Եվրամիությունն ընդլայնել է Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակը

23:43 • 15.09.17

Եվրամիության խորհուրդը երեք իրավաբանական և մեկ ֆիզիկական անձով ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված  պատժամիջոցների ցուցակը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը:

«Խորհուրդը երեք կազմակերպություն է ավելացրել՝ Քարոզչության վարչությունը, Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովը և Կազմակերպչական հարցերով վարչությունը, ինչպես նաև մեկ անձի է ընդգրկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումների և սեփականության սառեցման մասին ցուցակում», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՄ խորհրդում հիշեցրել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի հարցում պատժամիջոցների մասին բանաձևն ընդունել է սեպտեմբերի 11-ին, որի համապատասխան ընդլայնվել են պատժամիջոցները:

 

 

Եվրամիությունն ընդլայնել է Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակը