ՊՆ ներկայացված նոր հայեցակարգից հետո հոսք կսկսվի դեպի սահմանամերձ համայնքներ, բնակչի համար այնտեղ ապրելը կդառնա և՛ անվտանգ, և՛ շահավետ. Գ. Իսագուլյան (տեսանյութ)
Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության բաղադրիչը ուժեղացնելու և տնտեսական, սոցիալական արտոնություններ տրամադրելու ուղղությամբ նախնական հայեցակարգ է մշակվել, որն առաջիկայում հոսք կապահովի դեպի սահմանամերձ շրջաններ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ առաջնահերթ նախատեսվում է Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանամերձ համայնքներում ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որ բնակչության համար այնտեղ ապրելը դառնա ապահով և անվտանգ: Երկրորդ` նախատեսվում է ստեղծել սոցիալական այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր բնակչի համար այդ տեղը դառնա տնտեսապես շահավետ:
«Կարծում եմ՝ անգամ Երևանից մարդիկ շարժվելու են դեպի սահմանամերձ գոտիներ, քանի որ և՛ ապահովված կլինի անվտանգությունը, և՛ լուծված կլինեն սոցիալական խնդիրները»,-ասաց Իսագուլյանն՝ օրինակ բերելով, որ այդ բնակավայրերում աճեցված պտուղ-բանջարեղենի իրացնողն առաջին հերթին կլինի պետությունը: Ըստ նրա` հետագայում գյուղացին է պահելու պետությունը և ֆինանսավորելու այն:
-Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են առաջիկայում իրականացվելու:
-Երբ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հայտարարվեց ազգ-բանակ գաղափարը, այն ներառում էր որոշակի խնդիրների լուծում, ինչը կնպաստի ոչ միայն ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովմանը, այլև առաջնահերթ լուծում կտա սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին: Մեր լավագույն գիտնականներից Հրայր Մելքոնյանը, ով ազատամարտիկ է և անվտանգության հարցերով 90-ական թվականներից է զբաղվում, բավական երկար ժամանակ աշխատում է այդ ուղղությամբ և մշակել է հայեցակարգ, որը ներկայացվել է Պաշտպանության նախարարին և արժանացել հավանության: Կարծում եմ՝ շատ լավ ծրագիր է մշակել, որը դեռ նախնական է: Առաջնահերթ նախատեսվում է Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանամերձ համայնքներում ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որ բնակչության համար այնտեղ ապրելը դառնա ապահով և անվտանգ: Երկրորդ` նախատեսվում է ապահովել սոցիալական այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր բնակչի համար այդ տեղը դառնա տնտեսապես շահավետ, այնտեղ ապրի, արարի և արդյունք ստանա: Կարծում եմ՝ նախարարի հանձնարարականով շուտով որոշակի փորձնական աշխատանքներ կտարվեն: Տվյալ համայնքներում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա աշխատանք, պետք է հասկանա, որ իր աշխատանքի արդյունքներն, անպայման, փոխհատուցվելու են: Հենց այդ բնակավայրերում աճեցված պտուղ բանջարեղենի իրացնողն առաջին հերթին կլինի բանակը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակ նախարարությունը: Այսինքն՝ պետությունը նախապես այդ մարդկանց հետ պայմանավորվածություն կունենա, որ իրենց աճեցրած ցանկացած բան գնելու է: Բնակիչներն անվտանգության հետ կապված խնդիրներում կիմանան բոլոր մանրամասնությունները:
-Այսինքն՝ անվտանգությանը զուգահեռ բնակեցման խնդի՞ր է լուծվել, արտոնություննե՞ր են տրվելու:
-Անպայման տնտեսական արտոնություններ են տրվելու: Հենց պաշտպանության նախարարի հանձնարարականն է՝ մտածել այնպիսի ծրագիր, որ բոլոր դեպքերում գայթակղություններ չլինեն, քանի որ շատերը մտահոգություններ ունեն, որ Երևանից կգրանցվեն այնտեղ և կօգտվեն արտոնություններից, բայց իրականում այնտեղ չեն ապրի և չեն աշխատի: Մինչդեռ ամեն ինչ տեղում ստուգվելու է: Սա նախնական ծրագիր է և ազգ-բանակ գաղափարի մի փոքրիկ մասնիկն է, որի իրականացումը շատ անհրաժեշտ է: Սա աննախադեպ կարող է դառնալ: Օրինակ՝ Իսրայելում նման բնակավայրեր կան, և պետք է ուսումնասիրել աշխարհի փորձը, սակայն այն, ինչ արվում է Հայաստանում, յուրահատուկ է: Ամեն ինչ արվում է, որ ծրագիրը մեր պայմաններին, տեղանքին համարժեք լինի:
-Անվտանգության բաղադրիչի վրա շեշտը դնելը նաև Հրանտ Բագրատյանի ծրագրում կար, կարելի՞ է ասել, որ այս ծրագիրն այնտեղից եք վերցրել:
-Ես չեմ ցանկանում անուններ տալ, բայց, անպայման, ուսումնասիրվելու են բոլոր առաջարկությունները և փորձելու ենք գալ ընդհանուր եզրակացության: Շատ կարևոր է, որ մենք առաջին քայլն անենք, գնանք մի քանի գյուղեր, ներդնենք այս գաղափարը և ցույց տանք, որ ոչ միայն հնարավոր է սահմանամերձ համայնքներն ուժեղացնել, այլ նաև մարդկանց հոսքն ապահովել: Կարծում եմ՝ կենտրոններից՝ սկսած Երևանից, մարդիկ շարժվելու են դեպի սահմանամերձ գոտիներ, քանի որ թե՛ ապահովված կլինի անվտանգությունը, թե՛ սոցիալական խնդիրները լուծված կլինեն: Շատ կարևոր է, որ մարդիկ չմտածեն, թե ազգ-բանակ գաղափարն իմիջիայլոց է ասվել և այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում: Առաջին անգամ, երբ ծրագիրը ներկայացվեց, Պաշտպանության նախարարը ոչ միայն Հրայր Մելքոնյանին կանչեց ու անձամբ զրուցեց, ծրագիրն ուսումնասիրեց, այլև իր անմիջական օժանդակությամբ այդ ծրագիրը կյանքի է կոչվում: Կարծում եմ՝ մոտակա 2-3 տարիների ընթացքում այս ծրագիրն իրականություն կլինի:
-Միջազգային կառույցներից ինչպիսի՞ արձագանք ենք սպասում: Հնարավո՞ր է, որ մեզ մեղադրեն հասարակությանը ռազմականացման ճանապարհով տանելու մեջ:
-Միջազգային կառույցները պետք է շահագրգռված լինեն, որ տարածաշրջանում անվտանգ, կայուն իրավիճակ լինի: Արցախ-Ադրբեջան հակամարտության ամբողջ գծի երկայնքով դիպուկահարներին շփման գծից հետ տանելու միջազգային դիտորդների առաջարկը մինչ օրս Ադրբեջանն արհամարհում է: Հիմա, երբ փորձում ենք դարձնել անվտանգ մեր սահմանամերձ համայնքները, միջազգային հանրությունը պետք է ասի՝ ինչո՞ւ եք անում: Մենք պատ չենք կառուցում, այլ մեր բնակավայրերը դարձնում ենք անվտանգության առումով անխոցելի և տնտեսական առումով շահավետ: Ընդհակառակը, կարծում եմ, միջազգային կառույցները պետք է օժանդակեն այս ծրագրին, որ հետագայում այդ շրջաններում մեծ խնդիրներ չլինեն:
-Ի՞նչ է արվելու կոնկրետ անվտանգությունն ուժեղացնելու համար, բնակիչներին զինելու խնդի՞ր է դրվելու:
-Դա կախված է կոնկրետ բնակավայրերից. տեղեր կան, ուր նոր շինություններ կլինեն: Վաղ է այդ մասին խոսելը, սակայն Եվրոպայի կենտրոնում այդ հարցերը լուծված են և Հայաստանում դա լուծելը կլինի նպատակահարմար, քանի որ շրջապատված ենք անբարեհաճ հարևաններով` Ադրբեջանով, Թուրքիայով: Չափահաս տարիքի մարդկանց, կարծում եմ, անհրաժեշտ է հնարավորություն տալ ոչ միայն ծանոթանալ զենքին, այլ օգտագործման ձևերին: Նոր զենքեր են ստեղծվում, այդ ամենը պետք է կարողանան յուրացնել, որևէ արտառոց բան չկա:
-Այսինքն՝ սահմանամերձ համայնքներում ապրողները նաև ինչ-որ չափով զինվո՞ր են լինելու:
-Միաժամանակ զինվորներ, պաշտպաններ, հողի աշխատողներ, ովքեր վստահ են, որ իրենց աշխատանքը գնահատվում է պետության կողմից և ուշադրության կենտրոնում առաջին հերթին իրենք են: Կարևոր է, որ սահմանը բոլորի համար ցանկալի տեղ դառնա, և եթե կարողանանք այդ խնդիրների լուծումն ապահովել, Երևանից մեծ հոսք ենք ունենալու դեպի սահմանամերձ համայնքներ: Չեմ բացառում, որ դրսից էլ որոշեն վերադառնալ և փորձեն գործունեություն ծավալել:
-Պարո՛ն Իսագուլյան, որքա՞ն գումար կպահանջվի այս ծրագրի իրականացման համար:
-Ամեն ինչ նախնական է, բայց չեմ կարծում, որ լուրջ գումարներ են պետք լինելու: Երբ քաղաքացին իմանա, որ այդ տարածաշրջանում իր արտադրանքն իրացման խնդիր չունի, գնալու և արարելու է: Պետության խնդիրը կլինի ապահովել ջրի և այլ խնդիրների լուծումը, սկզբնական շրջանում անտոկոս կամ ցածր տոկոսով վարկավորումը: Հետագայում, կարծում եմ, գյուղացին է պահելու պետությանը և ֆինանսավորելու այն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:29 • 23.04.24 Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի