Ռուսաստանում 17-ամյա մայրը մեկ շաբաթ չի կերակրել 9-ամսական երեխային
Ռուսաստանի Յարոսլավի մարզի Ռոստովի 17-ամյա բնակչուհուն կասկածում են իր 9 ամսական երեխային կանխամտածված կերպով հյուծման հասցնելու մեջ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը, երիտասարդ մայրը մեկ շաբաթ երեխային առանց հացի և ջրի է թողել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աղջիկը տնից դուրս է եկել սեպտեմբերի 5-ին՝ փոքրիկին տանը մենակ թողնելով: Նախօրեին հարևանները, մտահոգվելով, որ երեխան ու մայրը վաղուց չեն երևում, ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած օրինապահները նորածնին մահացած են գտել՝ հյուծման նշաններով:
Մոր խոսքով՝ երեխան իր համար անցանկալի էր, և նա դժվարանում էր նրան պահել: Հետաքննության տվյալներով՝ երիտասարդ մայրը երեխային նույնիսկ մանկատուն էր հանձնել, սակայն վեց ամիս անց երեխային վերադարձրել են: Ներկա պահին աղջիկը ձերբակալված է: Քրեական գործ է հարուցվել՝ «Մանկահասակի սպանության» հոդվածով:










