Հայաստանն ունի ասելիք և անելիք Մյանմայի հարցում. Կարեն Բեքարյան

15:07 • 13.09.17



Մյանմայում գործ ունենք հերթական էթնիկ զտումների, մարդկային ճակատագրերի աննկարագրելի խեղման հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ Tert.am-ի հետ հարցազրույցում։  Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության արձագանքը կատարվողին պետք է լինի համահունչ իր որդեգրած ձեռագրին՝ որպես պետություն, որն այսօր աշխարհում բոլոր մակարդակներով հետևողական աշխատանք է տանում մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման, հաղթահարման, պատժման, պատասխանատվության ենթարկելու ուղղություններով։

- Մյանմայում շարունակվում է ռոհինջա մուսուլմանների դեմ բռնությունը: Փորձ է արվում ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել այդ հարցով, շատ երկրներ արդեն քննադատել են Մյանմայի իշխանությունների գործողությունները: Որքանո՞վ են բավարար այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը, և ի՞նչ քայլեր են դեռ անհրաժեշտ:

- Կարծում եմ՝ միջազգային հանրությանն առ այսօր չի հաջողվել կառուցել, ի մի բերել, կյանքի կոչել այնպիսի գործիքակազմ, որը կբացառի նման իրավիճակներն աշխարհում: Չհաջողվելու այդ օրինակներին ականատես ենք եղել բազմիցս:

Ժամանակ առ ժամանակ դա առավել ցավագին ենք ընդունում, և այն դառնում է համաշխարհային լրատվադաշտի համար մեկ թեմա, դեպքեր կան, որ այդ ամենը տեղի է ունենում այնպիսի երկրներում և այնպիսի մեթոդաբանությամբ, որ աշխարհը դրա նկատմամբ անգամ անտարբեր է մնում: Փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում, երբ մենք ասում ենք, որ աշխարհն իբրև քաղաքակիրթ է դարձել և այլն, և այլն, նման գործիքակազմ չկա, և, բնականաբար, որևէ կերպ դրա արդյունավետության մասին խոսելը դառնում է անիմաստ:

Մյանմայում, իրականում, մենք գործ ունենք հերթական էթնիկ զտումների, մարդկային ճակատագրերի աննկարագրելի խեղման հետ: Բավական է պատկերին նայել անգամ քանակական տեսակետից.  300 հազարից ավելի մարդ մազապուրծ ինչ-որ կերպ հատեց Մյանմայի սահմանը, որքան մարդ էլ գտնվում է բավականին ծանր իրավիճակում: Եվ դա տեղի է ունենում 21-րդ դարում, տեղի է ունենում օրեր շարունակ, և փաստացի չկա ոչ մի գործիք կամ գործիքակազմ, որ կարողանա դա հնարավորինս շուտ կանխել:

Կարծում եմ՝ արդեն ձևավորվել է ընկալումը, որ աշխարհի կողմից համարժեք արձագանքի չլինելը կամ ուշանալը, համապատասխան գործողությունների ծրագրի բացակայությունն աշխարհի տարբեր անկյուններում հանգեցնում են ահավոր իրավիճակների, ինչի օրինակ է Մյանման: Ընդամենը վերջին տարիներին նույն Թուրքիայում մենք քանի անգամ ականատես ենք եղել քրդերի հետ կապված գործողությունների, երբ ամբողջական վիլայեթներ, մեծ շրջաններ հայտարարվում էին փակ գոտիներ, որտեղ ոչ լրատվամիջոցների մուտքն էր հնարավոր, ոչ այնտեղից տեղեկատվություն ստանալը: Միայն որոշ ժամանակ անց կարդում էինք, տեղեկանում, թե ինչ գործողություններ են կատարվել և ինչ դաժանությամբ: Ի դեպ, որևէ կերպ տեղին չեն «արդարացումները», որ, օրինակ, այնտեղ կան ահաբեկչական օղակներ, կանխարգելվում է ահաբեկչության հնարավոր տարածումը, և այլն: Հիմա նույն Մյանմայում, դրա մասին շատ է խոսվում, գիտեք, որ այնտեղ կա զինված պայքարի էլեմենտ ինչ-որ խմբերի, խմբավորումների դեմ: Բայց ամբողջ հարցը նրանում է, որ դրանով, միևնույն է, չի կարող բացատրվել բռնությունը: Խաղաղ բնակչությունը՝ կանայք, երեխաները, ծերերը, որևէ կերպ կարո՞ղ են կապ ունենալ այդ գործողությունների հետ. ստացվում է, որ իրականացնողներն այլ խնդիր են լուծում, հստակ է չէ՞:

Մյանման ունի նաև հետաքրքիր առանձնահատկություն. թվում էր, թե այնտեղ նման իրավիճակը քիչ հավանական է, կանխարգելու, արագ արձագանքի հնարավորություններն ավելի շատ են: Բավական է միայն հիշել այն փաստը, որ իշխանության ղեկին կանգնածներից մեկը ողջ աշխարհի ուշադրությունը ժամանակին իր վրա հրավիրած նոբելյան մրցանակակիր է՝ հայտնի իր ազատատենչ հայացքներով, մարդ, ով խնդրելու պարագայում կարող էր ժամերի ընթացքում միջազգային հանրությունից օգնություն ստանալ (օգնություն ասելով՝ ես նկատի ունեմ հարցն այլ ուղղությամբ տանելը և այս իրավիճակին չհասցնելը): Բայց փորձը ցույց է տալիս, որ դա էլ դեր չունեցավ: Սա լրացուցիչ մտածելու տեղիք է տալիս:

- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արձագանքը, և այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում: Որքանո՞վ է հանրությանը հուզում այս հարցը:

- Կարծում եմ քիչ չեն իրավիճակները, երբ մեզ մոտ՝ Հայաստանում, լրատվադաշտը չի արտացոլում հանրային տրամադրությունները, և հանրության համար կարևոր թեմաները չեն երևում լրատվադաշտում: Անհատական շփումների, մարդկանց հետ հանդիպումների ժամանակ բազմիցս լսել եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, զգացել եմ բավական սրտացավություն այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Մյանմայում: Վերջին օրերին իմ լսածն ու տեսածը որևէ կերպ համապատասխանության մեջ չէ լրատվադաշտում եղածին՝ թե՛ քանակական, թե՛ որակական արտացոլման առումով:

Իրականում խնդիրը հետևյալն է. մենք, որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որպես պետություն, որն այսօր աշխարհում բոլոր մակարդակներով բավականին էական և հետևողական աշխատանք է տանում մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման, հաղթահարման, պատժման, պատասխանատվության ենթարկելու ուղղություններով՝ ուրիշ ձևով ենք ընկալում տեղի ունեցողը, մենք այդ ամենի հանդեպ շատ ավելի զգայուն ենք:

Կարծում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետության կողմից արձագանքը պետք է լինի համահունչ որդեգրած ձեռագրին, որը երկիրն ունի մարդկության դեմ հանցագործություններին առնչվող հարցերի ողջ համայնապատկերում. հարցեր, որոնց նկատմամբ եղել ենք զգայուն, նախաձեռնող և հետևողական: Հետևաբար, այս հարցի հետ կապված էլ իհարկե մեր արձագանքը պետք է լինի համարժեք, նույն այդ ձեռագրին համահունչ:

Ոչ մի տարբերություն չկա երկրագնդի որ հատվածի մասին ենք խոսում, ոչ մի տարբերություն չկա որ ազգի կամ էթնոսի մասին ենք խոսում, ոչ մի տարբերություն չկա որ կրոնի ներկայացուցիչների մասին ենք խոսում՝ երբ հանցագործությունը մարդկության դեմ է և ենթակա է այդ դասակարգմանը, Հայաստանի Հանրապետությունն ունի ասելիք և անելիք: Ես կարծում եմ, որ մենք այդ անելիքին, այս հարցի նկատմամբ ուշադրության հրավիրմանը, դրան անդրադարձին ականատես լինելու ենք, որովհետև դա անմիջականորեն կապված է այն քաղաքականության, ուղեգծի հետ, որին Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերջին տարիների ընթացքում:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:32 • 25/02

Հայաստանի համար անկախ դատական համակարգը բացարձակ անհրաժեշտություն է. Ա. Սարգսյան

23:30 • 25/02

Բունդեսլիգա. «Լայպցիգ»-«Քյոլն»` 1:2 (տեսանյութ)

23:30 • 25/02

Samsung-ը Բարսելոնայում ներկայացրել է Galaxy S9 և Galaxy S9+ սմարթֆոնները (լուսանկարներ)

23:24 • 25/02

«Մանչեսթեր Սիթին» շանս չտվեց «Արսենալին» և դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

23:20 • 25/02

Բաքվի օդանավակայանում Իսրայելի քաղաքացուհու են ձերբակալել՝ ճամպրուկում փամփուշտներ տեղափոխելու համար

23:14 • 25/02

Պարապ ժամանակի զբաղմունք, անտրամաբանական վեճ. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն՝ 4-րդ նախագահի ընտրությունները համաժողովրդական քվեարկությամբ անցկացնելու մասին

22:28 • 25/02

«Էստի համեցեքով» ներդրումներ չեն ստացվելու. Աշոտ Թավադյանը ներդրումների ներգրավման հարցում 3 խոչընդոտ է նշում

22:16 • 25/02

Մի քանի տարի անց Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արա Սաղաթելյան

22:15 • 25/02

Թենիս. Կարեն Խաչանովը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել

21:38 • 25/02

Բասկետբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ. Իմ թիմն ուներ մեծ առավելություն խաղի ընթացքում և դա ոգևորում էր նրանց

21:37 • 25/02

Կոռուպցիայի, վստահության պակասի, հույսի պակասի խնդիրները լուծում ունեն, և լուծումները պետք է գան վերևից. Արմեն Սարգսյան

21:32 • 25/02

Ալբանիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի ընտրանին ցույց տվեց, որ կարող է լավ խաղալ նույնիսկ առանց Բոաթրայթի

20:54 • 25/02

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ալբանիայի նկատմամբ

20:41 • 25/02

Փոթիի նավահանգստում ռուսական տանկեր է կալանվել

20:41 • 25/02

«Ալաշկերտը» սկսել է նախապատրաստվել «Շիրակի» հետ խաղին

20:32 • 25/02

Տեսողական խաբկանք. մոդելի սելֆին շփոթեցրել է համացանցի օգտատերերին

20:29 • 25/02

Թուրքիան Չեխիայից պահանջում է արտահանձնել քրդերի նախկին առաջնորդին

20:00 • 25/02

Daimler-ը մտադիր է $2 մլրդ ներդրում կատարել չինական գործարանում՝ պրեմիում դասի Mercedes-ներ արտադրելու համար

19:52 • 25/02

Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները փակել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ ի նշան հարկային և հողային նոր օրենքների դեմ բողոքի

19:39 • 25/02

Հենց միջազգային հանրության պահվածքն է, որ թույլ է տալիս Ալիևին պարբերաբար այդպիսի հայտարարություններ հնչեցնել և սահմանին սրել իրավիճակը. քաղաքագետ

19:33 • 25/02

Օլիմպիական խաղերի փակումը լուսանկարներով և տեսանյութով

19:14 • 25/02

Որևէ քննարկում չի եղել. Սերգեյ Բագրատյանը՝ «Ծառուկյան դաշինքի»՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

19:13 • 25/02

Կիև-2018. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

19:01 • 25/02

ԿԺԴՀ-ն ցանկանում է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

18:53 • 25/02

Հիվանդանոցում մահացել է Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը. shamshyan.com

18:44 • 25/02

Թեհրանն ու Դամասկոսը կհարգեն ՄԱԿ-ի բանաձևը, սակայն հրադադարը չի վերաբերում այն թաղամասերին, որտեղ «գործում են ահաբեկիչները». իրանցի գեներալ

18:26 • 25/02

Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին

18:25 • 25/02

ԵԱ 2021. Հայաստան-Ալբանիա բասկետբոլային հանդիպման ուղիղ հեռարձակումը

17:57 • 25/02

Վալվերդե.Երբ մտածում ես, թե ամեն ինչ տեսել ես, Մեսսին կրկին զարմացնում է

17:55 • 25/02

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

17:49 • 25/02

Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

17:37 • 25/02

Պուտինը Մակրոնի և Մերկելի հետ հեռախոսազրույց է ունեցել Արևելյան Ղուտայի իրավիճակի շուրջ

17:26 • 25/02

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

17:19 • 25/02

Չեխիայում Թուրքիայի պահանջով ձերբակալվել է սիրիացի քրդերի առաջնորդներից մեկը

17:09 • 25/02

«ԿինոՊարկն» առաջին անգամ Հայաստանում կինոէկրանին ներկայացնելու է Նյու-Յորքի Մետրոպոլիտենի «Տրուբադուր» օպերան

16:51 • 25/02

Գյումրիում նշվել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը

16:49 • 25/02

«Արցախ» բասկետբոլի թիմի երկու խաղացող հրավիրվել են ազգային հավաքական

16:37 • 25/02

Մոսկվան կխափանի Սիրիայում քաղաքական գործընթացը խաթարելու փորձերը. ՌԴ ԱԳՆ

16:30 • 25/02

Կանտե. Պետք է հաղթենք ՄՅՈւ-ին, եթե ցանկանում ենք մյուս տարի հայտնվել ՉԼ-ում

16:19 • 25/02

Ֆրանսիայում 2018–ին 2 ահաբեկչություն է կանխվել. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար

16:02 • 25/02

Զոհված զինծառայողը մկրտված չի եղել, և հանձնարարվել է եկեղեցական կարգ կատարել՝ զուտ կրքերը հանդարտեցնելու համար. Շիրակի թեմի առաջնորդ

15:48 • 25/02

Ռուս հաքերները հարձակում են գործել Օլիմպիական խաղերի համակարգչային ցանցի վրա. ամերիկացի պաշտոնյաներ

15:45 • 25/02

Փհենչհան-2018. Նորվեգիան հաղթեց մեդալային հաշվարկում. ամփոփիչ աղյուսակ

15:23 • 25/02

Samsung Galaxy S9-ի գովազդային տեսանյութը հայտնվել է համացանցում

15:06 • 25/02

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին

15:02 • 25/02

Ձմեռային Օլիմպիական 23-րդ խաղերի փակման արարողությունը. ուղիղ

14:59 • 25/02

Հնդկաստանում նորապսակները նվերի տեսքով փաթեթավորված ռումբ են ստացել, որի պայթյունից փեսան մահացել է

14:54 • 25/02

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

14:45 • 25/02

Իտալիայի դիսկոտեկներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է հոսպիտալացվել

14:36 • 25/02

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումն ավելի լուրջ ցնցումներ չի առաջացնի, քան եղավ այդ որոշման ժամանակ. արաբագետ

14:28 • 25/02

Գվարդիոլա. Ցանկանում էի խաղալ Վենգերի մոտ, սակայն վերջինս ասաց, որ ազատ տեղ չունի

14:22 • 25/02

Հարավաֆրիկյան արգելոցում նկարահանել են տարածքի համար կռվող ռնգեղջյուրների պայքարը (տեսանյութ)

14:04 • 25/02

Աֆրինում Թուրքիայի զինուժի գործողությունների մեկնարկից ի վեր 187 խաղաղ բնակիչ է զոհվել. «ՌԻԱ Նովոստի»

13:59 • 25/02

Մահացել է «Նիվա»-ի ստեղծողներից մեկը՝ հայազգի Գեորգի Միրզոևը

13:36 • 25/02

Չինաստանում առաջարկել են չեղարկել երկրի ղեկավարի պաշտոնավարման վերաբերյալ գործող սահմանափակումը

13:05 • 25/02

Փետրվարի 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

12:57 • 25/02

XXL գեղեցկություն. Թայլանդում 100-ից ավելի գեր կին մասնակցել է գեղեցկության ինքնատիպ մրցույթի (լուսանկարներ)

12:49 • 25/02

Հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշ այսօր կգոտեմարտի Կիևի մրցաշարում

12:36 • 25/02

Օրենքն ընդունվում է, հետո հետևից ընկնում ենք, որ փոխենք, իսկ այդ ժամանակը բիզնեսին մաշում է. Հակոբ Ավագյան

12:25 • 25/02

Ռումինական ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» գլխավոր մրցանակի

12:09 • 25/02

Իշխանությունները հանրության առաջ պետք է լինեն հնարավորինս բաց, ինֆորմացիայի հոսքը կրճատելն իրավաչափ չէ. կարծիքներ

12:05 • 25/02

Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

12:02 • 25/02

Այսօր կկայանա Հայաստան-Ալբանիա բասկետբոլային հանդիպումը

12:01 • 25/02

Մեքսիկայի նախագահը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը՝ Թրամփի հետ հեռախոսային վեճի պատճառով

11:49 • 25/02

Փհենչհան-2018. Փակման արարողությանը ռուս մարզիկների ներկայացուցիչը կլինի կամավոր

11:45 • 25/02

Ուորեն Բաֆեթի ընկերության եկամուտը Թրամփի օրենսդրական փոփոխության շնորհիվ ավելացել է 29 մլրդ դոլարով

11:41 • 25/02

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Մարսի շուրջ պտտվող արբանյակները (տեսանյութ)

11:11 • 25/02

54 տարեկանում մահացել է Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Սրիդևի Կապուրը  

11:09 • 25/02

Ռուսաստանի հոկեյի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

10:57 • 25/02

Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության պատմության ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուբոլիստը

10:44 • 25/02

«Բոկո Հարամի»-ի հարձակումից հետո Նիգերիայի դպրոցներից մեկից 104 աղջիկ է անհետացել. CNN

10:24 • 25/02

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. վարորդը տեղում մահացել է

10:16 • 25/02

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:13 • 25/02

Սյունիքում վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, մեկ մարդ հոսպիտալացվել է

00:46 • 25/02

Կիև-2018. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում ոչ մի միավոր չտվեց մրցակցին ու դարձավ չեմպիոն (տեսանյութ)

23:58 • 24/02

Հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ հետո Գերմանիան մեզանից օրինակ կվերցնի. Մարգարիտ Եսայանը` ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու մասին (տեսանյութ)

23:52 • 24/02

ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա հրադադար սահմանելու մասին բանաձև է ընդունել

23:44 • 24/02

Գերմանացի դարպասապահը որոշել է ջուր խմել և գոլ է բաց թողել (տեսանյութ)

23:39 • 24/02

Եգիպտացի հնագետները 40 մումիա և «Շնորհավոր Նոր տարի» գրությամբ մանյակ են հայտնաբերել Նեղոսի հովտում (լուսանկարներ)

23:23 • 24/02

Յուրգեն Կլոպ. Հաճույքով եմ հետևել «Լիվերպուլի» խաղին

23:22 • 24/02

Թունիսում Նովոռոսիյսկից ուղևորվող թուրքական նավ է կալանվել

23:21 • 24/02

Նավաս. Ռոնալդուի արարքը ցույց է տալիս «Ռեալի» հանդերձարանի մթնոլորտը

23:14 • 24/02

Մենք Եվրադատարանից կստանանք և՛ նյութական, և՛ բարոյական վնասների փոխհատուցում, իսկ «Ելքի» նախաձեռնությունը դրան չի խանգարում. մարտի 1-ին զոհվածի հայր

22:42 • 24/02

Բուրաստան գյուղում՝ ջրանցքում, հայտնաբերել են 2 տարեկան երեխայի դի

22:40 • 24/02

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Ռեալի» հաղթանակին (տեսանյութ)

22:31 • 24/02

Մոռացկոտ մարդիկ կարող են գերազանց ինտելեկտի տեր լինել. գիտնականներ

22:21 • 24/02

Բոլոր կողմերը շահեցին այդ կատարյալ և արտակարգ դիվանագիտական ձախողումից․ Ռուբեն Շուգարյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին

22:10 • 24/02

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը

21:57 • 24/02

«Մոնակոն» գոլառատ խաղում չկարողացավ պահպանել առավելությունը (տեսանյութ)

21:53 • 24/02

Ամերիկացի քյորլինգիստներին սխալմամբ կանանց համար նախատեսված մեդալներ են հանձնել

21:33 • 24/02

Պեր Մերտեսակեր. Մխիթարյանը ցանկանում է ստանալ «Արսենալի» ԴՆԹ-ն

21:29 • 24/02

Գերմանացի մարզիկների համար 3500 լիտր գարեջուր է ուղարկվել Փհենչհան

21:14 • 24/02

Պաշտոնյաներին թանկարժեք նվերներ տալու կարգը 25 տարի է՝ կա, ո՞վ է պատժվել. փորձագետ

20:55 • 24/02

Ղարաբաղյան ազատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները քննարկվել են Մոսկվայում կազմակերպված «Ազատ Արցախ. 30 տարի» խորագիրը կրող կլոր սեղանի շուրջ

20:54 • 24/02

Պակիստանի նահանգներից մեկում արգելվել է խաղալիք զենքը

20:42 • 24/02

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան իրեն համեմատել է Աննա Կարենինայի հետ

20:33 • 24/02

Ես չեմ պատկերացնում մի սցենար, որ Ռուսաստանը զորքն ուղղի դեպի Բաքու, որովհետև Բաքուն որոշել է «ազատագրել սեփական պատմական տարածք» Երևանը. Հայկ. Ա. Մարտիրոսյան

20:23 • 24/02

«Հերտան» ընդհատեց «Բավարիայի» հաղթարշավը, այլ արդյունքներ

20:17 • 24/02

Մերձմոսկվայում բեռնատարի մեջ Ղազախստանի երեք քաղաքացու մարմին է հայտնաբերվել

20:10 • 24/02

Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակում, տղամարդու կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com