Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

22:51 • 13.09.17

Uber տաքսի ծառայության վարորդ Սեթ Դիքսոնը որոշել էր իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել Կանզաս Սիթիի իրենց սիրած այգում:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկացին սիրելիի՝ Ռութի հետ միասին բարձրացել է կամրջի վրա և ծնկի իջել, սակայն կարևոր պահին պատահաբար ձեռքից ցած է գցել մատանին, որը գնել էր 3000 դոլարով: Մատանին ընկել է գետը: Սեթի ընկերներից մեկը տեսագրել է «հիշարժան պահն» ու հրապարակել տեսանյութը:

Ի դեպ՝ նրա ընկերներն անմիջապես նետվել են ջուրը՝ որոնելու մատանին, սակայն դա նրանց չի հաջողվել: Դրանից հետո նրանք դրամահավաք են սկսել GoFundMe կայքում՝ նոր մատանի գնելու համար:

Չնայած պատահածին՝ Ռութը նշել է, որ շատ երջանիկ է և ուրախ, որ ամուսնանալու է իր սիրելիի հետ: Զույգը հանդիպում է արդեն 4 տարի, որից հետո տղամարդը վերջապես համարձակություն էր գտել առաջարկություն անելու: Հարսանիքը նշանակված է հոկտեմբերի 21-ին: