վայրէջք կատարել թռիչքի օդանավակայանում:


Նշվում է, որ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: