Բիլիարդանոցում պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցով քրգործ է հարուցվել

10:54 • 14.09.17

Սեպտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով, և զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում:

Այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ Facebook կայքի իր էջում։ 

«Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։ 

Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին մի երիտասարդ երևանյան բիլիարդանոցում պատանդ էր վերցրել մի աղջկա, ոստիկանության աշխատակիցների կողմից վնասազերծման գործողությունների արդյունքում նա մահացել էր։

Բիլիարդանոցում պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցով քրգործ է հարուցվել