Սիրիական բանակն ահաբեկիչներից Դեր Զորի երկու թաղամաս է ազատագրել

12:01 • 17.09.17

Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն «Իսլամական պետություն» այաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հարավարևելյան հատվածի երկու թաղամաս: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի ազատագրման շտաբի աղբյուրը:

«Բանակը հասել է Եփրատի մոտ՝ ազատագրելով Մարիիա և Հուվեյփաթ Մարիիա թաղամասերը: Արևելյան կողմից գրոհայինները հետ են մղվել ավիաբազայից ավելի քան 5 կիլոմետրով: Ահաբեկիչները փախուստի են դիմել Մայադին քաղաքի ուղղությամբ, իսկ նրանց մի մասն անցել է Եփրատը՝ թաքնվելով Դեր Զորի հյուսիսային մասերում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Գործակալության հաղորդմամբ՝ այժմ կառավարական ուժերը Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի աջակցությամբ առաջ են շարժվում քաղաքի արվարձաններում: Ռազմայիններին հաջողվել է գրոհայիններին 5-7 կիլոմետրով դեպի արևելք հետ մղել քաղաքի գծից:

Սիրիական բանակն ահաբեկիչներից Դեր Զորի երկու թաղամաս է ազատագրել