Հնդկուհին պնդում է, որ 60 տարի շաբաթական միայն 1 բանան է կերել և թեյ խմել
Հնդկաստանի 75-ամյա բնակչուհի Սարասվատի Բաին պնդում է, որ իր կյանքի վերջին 60 տարում պինդ ուտելիք չի օգտագործել, անգամ բրինձ չի կերել:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, հնդկուհու խոսքով՝ բացառություն է կազմում միայն շաբաթական մեկ բանանը: Մնացած ողջ ընթացքում նա սնվում է ջրով և թեյով:
Սարասվատին նշում է, որ սովորական սննդակարգ է պահել նախքան որովայնային տիֆով հիվանդանալը՝ իր առաջին որդու ծննդից անմիջապես հետո 60 տարի առաջ: Նա չէր կարողանում գրեթե ոչինչ ուտել և ստամոքսի սաստիկ ցավեր էր ունենում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ընդհանրապես թողնի ուտելը:
Նա սկսել էր փոքր չափաբաժնով թեյ խմել, երբ փոքր-ինչ կազդուրվել, սակայն նրա ախորժակն ամբողջությամբ այդպես էլ չի վերականգնվել: Մինչ օրս նա շարունակում է թեյով ու ջրով սնվել և իրեն շատ լավ է զգում:
Նշվում է, որ Սարասվատիի ամուսինն իրեն տարբեր բուժկենտրոններ է տարել, որպեսզի նա սկսի նորմալ ուտելիք օգտագործել, սակայն ոչինչ չի օգնել:










