Մահացել է կանադացի պատգամավոր և Հայ դատի բարեկամ Առնոլդ Չանը

21:11 • 14.09.17

Սեպտեմբերի 14-ին Տորոնտոյում մահացել է կանադացի պատգամավոր, հայ-կանադական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Առնոլդ Չանը:

Ինչպես տեղեկացնում է CBS News-ը, պատգամավորը մահացել է 50 տարեկան հասակում՝ վերջին երկու տարում քաղցկեղի դեմ մղած պայքարից հետո:

«Նա հպարտորեն ծառայել է որպես խորհրդարանի անդամ վերջին երեք ու կես տարում, և մինչ խիզախաբար պայքարում էր քիթկոկորդային քաղցկեղի դեմ, մշտապես շարունակել է իր աշխատանքը», - նշել է նրա այրին:

Հիշեցնենք, որ ապրիլին կանադացի պատգամավորը Համայքների պալատոււմ ելույթ ունենալիս ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: